Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԱՀԱՅ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԶՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «ՕՐԵՐ» ամսագիր, Պրահա

Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա» Ինթերնեշընլ ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ Dr.Oetker ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշինՙ նույն անվանումով ու տեսքով:

Ինչպես ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում ասաց ընկերության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը, դեռեւս 2016 թվականի վերջին Թուրքիայում գործող իրենց առեւտրային գործընկերները ահազանգել են, որ խանութներում եւ մեծ սուպերմարկետներում հայտնվել է «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշինՙ Dr.Oetker ապրանքանշանով: Ավելին, նույնիսկ համացանցով եւ հեռուստատեսությամբ տրվել են «Մառլենկա» տորթի պատրաստման եղանակների տեսահոլովակները:

«Այս փաստը մեզ շատ զարմացրեց, քանի որ նման հանրահայտ ընկերության կողմից այսպիսի կեղծիք չէինք սպասում: Անմիջապես կապվեցինք Բռնոյում գործող մեր գործընկեր փաստաբանական գրասենյակի հետ, նրանց խորհրդով նաեւ կապ հաստատեցինք Թուրքիայում գործող GUN փաստաբանական ընկերության հետ, եւ անմիջապես լծվեցինք կատարված կեղծիքի բացահայտմանը: Նախեւառաջ ներկայացնելով բոլոր անհարաժեշտ փաստաթղթերը, պահանջեցինք, որպեսզի շուկայից հանվեն «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու բոլոր տուփերը: Dr.Oetker-ի Թուրքիայի ներկայացուցչությունը այս ողջ ընըացքում փորձում էր ձգձգել հանդիպումները, եւ գրեթե 5 ամիս չէինք կարողանում վերջնական պայմանավորվածության գալ: Միայն երբ զգուշացրինք, որ դատական գործ կհարուցենք, անմիջապես սեղանի շուրջ նստեցին եւ ստորագրեցին մեր ապրանքանիշային իրավունքը խախտելու մասին համաձայնագիրը: Արդյունքում 16 հազար եվրո տուգանք վճարեցին, որից 13 հազարը գնաց փաստաբանների աշխատանքի վարձատրմանը:

Այսպիսով, մեկ տարի անց մենք կարողացանք հաղթել Dr.Oetker-ի թուրքական ներկայացուցչությանը եւ ստիպեցինք շուկայից հանել կեղծ «Մառլենկա»ները,- ասաց մեզ հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը:

Ի դեպ, նշենք, որ սա «Մառլենկան» կեղծելու առաջին դեպքը չէ: Տարիներ առաջ ընկերությունը հաղթեց չեխական մի այլ ընկերության, որը անվան չնչին տարբերությամբ «Մառլենկա» տորթեր էր արտադրում, իսկ Չինաստանում երեք տարի առաջ հաղթեց մի ընկերության, որը նույն անունով թխվածքը ոչ միայն արտադրում էր, այլեւ փորձում էր խոչընդոտել իրական «Մառլենկա» թխվածքի մուտքը չինական շուկա:

Սակայն այս պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ Dr.Oetker համաշխարհային գիգանտ համարվող ընկերությունը, որի կենտրոնատեղին գերմանական Բիելֆելդն է, ունի մոտ 400 ընկերություն եւ 30 հազար աշխատակից, իրեն թույլ է տվել նման կեղծիքի գնալ: Ամեն դեպքում, փաստաբաններն այն կարծիքին են, որ առանց գլխամասային ընկերության գիտության, դժվար թե թուրքական մասնաճյուղը նման քայլի դիմեր: Հոկտեմբերի 13-ին ստորագրված պայմանագրով, Dr.Oetker-ի թուրքական մասնաճյուղը պարտավորվել էր ոչ միայն շուկայից հանել բոլոր տեսակի «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու տուփերը, այլեւ ապագայում բացառել դրա արտադրությունը:

Այսպիսով սա հայ գործարարի առաջին հաղթանակն է Թուրքիայի տարածքում, եւ հատկանշական է այն առումով, որ այժմ այս բացահայտումից հետո, գերմանական մի այլ ընկերություն ցանկանում է օրինական պայմաններով նման թխվածքի փոշի արտադրելՙ ստանալով «Մառլենկա» ընկերության հավաստագիրը:

Ի դեպ, Գեւորգ Ավետիսյանի ջանքերով 2014 թվականիցՙ 100-ամյակի նախօրյակին, Հայոց ցեղասպանության թեման մտավ չեխական կրթական համակարգի մեջՙ «Մոդեռնի դեյինի» (Արդի պատմություն) կայքէջի միջոցով, որ նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Հիշեցնենք, որ «Մառլենկա» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին չեխական Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի կողմից, եւ 14 տարիների ընթացքում դարձել է մեղրով թխվածքի ամենախոշոր արտադրությունը Եվրոպայում: Տարեկան արտադրվում է մոտ 2 միլիոն տորթ, գրանցելով 20 տոկոսի աճ: Իսկ ընդհանուր տեսականու արտադրանքի քանակը անցնում է 7 միլիոնից եւ տարածվում է աշխարհի 44 երկրներում: «Մառլենկան» ճանաչվել է Չեխիայի լավագույն ընկերություններից մեկը:

www. orer.eu

Նկար 1. Գեւորգ Ավետիսյան, Նշան Ավետիսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական