Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, որը վերահսկում է վարչական շրջանների ու ղեկավարների աշխատանքը, դա է իմ շրջայցերի պատճառը։ Անձամբ ներկա լինելուվ տվյալ վարչական շրջանում՝ բոլորովին այլ ինֆորմացիա եմ ստանում, զրուցում ենք վթարային շենքերի բնակիչների հետ, օրինակ՝ Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների հարցն առաջին փուլով Կառավարությունն ընդունեց, և հետևողականորեն լուծելու ենք Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը»,- լրագրողների հարցին՝ «Սուրմալուի» պայթյունից սկսած՝ Դուք շարունակում եք քարոզարշավ անել, փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այս պատասխանը տվեց։
Տիգրան Ավինյանը փորձեց երկար համոզել լրագրողներին, որ իր ակտիվությունը, վարչապետի հետ ծառ տնկելը, Կառավարության այսօրվա նիստին իր և ոչ թե քաղաքապետի մասնակցությունը բացառապես կապված է իր աշխատանքային գործառույթների հետ։
«Ես բացարձակապես ընտրությունների մասին չեմ մտածում և կենտրոնացած եմ այն աշխատանքի վրա, որի համար նշանակվել եմ Երևանի քաղաքապետ»,- հայտարարեց Ավինյանը։
Հարցին, թե տեղեկություններ կան, որ ՔՊ վարչությունը բաժանված է երկու թևի՝ ավինյանականների ու պապիկյանականների, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Տպվարություն կա, որ մեր լրատվականները մեկ-մեկ զբաղվում են ոչ թե լրատվությամբ, այլ սերիալների սցենարներ գրելով»։
Մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման նախագծի առաջին փուլի աշխատանքները կատարված են։ Հաջորդ տարի Աջափնյակի մետրոյի նախագիծը պատրաստ կլինի։
«Վստահաբար Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է»,- հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։