Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով, համազգեստի պակաս չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն.
«Անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր: Տեղեկությունները, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նման ահազանգեր են լինում, ինչպես նաև ցանկացած այլ ահազանգ, պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է դրանք»: