Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃՐԹՃՐԹԱՑՈՂ «ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ»

17/11/2017
- 17 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարմիր վերարկուով կինը հազիվ կարողացավ բարձրանալ երթուղային: Չափազանց գեր էր: Չնայած կնոջ ոչ տարիքն են հարցնում, ոչ գիրության վրա են ուշադրություն դարձնում, բայց դա առաջ էր, երբ կանայք ու տղամարդիկ իրավահավասար չէին` բոլոր առումներով:

Նստեց ամենահարմար տեղը, ինչից ու հատկապես` նստելուց հետո արձակած ձայնից պարզ երեւաց, որ այդ կինն իրենց տան ամենահարմար տեղում չի նստում, չնայած միշտ երազում է նստելու մասին. չեն թողնում, ավելի ճիշտ` չի թողնում: Նստեց ու սկսեց ճրթճրթացնել, ցելոֆանե տոպրակը, դատելով տարածվող հոտից` բաստուրմայով լի:

Երթուղայինը շարժվեց եւ մի սիրունատես օրիորդ խնդրեց դիմացի նստած տղամարդուն, որ վերջինս բացի պատուհանը, քանի որ անտանելի հոտ է տարածված, ծխախոտի եւ բաստուրմայի, մի խոսքով` ազգային-ազատագրական, ճիշտ հայկական քեֆի: Տղամարդը դեռ չէր հասցրել բացել, երբ կարմիր վերարկուով կինը թեքվեց դեպի օրիորդն ու ասաց. «Կեթաս ձեր տունը կբացես պատուհանը էս ցրտին: Երեւում ա արյունդ եռում ա, լավ տեղից ես գալիս»: Աղջիկը, բոլորովին չշիկնեց, փոխարենը պատասխանեց. «Գիտե՞ք, դատելով նրանից, թե ինչ հոտ է բուրում ձեր տոպրակից, այդ դուք եք լավ տեղից գալիս»: Կինը թեքվեց դեպի աղջիկն ու այդպես մնաց մի հինգ րոպե. ճիշտ այդքան խոսում էր, ավելի ճիշտՙ բղավում, ավելի ճիշտ` հայհոյում: «Բանա եղե՞լ», հարցրեց վարորդը, ով միջինից բարձր տարիքի տղամարդ էրՙ չսափրված, կանգնեցնելով մեքենան: «Դու ճամփին նայի, չէթանք մեռնենք իզուր տեղը», կինը հասցրեց նաեւ վարորդին պատասխանել: Վարորդը հլու հնազանդվեց, ինչից պարզ երեւաց, որ տարիների փորձ ունի: Ապա միացրեց ռադիոն: Լուրեր էին, մեկնաբանը հայտնեց, որ այսօր Տավուշում… երեք զոհ ունենք: Սկսվեց վայ-վույը: Կարմիր վերարկուով կինը, արդեն դեմքի կատարյալ բարեգութ արտահայտությամբ, ի լուր երթուղայինի ժողովրդի հայտնեց, որ երեխեքը, նկատի ունի սահման պահողներին, լվացվելիս են եղել ու անասունները, նկատի ունի` ոչխարներին, հարձակվել են ու միամիտ երեխեքին փրթել: Կինն այդպես էլ ասաց` փրթել: Վայ-վույը կրկնապատկվեց: Մի երիտասարդ կին, հանկարծ ասաց` «Վայ թաղեմ Ձեզ», ու քանի որ մինչ այդ խոսում էր հեռախոսով, պարզ չեղավ, թե «թաղեմ ձեզ» ասելով տիկինն ո՞ւմ ի նկատի ունի` ադրբեջանցիներ՞ին, թե՞ նրանց, ում հետ հեռախոսով խոսում էր, գուցե նրանց, ում մասի՞ն էր հեռախոսով խոսում: Ինչեւէ: Վարորդը մտավ թեմայի մեջ: «Արա, մարդ չի հասկանում ի՞նչ անի, հելնենք թողենք տուն-տեղ եթա՞նք, թե ի՞նչ անենք», վարորդն էր: Կինը` կարմիր վերարկուով, արձագանքեց. «Այ մարդ, տո դու սկի Ղարաբաղի տեղը գիտե՞ս, որ գնում ես, ավտոդ քշի, չեթանք մեռնենք: Հենա տղես Ղարաբաղում ա, ամեն օր զանգում ա, ամեն օր կրակում են, ամեն օր մարդ են սպանում, ամեն օր…»: «Թաղեմ ձեր գլուխը», կրկին երիտասարդ անծանոթ կինն էր, ով այս պատմության մեջ հայտնի դարձավ միայն իր այս երեք բառով` «թաղեմ ձեր գլուխը», բայց իրոք, տեսնես ո՞ւմ…

Վարորդը, կարմիր վերարկուով կնոջ խոսքերից հետո կանգեցրեց մեքենան ու թեքվեց դեպի կինը: «Քույրիկ ջան, ինչ-որ խնդիր կա՞: Դու ինձ ճանաչո՞ւմ ես»: «Վարորդ ջան, նա սկի չգիտի, որ Տավուշը Ղարաբաղում չի, ձեզ որտեղի՞ց ճանաչի», երիտասարդ աղջիկն էր, ում արյունը եռում էր իբր, կամ ինչո՞ւ իբր… Կինը նորից սկսեց բղավել, ընդ որում իր վրա հարձակված բոլոր կողմերի վրա, չմոռանալով ամեն նախադասության մեջ հիշեցնել, որ իր որդին Ղարաբաղում է…: «Ես կռված տղա եմ, էս ձեռքիս երկու մատը Ղարաբաղում եմ կորցրել, էլի հարցեր ունե՞ս», վարորդն էր: Քար լռություն տիրեց: Անգամ կարմիր վերարկուով կինը լռեց: Նա հո չգիտե՞ր եւ իրականում ոչ ոք երթուղայինում հո չգիտեի՞ն, որ վարորդը ոչ թե Ղարաբաղում կռվել է, այլ բենզինի գործ է արել` պատերազմի ժամանակ, ինչի կանիստերներից մեկն էլ ընկել է ձեռքին, երկու մատը կոտրել, հետո վարակ է անցել, հետո բժիշկները հեռացրել են մատերը… Մի խոսքով, ամեն հերոսի մասին չէ, որ մենք ամեն բան իմանում ենք, ավելին, ոչ մի հերոսի մասին մենք ամեն բան չգիտենք, ու դա հրաշալի է, քանի որ հակառակ պարագայում հազիվ թե հերոս ունենայինք:

Երեկոյան, երբ այս երթուղայինի ողջ անձնակազմը, այդ թվում վարորդը, տանն էին, ոմանք միս էին աղում, օրինակ վարորդը, ոմանք բլինչիկ էին փաթաթում, օրինակ կարմիր վերարկուն հանած տիկինը, հանկարծ վերջինիս բջջայինը զանգեց: «Վայ, մինուճարս ա», բացականչեց կինն ու թռավ հեռախոսը վերցնելու: Իրոք մինուճար որդին էր, ով արդեն հինգ տարուց ավելի ապրում ու երբեմն աշխատում էր Կիսլավոդսկում, եւ ամեն տարի, երբ զինկոմիսարիատից գալիս էին նրանց տուն, մայրը հպարտ ու անվախ հայտարարում էր` «Իմ տղեն ստեղ չի, իրա տեղը ինձ տարեք, կարա՞ք»:

Զինկոմիսարիատից եկածները թողնում-հեռանում էին, չնայած զինկոմիսարիատում մի քանի հոգի կային, ովքեր գիտեին, որ տղան Կիսլավոդկսում է, կոնկրետ հասցեն էլ գիտեին, փող ուղարկելու օրերն էլ…

Այսպես ապրում էր մի երթուղային դարձած ազգը, որը շուտով ազգ-բանակ է դառնալու: Հրացաններով, միս ուտելով եւ Կիսլավոդկսում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԿԵՏՐԱԿԱՅԱՆ ԹԱԼԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԵՎԸ ՈՒ ՀՐԵՇՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՎԸ ՈՒ ՀՐԵՇՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական