Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԹԵԶԸ*

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Սկսած 1963 թվականի ներգաղթի օրերից, ինձ վիճակվեց գործ ունենալ այն ֆենոմենի հետ, որի անունն է Սփյուռք:

Բազմիցս անդրադարձել եմ սփյուռքահայ այս կամ այն թեմային, այդ թվում նաեւ անհատների, բայց ինչպես ասում ենՙ թանկ կենացը մնացել է վերջում:

Գրիգոր Գրիգորյան, արեւելագետ, պատմական գիտությունների դոկտոր, Լիբանանի պետական համալսարանի իսլամի պատմության ավագ դասախոս, հայկական դպրոցների երկար տարիների ուսուցիչ, ՌԱԿ կուսակցության անդամ եւ ողջ թվարկվածը մեկ բառովՙ Սթեզ (արաբերենՙ ուսուցիչ):

1978 թիվն էր, Հայաստանը, «Ուկրաինա» նավով Լիբանանի հայ համայնքի համար օգնություն էր ուղարկել, եւ քանի որ այն, հատկապես, դպրոցների ու միությունների համար էր նախատեսված, ստիպված էինք հաճախ Բեյրութից դուրս մեկնել, մի փոքրիկ հանձնախմբով:

Օրերը լարված էին, պատերազմական, անցակետերը մանրազնին ստուգում էին անում մեքենաներն ու մարդկանց, իսկ մեր մեքենան անցնում էր անարգել:

Այդ ժամանակ ես ի՞նչ իմանայի, թե կա Սթեզ, որն իր կախարդական անցաթղթով տարիներ անց ինձ, սովետական դիվանագետիս, ի՛հարկին կարողանալու է մոտեցնել օդանավակայանի յուրաքանչյուր ինքնաթիռի շարժասանդուղքին: Ես անհավանական կհամարեի, որ սփյուռքաբնակ որեւէ հայ, այն էլ ոչ պաշտոնյա, այնպիսի հեղինակություն կունենա, հատկապես, իսլամական աշխարհում, որի առջեւ կբացվեն թե՛ քաղաքական, թե՛ կրոնական, թե՛ ընկերային դռները:

Այն հարգանքն ու սերը, այն ջերմությունը, որ ստանում ես Սթեզի հետ այս կամ այն միջավայր այցելելիս, տեսնում ես շրջապատի, հատկապես հայ շրջանակներից դուրս, նրա նկատմամբ ունեցած հարգանքի դրսեւորումները, չես կարող հպարտության պահեր չապրել:

Օրերս տեղեկացա, որ Գրիգոր Գրիգորյանը պարգեւատրվել է Սփյուռքի նախարարության մեդալով, որին շատերն են արժանացել, բայց ես անդրարառնում եմ նրանցից մեկին: Թե ինչո՞ւ, արդեն վերն ասվեց, որն ավելի քան քիչ է մի անձնավորության մասին, ում գործունեությունը միշտ եղել է անաղմուկ ու կասեիՙ վարագույրի հետեւում, որը (վարագույրը) մասամբ բացվում է ոչ թե նրա մասին գովեստի խոսքերով, այլ այն փաստով, որ Սթեզի պարգեւատրությունը եղել է Բեյրութում լիբանանյան բանակի բարձրաստիճան սպաների կենտրոնական ակումբում, պարգեւը հանձնել է Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Արարողությանը, բացի հայ համայնքի երեւելիներից, եղել է մի քանի տասնյակ մասնակից, բոլորն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործիչներ, ինչպես նաեւ սպայական հրամկազմի անդամներ:

Սթեզի ՌԱԿ-ում կատարած դերի մասին խոսելն ավելի չի բարձրացնի նրա արժանիքների նշաձողը, քանի որ նրա տարիներ շարունակ հայ իրականության մեջ կատարած բացառիկ ծառայությունները վեր են որեւէ կուսակցական, հատվածական հանգամանքներից:

Սթեզի դերակատարությունները Հայաստան – Արաբական աշխարհ հարաբերություններումՙ անգնահատելի են, մեծածավալ, կասեի նաեւՙ երբեմն բախտորոշ, որոնց լավատեղյակ է տողերիս հեղինակը:

Ասում են ամեն հաջողակ տղամարդի թիկունքին կին է կանգնած, որը Սթեզի պարագայում հաստատվում է, քանի որ հայաստանաբնակ երկու բժիշկ զավակների, համալսարանի դասախոս դստեր, հինգ թոռների մեծ մայր տիկին Արտան իր ձեռքին է պահում Գրիգորյան գերդաստանի «շերեփը», հոգածությամբ ու ջերմությամբ կրելով իր կողակից լինելու կոչումը:

*) Արաբերեն` ուսուցիչ, պարոն, կրթված մարդ:

Նախորդ գրառումը

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Լրահոս

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական