Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

ԱՄՆ-ը փորձում է կարեւոր դեր ստանձնել Սիրիայում

Հունվարի 13-ին թուրքական զորքը եւ նրան աջակցող Սիրիական ազատ բանակի զորախմբերը հարձակում սկսեցին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտվող Աֆրինի շրջանի քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա:

Հարձակումից առաջ Թուրքիան դրա մասին տեղեկացրել էր ամերիկացիներին: Ավելի վաղ ԱՄՆ-ը շարժական զենիթային հրթիռակայանքներ էր մատակարարել քրդական ջոկատներին: The New York Times թերթը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հորդորել էր ընդունել Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունը եւ դրանց ֆինանսական օգնության հատկացումը: Իսկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը Թուրքիային Սիրիայի հյուսիսում զսպվածություն հանդես բերելու կոչ էր արել: Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Անկարային առաջարկել էր անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսումՙ ներկայիս մարտական գործողությունների շրջանում, եւ կոնկրետացնել թուրքերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» մարտական գործողության ժամկետները: Էրդողանը կտրուկ է արձագանքել. «Մի՞թե հայտնի է Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության ժամկետը, ավարտվե՞լ է արդյոք պատերազմն Իրաքում: Պատերազմը մաթեմաթիկա չէ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը ավելի վաղ հայտարարել էր, թե Աֆրինից արեւելք ստեղծվելու է 30 կմ-անոց անվտանգության գոտի, ուստի համանման գոտի ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկությունը գնահատվում է որպես Թուրքիային խոչընդոտելու դիտավորություն:

Երկուշաբթի օրը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ նախատեսվում է անվտանգության նպատակներով Սիրիայի հյուսիս-արեւելքումՙ Աֆրինից մինչեւ Իրաքի սահմանը ստեղծել բուֆերային գոտի, որպեսզի Սիրիայի քրդերը չկարողանան անմիջականորեն շփվել Իրաքի եւ Թուրքիայի քրդերի հետ:

Արեւմուտքցի փորձագետները կարծում են, որ Թուրքիայի հարձակումը կարող է երկարաձգել Սիրիայի հակամարտությունը եւ փոխել պատերազմի ընթացքը: Ֆրանսիացի դիվանագետ Իզաբել Լասսերը պնդում է, թե մինչեւ օրս քաղաքացիական պատերազմ էր մղվում իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ ընդհանուր պայքար «Իսլամական պետության» դեմ: Հիմա ամեն ինչ կախված կլինի Թուրքիայի գործողությունների տեւողությունից եւ նպատակներից:

Հարց է առաջանում. ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դաշինքը կդիմանա՞ արդյոք այս նոր փորձությանը, թե՞ Անկարան կըմբոստանա դաշինքի դեմ, եւ դրանից հետո տարածաշրջանում կծավալվի հերթական անվերջանալի պատերազմ, ինչպես Իրաքում եւ Աֆղանստանում:

Ամերիկացիները հայտարարում են, որ իրենք չեն հեռացել սիրիական ռազմաբեմից եւ ըստ անհրաժեշտության կգործեն գործընկերների հետ կամ առանձին: ԱՄՆ-ի վերադարձի առաջին փուլը դարձավ անցյալ շաբաթ արված այն հայտարարությունը, թե Սիրիայի հյուսիսում Քրդական ժողովրդավարական միության մասնակցությամբ ստեղծվելու են 30 հազարանոց սահմանային ավտանգության ուժեր: Թուրքիան բուռն կերպով արձագանքեց դրան եւ հարձակում սկսեց Աֆրինի ուղղությամբ:

Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության վերականգնումը բնավ պատահական չէ, գրում է Փարիզի Le Figaro թերթը: Ամերիկացիների նախաձեռնությունը հրապարակվեց Սոչիում մարտի վերջերին կայանալիք հանդիպումից մեկ շաբաթ առաջ, որտեղ նախատեսված է հավաքել Բաշար Ասադի 1500 ընդդիմադիրների, որպեսզի որոշվի Սիրիայում քաղաքական գործընթացի հետագա ընթացքը եւ քննարկվի երկրի նոր սահմանադրության հարցը: Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան անցյալ շաբաթավերջին համաձայնեցրինց Սոչիի հանդիպման մասնակիցների վերջնական ցուցակը: Մինչեւ վերջերս խնդրահարույց էր քրդերի ներկայացուցչության հարցը, որոնց մասնակցությանը կողմ է Ռուսաստանը, բայց դեմ է Թուրքիան: Երկուշաբթի օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քրդերի ներկայացուցիչները կմասնակցեն Սոչիի հանդիպմանը:

Ռեգնում գործակալությունը հաղորդում է, որ Աֆրինի շրջանում թիրախներին օդային հարվածներ հասցնելուց առաջ Թուրքիան նախազգուշացրել էր Մոսկվային, եւ ռուսական ուժերը վերադասավորվել էին: Ընդհանուր առմամբ, ռուսական ուժերը Աֆրինից տեղափոխվել են Թել-Աջարի շրջան:

Ուշադրության արժանի է նաեւ «Թուրքական հոսք» գազամուղի երկրորդ գծի կառուցման համար Անկարայի տված համաձայնությունը, որը ստացվեց հունվարի 19-ին: Այսպիսով քրդերը կարող էին իբրեւ մանրադրամ օգտագործվել նաեւ այս գործարքի շրջանակներում: Դատելով ըստ ամենայնի, ամերիկացիները եւս մեծ ջանքեր չեն գործադրել թուրքերի ներխուժումը կանխելու համար: Դա մասամբ կարող է բացատրվել նաեւ ԱՄՆ-ի կառավարող վերնախավում տիրող որոշակի տարաձայնություններով:

Ներխուժումից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ արտգործնախարարությունը հայտարարեցին, թե ԱՄՆ-ի գործողությունները նպաստել են, որպեսզի Թուրքիան ներխուժի Սիրիա, իբր պատճառ է հանդիսացել քրդերի ինքնապաշտպանական ուժերի անվերահսկելի սպառազինումը: Սակայն Մոսկվայի այս հայտարարությունը շատերը համարում են անսկզբունքային, եթե նկատի ունենանք, որ քրդերը սիրիական բանակի հետ մեկտեղ դարձան «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմքը: Առանց քրդերի մասնակցության, Բաշար Ասադի եւ ամբողջ Սիրիայի ճակատագիրը կհայտնվեր մեծ հարցականի տակ: Ընդսմին, չպետք է մոռանալ այն փաստը, որ սիրիացի քրդերը քանիցս պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Ռուսաստանի հետ: Մոսկվան ուներ այդ մեծաքանակ ժողովրդի հետ համագործակցելու լավ հնարավորություն, մանավանդ նկատի ունենալով ԽՍՀՄ-ի պատմական փորձը:

Դրա փոխարեն շեշտը դրվեց Թուրքիայի վրա: Վերջինս համագործակցում է Սիրիական ազատ բանակի հետ, որը Բաշար Ասադին եւ Մոսկվային ձեռնտու որեւէ համաձայնագիր չի կնքի: Այսինքն Մոսկվան ընտրեց ոչ թե քրդերին, այլ թուրքերին եւ նրանց աջակցող սիրիական ընդդիմադիր ուժերին, որոնք մերժում են Ասադի վարչակարգը: Մնում է միայն գուշակել Մոսկվայի դիրքորոշման պատճառըՙ ազդեցության գոտու ուղղակի վաճառքը «Գազպրոմի» նավթագազային նախագծի դիմա՞ց, թե՞ ամեն ինչում ԱՄՆ-ին մեղադրելու արմատացած սովորույթը:

Մոսկվայի քայլերի միակ արդարացումը կլինի այն, որ ապագայում պարզվի, որ Թուրքիան թակարդն է ընկել, իսկ քրդերի հետ ձեռք են բերվել ինչ-որ գաղտնի համաձայնություններ եւ զինամատակարարման ծրագրեր: Սակայն դա քիչ հավանական է:

Եթե ամերիկացիները շարունակեն զինել քրդերին, ապա թուրքական բանակի գործողությունները կարող են երկարաձգվել անորոշ ժամկետով: Թուրքերի գործերը էլ ավելի վատ կլինեն, եթե քրդերը գաղտնի օգնություն ստանան Բաշար Ասադից եւ Ռուսաստանից: Ըստ որում, եթե «Սիրիական Քրդստանի» ոչնչացման գործողությունը ձախողվի, ապա Էրդողանը կարող է ոչ միայն կորցնել իր երկրի ազդեցությունը տարածաշրջանում, այլեւ սեփական իշխանությունը Թուրքիայում: Այսպիսով Էրդողանը խաղասեղանին է դրել ամեն ինչ:

Սթենֆորդի համալսարարնում օրերս ելույթ ունենալովՙ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը ներկաներին հավաստիացրրել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը ունի Սիրիայի հետ կապված ռազմավարություն եւ ջանում է իրականացնել այն, ինչը չհաջողվեց նախագահ Օբամային, այն էՙ ռազմական ուժով Ռուսաստանին ստիպել, որպեսզի նա Ասադին դրդի զիջումների:

Սպիտակ տան այս ուղեգիծը ինչ-որ չափով ծանոթ է թվում: Օբաման եւս փորձում էր Ռուսաստանի հետ եւ ՄԱԿ-ի հովանու ներքո սկսել հաշտության բանակցություններ, որոնց կմասնակցեին ընդդիմության բոլոր ուժերի ներկայացուցիչները: Այդուհանդերձ հակասությունների պատճառով հնարավոր չէր լինում հասնել խնդրի էության քննարկմանը:

Թրամփի վարչակազմը չի բավարարվում սրանով եւ հանդես է գալիս այնպիսի հավակնոտ ուղեգծով, որը կարելի է անվանել մոլորություն: Այսպես, Թիլլերսոնի խոսքերով, Սիրիայի հարցում Թրամփի ռազմավարությունը հանգում է հինգ կարեւոր կետերիՙ «Իսլամական պետության» մնացորդների ոչնչացումը, գրոհայինների վերադարձ թույլ չտալու նպատակով Սիրիայում ամերիկյան զորքերի պահպանումը, ահաբեկիչներից ազատագրված բնակավայրերի վերականգնմանն օժանդակելը, Իրանի ազդեցության ընդլայնման կանխումը, ինչպես նաեւ սիրիացի գաղթականների վերադարձի պայմանների ստեղծումը:

Թեեւ շատերը կուզենային, որ Բաշար Ասադը թողներ իշխանությունը եւ նույնիսկ դատվեր, բայց դա ԱՄՆ-ի քաղաքականության կոնկրետ նպատակներից չէ: Թիլլերսոնը իր պաթետիկ ելույթում հույս է հայտնել, որ հետեւողական ու համառ ջանքերը հնարավորություն կտան հասնելու Ասադի պաշտոնաթողությանը, որից հետո Սիրիայի քաղաքացիները կկարողանան կազմել նոր սահմանադրություն, իսկ ՄԱԿ-ը կկարողանա որոշել Սիրիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները, ընտրություններ, որոնց չի մասնակցի Ասադի ընտանիքը:

Սիրիայում իրանամետ շիա կազմավորումների դեմ ամերիկյան զորքի օգտագործումը կարող է հանգեցնել այդ երկրում ամերիկացիների ներքաշմանը երկարատեւ հակամարտության մեջ, որի համար ԱՄՆ-ը չունի բավարար իրավաբանական հիմքեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Կոնգրեսը հավանություն չի տվել Ասադի վարչակարգի դեմ, առավել եւս իրանական զինված կազմավորումների դեմ ամերիկյան բանակի օգտագործմանը, ուստի հասկանալի չէ, թե Սիրիայում ինչի հիման վրա կարելի է ամերիկյան ուժերն օգտագործել Իրանի դեմ: Թիլլերսոնը չխոսեց այդ մասին եւ բավարարվեց այն հայտարարությամբ, թե Իրանին չպետք է թույլատրվի գրավել Լեվանտը: Սակայն ամերիկացիների մեծ մասը դեմ է երկրի ներքաշմանը մի նոր հակամարտության մեջ:

Այսպիսով, ExxonMobil-ի նախկին գործադիր տնօրեն Թիլլերսոնը չկարողացավ ամերիկացիներին բացատրել ԱՄՆ-ի սիրիական ռազմավարության էությունը, եւ լոկ նոր հարցերի տեղիք տվեց:

Աֆրինի վրա թուրքերի սկսած հարձակումը դժգոհության առիթ է Մոսկվայի համար, քանի որ նա քրդերի դաշնակիցն է: Le Figaro-ն ենթադրություն է անում, որ Մոսկվան եւ Անկարան կարող են գործարք կնքել, ըստ որի Աֆրինում Թուրքիային չխոչընդոտելու դիմաց ռուսները կարող են սիրիական բանակի հետ մեկտեղ գործողությունների ազատություն ստանալ Իդլիբի շրջանում:

Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՎԱՂ ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ»

Հաջորդ գրառումը

ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐ ՄԵՐՁԵՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՔՐԴԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական