Նախագահ Սարգսյանը հարցազրույց է տվել Business.FM-ին: Լրագրողին մասնավորաբար հետաքրքրել է, թե ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրն արդյոք չի՞ հակասում ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագահն էլ պատասխանել է. «Մեր համաձայնագիրը ԵՄ-ի հետ ըստ էության համագործակցության խորացում է, առաջին հերթինՙ մեր հասարակության արդիականացում: Տնտեսությանն այն գրեթե չի անդրադառնում: Այստեղ հակասություններ չեն կարող լինել»:
Լրագրողը նաեւ ճշտել է, թե ԵԱՏՄ-ում 2 տարվա ընթացքը արդյոք արդարացրե՞լ է Հայաստանի սպասելիքները: Նախագահն էլ պատասխանել է. «Իհարկե ակնկալիքներն ավելի շատ էին: Բայց այն իրավիճակը, որը ստեղծվեց միջազգային տնտեսությունում, ռուսական տնտեսությունում, նվազեցրեց մեր սպասած էֆեկտը, սակայն աեմն դեպքում այն ակնհայտ է»:
Իսկ երբ ԵՄ-ի օգնությամբ վերջնականապես արդիականանանք, ԵԱՏՄ-ի առավելություններն, անշուշտ, ավելի ակնհայտ կլինեն: