Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՔՐԻԿ ԱԶԳԻ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «ՀՀ-Սփյուռք. գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն: Բնականաբար խորհրդակցությանը մասնակցում էր Սփյուռքի տիկին նախարարը: Հրանուշ Հակոբյանն ընդհանուր առմամբ խոսել է Հայաստան-Սփյուռք կապերի, դրանց զարգացման անհրաժեշտության, մի խոսքով… նման բաների մասին ու պատասխանել որոշ պատգամավորների հարցերի: Օրինակ, Ելք-ը ներկայացնող Արտակ Զեյնալյանը տիկին նախարարից հետաքրքրվել է. «Եթե այս պահին ունենք 7 միլիոնանոց սփյուռք, ուրեմն տասը տարի անց քանի՞ միլիոնանոց կունենանք»: Հրանուշ Հակոբյանն էլ պատասխանել է բառացիորեն հետեւյալը. «Դա կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, երեւույթներից, քաղաքականությունից: Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին ու վերադարձան իրենց արմատներին, ապրիլյան պատերազմի դեպքերի ժամանակ շատերը վերադարձան: Ցավալի է, բայց փաստՙ մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանը մի անգամ ասացՙ «մեկ օրում ժողովրդից ազգ դարձանք»:

Համաձայնեք, որ սա շատ վտանգավոր հայտարարություն է, ես կասեիՙ երկրաշարժի պես ցնցող: Խնդիրն այն է, որ ճիշտ 22 տարուց, 2040-ին, Հայաստանում պետք է ապրի 4 միլիոն հայ: Սա նշանակում է, որ տասը տարի հետո, այսինք 2028-ին, Հայաստանում պետք է ապրի գոնե 3 միլիոն 300 հազար հայ, ինչը հնարավոր չէ, եթե Սփյուռքից ներգաղթ չունենանք: Իսկ դա արդեն, ըստ սփյուռքի նախարարի, հնարավոր է, եթե ցավ ապրենք կամ վտանգի առջեւ կանգնած լինենք: Եւ ուրեմն 2040-ին ընդառաջ Հայաստանում սպասվում են մի շարք ցավեր ու վտանգներ, որպեսզի մարդիկ ցնցվեն ու վերադառնան: Ինչը, սակայն, կարեւոր չէ, քանի որ տիկին Հակոբյանը նույն օրը եւս մեկ ցնցող հայտարարություն է արել: Պարզվում է, որ սփյուռքի նախարարությունը հայրենադարձությամբ չի զբաղվում: Ճիշտ է, հայրենադարձություն տեղի ունենում է (ըստ նախարարի), բայց դա սփյուռքի նախարարության գործառույթը չէ: «Մենք հայադարձությա՛ն հարց ենք դրել, ոչ թե հայրենադարձության, եւ հորդորում ենք համայնքներին, որ զբաղվեն այն հայերով, ովքեր դադարել են հայ լինելուց», ասել է Հրանուշ Հակոբյանը: Հասկացա՞ք, ես օրինակ առաջարկում եմ ազգովին շնորհակալություն հայտնենք տիկին նախարարինՙ Սփյուռքի նախարարության գոյության իմաստը վերջապես ու թերեւս մեկընդմիշտ պարզաբանելու համար: Ուրեմն մենք մի ողջ նախարարություն ենք պահում, որպեսզի այնՙ իր գեղեցիկ ու հայրենասեր աշխատակիցների միջոցով հորդորի սփյուռքի մեր համայնքներին, որպեզի վերջիններս զբաղվեն այն հայերով, ովքեր դադարել են հայ լինելուց: Հորդորի, հասկանո՞ւմ եք, միայն հորդորի: Դե այսինքն այդ համայնքները չեն տեսնում, որ իրենց շարքերում մարդիկ կան, որ դադարել են հայ լինելուց ու երբ ստանում են նախարարության հորդորը, անմիջապես տեսնում են ու սկսում զբաղվել: Ի դեպ, այդ հայադարձություն կոչվածը, որը ոչ այնքան գեղեցիկ բառ է, որքան տխուր, ինչպե՞ս է տեղի ունենում: Ասենք Սփյուռքի նախարարությունը, բացի հորդորից հայեր կորցնող համայնքներին ի՞նչ է ուղարկում, ենթադրենքՙ հայերեն դասագրքե՞ր, պարզապես գրքե՞ր, թե՞, օրինակ, մտրակներ ու կտտանքի գործիքներ, որ համայնքներիՙ հաճախ ինքնակոչ ղեկավարները օտար փողոցներում բռնեն հայ լինելուց դադարածներին ու կտտանքների միջոցով դարձի բերեն: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե մեր համայնքները չեն տեսնում, որ իրենց շարքերում հայերը քչանում են ու Սփյուռքի նախարարությունն է իրենց հորդորում, նոր միայն նկատում են, ուրեմն չեն էլ հասկանա, թե ինչպես դարձի բերենՙ առանց նախարարության նոր հորդորի: Այնպես որ, հորդորում եմ Սփյուռքի նախարարությանը մի նոր հորդորով դիմել մեր համայնքներին, որպեսզի մարդիկ հասկանան, թե ի՞նչ եղանակով մարդկանց դարձի բերեն: Գուցե իրենք է՞լ հորդորով բավարարվեն: Ասենք համայնքի ղեկավարը կանգնի ու հորդորիՙ հարգելի հայեր, մի դադարեք հայ լինելուց ու հիշեք, որ դուք հայ եք: Որ համայնքում աշխատեց ու շատերը դարձի եկան, այդ համայնքին կարելի է Հայադարձության մեդալ տալ, համայնքի ղեկավարին էլ հայկական ռեստորան բացելու բացառիկ իրավունք Երեւանում: Իսկ որտեղ չաշխատեց…կտտանքները կան ու կան, ընդ որում սա կարող է ամենաարդյունավետ միջոցը լինել, քանի որ մենք ազգ ենք դառնում, երբ մեզ ցավեցնում են:

Մի խոսքով, երբ ասում եք 2040-ինՙ 4 միլիոն հայ Հայաստանում, Սփյուռքի նախարարության վրա հույս մի դրեք. մարդիկ հայրենադարձությամբ չեն զբաղվում, որ հաջողության դեպքում նախարարությունը փակեն, մարդիկ հայադարձությամբ են զբաղվում, որ սփյուռքը հավերժ մնա, նախարարության պես:

Իսկ հայրենի՞քը, անկեղծ ասած ճապոնացիներինն ու իսլանդացիներինը չգիտեմ, բայց մերն այնպիսին է, որը հեռվից են սիրում, մինչեւ մոռանալը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախորդ գրառումը

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ «ՆՈՐ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ NAASR-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՄԻՐ, ԲԱՅՑ ՈՉ ՍԱՏԱՆԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՐՄԻՐ, ԲԱՅՑ ՈՉ ՍԱՏԱՆԱ

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական