Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐՈՒՍԱՂԵՄ, ԹԵ՞ AL-QUDS, ԱԼԻԵՎԻ ՄՈՒՂԱՄՆ ԻՐ ՂԱՐԱԲԱՂՆ Է ՓՉՈՒՄ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԱՄՆ նախագահ Թրամփիՙ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը, բնական է, լարվածության մեծ ալիք գրանցեց առանց այն էլ անհանգիստ աշխարհի տարբեր անկյուններում, բայց այն, ինչ նկատվեց Գերմանիայի տարբեր քաղաքներում եւ հատկապես Բեռլինում, հուշարար դարձավ, թե Ծննդյան տոների լույսերով ողողված, այժմ նաեւ հրեաների Խանուկայի լույսով պայծառացած, Հոլոքոսթի զոհերի հուշարձանը սրտում այս քաղաքը հանդուրժողականության օրինակից շատ արագ կարող է վերածվել հիշողությունը կորցրած վտանգավոր մի վայրի, եթե երկրի իշխանությունները թվիթերյան գրառումներից անդին կայծակնային արձագանքից վրիպեն: Գերմանիայում կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով անվերջանալի, վերջին շրջանում չգաղտնազերծվող բանակցություններն արդեն դանայան տակառ են հիշեցնում, բայց դա էլ անհանգստանալու պատճառ չի դառնում շարքային գերմանացիների համար, քանի որ համոզված ենՙ իրենց երկրի շարժիչը կանգ չի առնի, ներքեւից յուղը տեղն են պահում: Երկրի աստղը կմարի սակայն, եթե տարբեր քաղաքներում, եւ մանավանդ Բեռլինում Դավթի աստղը թողտվությամբ այրվիՙ «մահ հրեաներին» կոչերի ներքո, իսկ դրա վանկարկումըՙ երկար տեւի: Իսրայելի դրոշն այրելու երկու անգամը Բեռլինի կենտրոնում հավաքված պաղեստինցիների համերաշխության 3- րդՙ երեքշաբթի օրվա ցույցին չդարձավ երեք:

Ով Իսրայելի դրոշն այրի, նշանակում է կասկածի տակ է դնում այդ երկրի գոյությունը, ԳԴՀ օրենսդրության բացը պիտի սրբագրել, վերանայել, երկրի իշխանություններին հորդոր ուղղեց Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախագահը, որ Թրամփի ելույթից անմիջապես հետո հրապարակավ խոստովանեց, թե ոգեւորվելու առիթ չի տեսնում առանձնապես, քանի որ Երուսաղեմը եղել է երկրի վարչական կենտրոնը, իսկ պահը սխալ է ընտրվել: Արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարեցՙ «ով Իսրայելի դրոշն այրի, մեր արժեքներն է կրակին հանձնում»: Կանցլեր Մերկելի, տարբեր քաղաքական գործիչների ելույթները զսպաշապիկ հագցրեցին. բողոքարար մեծաթիվ զանգվածը նկատելի կշռադատված հայտարարություններ էլ է անում, որ մամուլը մաղն առած վերնագիր է դարձնում հետո: «Երուսաղեմը անշարժ գույք չէ», «Զյոդդոյչե ցայթունգի» վերնագրյալ հոդվածում Թրամփին ուղղելով խոսքն ասում է մի ցուցարար, «սուրբ քաղաք է, քաղաքականությունն է ամեն ինչ փչացնում»:

Նրա ընտանիքը հրեաների կողքին խաղաղ գոյակցում է Թել Ավիվում: «Ինչի՞ն է խանգարում, որ խաղաղության համար միակ հնարավորությունըՙ «երկու պետություն, մեկ մայրաքաղաք» բանաձեւումը, բոլորի համար հավասար իրավունքները պաշտպանվեն: «Պատերազմ չենք ուզում, բայց եթե որոշումը չփոխվի, այլ ելք, քան զենքին դիմելն է, չենք տեսնում», կարծիք է հայտնում մեկ ուրիշ պաղեստինցի:

«Ոչ միայն քաղաքական վերնախավը, քաղաքացիական հասարակությունն էլ Բեռլինում եւ Գերմանիայում պատասխանատու են, որ վախի մթնոլորտ չլինի հրեաների համար», հրեական համայնքի ներկայացուցիչներից մեկի պահանջն է սա, որ հիշեցնում է 14-ամյա գերմանաբնակ պատանու հետ կատարված դեպքը, նրան «հրեա» ասելով նսեմացրել էին համադասարանցիները, ինչը ծնողներին ստիպել էր ուրիշ դպրոց տեղափոխել երեխային: «Պիտի ամաչենք, որ մեր փողոցներում հակահրեական կոչեր են լսվում», ինձ հետ զրուցելիս ասում է «Դոյչե բանկի» երիտասարդ գերմանուհի աշխատակցուհին, որ իր երեխաներին, ինձ էլ ասում էՙ «վտանգավոր փուլ ենք մտնում»:

Վտանգի մասին մի քիչ այլ ձեւակերպում է անում իսրայելցի քաղաքագետ, Բեռլինում ծնված Դավիթ Ռանանը , որ նկատել է տալիս, թե տարբեր երկրներում ամբոխահաճ հայտարարությունների հեղինակների, դրանց շարքում Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանի ասածը նույնքան երկյուղածին է, որքան Գերմանիայում ցույցերի ժամանակ հնչող կոչերը: «Մենք պիտի նրանց այն զգացումը փոխանցենք, որ հասկանան, թե այստեղ նրանց լինելը ողջունելի չէ», շաբաթավերջին հայտարարել էր նախարար Լիբերմանըՙ հյուսիսիսրայելական արաբական բնակավայրերի մասին խոսելով: Թել Ավիվում, Երուսաղեմում աշխատող գերմանացի լրագրողները մեկ ուրիշ շեշտադրում արեցինՙ Իսրայելում Թրամփի որոշումը միաձայն ողջունում է հասարակության մի շերտը միայնՙ կառավարությանը սատարողներն ու համակիրները, մյուսների համար խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ բանաձեւումը թեմա չի դառնում: Նրանց համար փողոց դուրս գալու այլ առիթ կա: Վարչապետ Նաթանյահուիՙ «Crime Minister»-ի կաշառառության դեմ պայքարը, որ կարեւորել են ահել, թե ջահել, ընտանիքներով: 10 հազարավորների նման ցույց վաղուց չի եղել Թել Ավիվում:

Գերմանացիները նկատել են տալիս, թե Թրամփի հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին, որ Սիրիան, Եգիպտոսը իր ազդեցության տակ առած, մեղրամիս է սկսել Էրդողանի հետՙ ՆԱՏՕ- ի անդամ նրա ղեկավարած այդ երկրին սեպ դարձնելով Հյուսիսատլանտյան դաշինքը կազմալուծելու գործում: Իսկ Թուրքիան, Պուտինին հրաժեշտից հետո, որոշեց արաբական աշխարհի ներդաշնակության ձգտող նվագախմբի համար դիրիժորի դեր ստանձնել: Իսլամական երկրների առաջնորդներին Իսրայելի եւ ԱՄՆ- ի դեմ «մեկ ձայնով» բողոքել-սպառնալու Էրդողանի ցանկությունն, ասում են, թերկատար մնաց: Առաջին հերթինՙ հրավիրյալ երկրներից ոչ բոլորն էին ներկայացել երկրի ղեկավարի մակարդակով: Թուրքիայի կողքին ընդգծված էր Իրանի ներկայությունը, Բահրեյնը ընդարձակ կազմով էր ներկաՙ ընդգծելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, Եգիպտոսն ուղարկել էր փոխնախարներից մեկին, իսկ արաբական սուննի երկրներից ոչ այնքան կարեւոր դեմքեր էին մասնակցում հիշյալ գագաթաժողովին, պարզաբանում է «Վելթ»-ի թղթակիցըՙ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիայի թագավորը բացակա էրՙ երեւի հրատապ չնկատելով նման հավաքին իր ներկայության անհրաժեշտությունը: Նրա փոխարեն կրոնի նախարարն էր Ստամբուլ ժամանել: Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովը Երուսաղեմը ճանաչեց Պաղեստինի մայրաքաղաք: Սա ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Փաստաթուղթը ստորագրած բոլոր այդ երկրներն առանձին-առանձին ճանաչելո՞ւ են Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք, նրանցից որեւէ մեկն իր դեսպանությունը կբացի՞, ավելի ճիշտՙ կկարողանա՞ բացել այնտեղ: «Վելթ»- ի կարծիքով, ստամբուլյան ժողովից արձակած Թուրքիայի գլխավոր նետն ուղղված է Արեւմուտքին, Իրանի եւ Ռուսաստանի հետ Արեւմուտքին ընդդիմանալն է:

Գերմանացի մեր գործընկերների ուշադրությանը չի արժանացել մեզ դրացի երկրիՙ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությունը գագաթաժողովին: Դրա մասին իրազեկ ենք դառնում «Ազերթաջի»ՙ հատկապես գերմաներեն եւ անգլերեն հրապարակումներին ծանոթանալիս: Այն, որ գերմաներեն խիստ հերթապահ ծանուցման մեջ Երուսաղեմ բառը Al-Qudsՙ արաբական ձեւով ներկայացնելով Ադրբեջանն ուզում է տարբերվել եւ իսլամական աշխարհին իր հավատարմության մասին վստահեցնել, ակնհայտ է այդ շարադրանքում, ինչպես եւ այն, որ անգլերեն տարբերակում ներկայացված նրա ելույթը, թվում է, թե ստամբուլում չի էլ հնչել: Այլապես օտարերկրյա թղթակիցներից մեկը կնկատեր, որ Ալիեւը խոսելով Ղարաբաղի, իրենց 20 տոկոսը զավթելու, Հայաստանի թշնամական գործողությունների մասին, ավելի հեռուն է գնումՙ մահմեդական երկրներին կոչ է անում հիշել, որ բարեկամական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն ունեցող Հայաստանը նրանց համար բարեկամ երկիր լինել չի կարող: Գերմանական մամուլն առիթը բաց չէր թողնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՂԵՍՏԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՂԵՍՏԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական