Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

09/11/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հայ–ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: Միևնույն ժամանակ, Բաքվից չեն դադարում Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու սպառնալիքները: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանը հետ քաշի զորքերը և վերադառնա կառուցողական բանակցությունների հուն:

-Ադրբեջանը պետք է հարգի միջազգային բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները, դադարեցնի ռազմական գործողությունները և վերադարձնի ռազմագերիներին։ Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի: Թեև ես մտավախություն ունեմ, որ այս պահին  ուշադրությունը Ուկրաինայի և Ասիայի վրա կենտրոնացնելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը կհանդգնի շարունակել էսկալացիան:

-Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի ագրեսիայի առնչությամբ Եվրոպական խորհրդարանի աշխատանքը: Արդյոք Եվրոպական խորհրդարանը ձեռնարկո՞ւմ է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու և Հայաստանի տարածքի օկուպացիան դադարեցնելու համար:

-Իմ կարծիքով՝ ճշմարտությունն այն է, որ Եվրոպական խորհրդարանը սահմանափակ ազդեցություն ունի այս հակամարտությունում։ Մենք կարող ենք փորձել և ազդել, բայց ճշմարտությունն այն է, որ քանի դեռ Թուրքիան չի որոշել պատասխանատու կերպով գործել, Ադրբեջանի իշխանությունները կհավատան, որ կարող են գործել հարաբերական անպատժելիության պայմաններում:

-Հնարավոր համարո՞ւմ եք ԵՄ–ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը արձանագրել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել հարձակումը, ինչի հետևանքով շարունակում են օկուպացված մնալ Հայաստանի տարածքի որոշ հատվածներ:  Առայժմ հնչում են ադրբեջանական զորքերը ելման դիրքեր հետ քաշելու կոչեր, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ, կարծես, չեն արվում:

Ես պատժամիջոցների, հատկապես ԵՄ-ի կողմից պատժամիջոցների մեծ ջատագով չեմ։ Կարծում եմ, որ անդամ երկրները պետք է ավելի ուժգին կերպով դատապարտեն ագրեսիան և փորձեն դիվանագիտական ճանապարհով Բաքվին մեկուսացնելու ուղիներ դիտարկել:

-Հայտարարվել էր, որ Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների փաստահավաք առաքելությունը։ Դուք նույնպես ընդգրկված էիք պատվիրակության կազմում։ Կներկայացնե՞ք առաքելության նպատակը, ի՞նչ աշխատանք եք իրականացրել Հայաստանում, և ի՞նչ արդյունք կտա դա: (ԵԽ պատգամավորների փաստահավաք խումբը Հայաստանում է եղել հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ը)

-Նպատակը ճիշտ այն է, ինչ դուք նշեցիք՝ փաստահավաք: Մենք պետք է զեկուցենք Բրյուսելի մեր գործընկերներին, հետևաբար կարևոր է քննարկումներ ունենալ ադրբեջանական ագրեսիայից անմիջականորեն տուժածների հետ։ Հետևաբար, մենք բանակցություններ ենք վարում Հայաստանում շահագրգիռ կողմերի հետ: Եվ Բրյուսելում կարող ենք պայմանավորվել, թե ինչպես շարունակել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական