Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք իրենց գլխից մեծ բողկ են կերել և, ակնհայտ է, որ նման մեծ բողկ մեր երկրում կարող է ուտել բացառապես մեկ մարդ. Աշոտյան

16/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ

«Պարզվում է, որ ես իբր թե անցնում եմ որպես մեղադրյալ ինչ-որ մի գործով, մինչդեռ, այս պահի դրությամբ ես որևէ ծանուցում չունեմ՝ մեղադրյալ լինելու մասին։ Անհասկանալի է՝ ինչ գործով եմ անցնում և ինչ կարգավիճակով եմ»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ արմեն Աշոտյանը։

Ծանուցման բացակայության պայմաններում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին որոշում, որը պետք է հաստատվեր Արմեն Աշոտյանի ստորագրությամբ, ինչը չի արվել։

«Ես չեմ ստորագրել, որովհետև ես մեղադրյալ չեմ, ու ոչ ոք ինձ չի ծանուցել։  Այս աստիճանի լկտիություն, ցինիկություն չէր կարող պատկերացնել՝ անգամ Նիկոլ Փաշինյանի նման մարդուց։
Այս կերած բողկերը շատ ավելի մեծ են՝ քան ՔԿ կամ Դատախազության ղեկավարների գլուխները։ Նրանք իրենց գլխից մեծ բողկ են կերել և, ակնհայտ է, որ նման մեծ բողկ մեր երկրում կարող է ուտել բացառապես մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նախորդ բոլոր խնդիրներում իմ անձի հետ կապված՝ առանց ծանուցման, բերման են ենթարկում ԵՊԲՀ նախկին ռեկտորին, աշխատակիցներին և այլն, երբ քիչ է մնում «Ո՞վ գործ կտա Արմեն Աշոտյանի վրա» շարադրությունների միջազգային բաց մրցույթ հայտարարել և հաղթողին դրամական խոստում տալ, դա իրականացվում էր ՔԿ ղեկավարի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, ապա ակնհայտ է, որ այսպիսի բողկ կարող էր ուտել միայն պայմանական մարդը»,- «Զվարթնոց» օդանավակայանում իր՝ Հայաստանից դուրս գալու արգելքի մասին ասաց Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի կարծիքով՝ դատախազությունն ու ՔԿ-ն պասերով են խաղում, վստահ է՝ այժմ հետին թվով իրեն մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվում։

«Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով. առավոտյան հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ինչպես հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։

Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։

Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։

Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։

Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ),թե քննիչի հետ»,-տեղեկացրել էր նա։

Նախորդ գրառումը

73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը, պաշտպանության ոլորտի ծախսը 509 միլիարդ դրամ է՝ 2018-ի համեմատ՝ կրկնակիից ավելի. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Ցույց տվեք, թե որտեղ է գիծը, եւ ձեր ցույց տված սահմանի գիծն ինչ իրավական հիմնավորում ունի. Փաշինյանը դիմում է Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ցույց տվեք, թե որտեղ է գիծը, եւ ձեր ցույց տված սահմանի գիծն ինչ իրավական հիմնավորում ունի. Փաշինյանը դիմում է Ադրբեջանին

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական