Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՁԵՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

16/02/2018
- 16 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

ԱՄՆ-ը եւ Իսրայելը Սիրիայում լարվածության սրման ուղին են բռնել, ըստ որումՙ արդեն զուգահեռաբար: Դա ուղղված է Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի ներկայության դեմ: Միանգամից հօդս ցնդեցին Իսրայելի այն պնդումնեը, թե ինքը մեղսակից չէ Սիրիայի հակամարտությանը: Ակնհայտ դարձավ, որ հենց Իսրայելն է Սիրիայի ողբերգության սկզբնաղբյուրը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ խոսքը Սիրիային է վերաբերում, հենց Իսրայելն է ղեկավարում ԱՄՆ-ին ու Թուրքիային:

Հօդս ցնդեցին նաեւ ամերիկացիների այն պնդումները, թե իրենք իբր պայքարում են ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե փորձում են կործանել Սիրիան որպես պետություն:

Համաշխարհային ըկերակցությունը հասկանում է, որ սիրիացիները, որքան էլ քաջաբար մարտնչեն, չեն կարողանա միայնակ հաղթել ահաբեկչական խմբավորումների համակցությանը, որոնց ստեղծմանը անցյալում մասնակցել են ԱՄՆ-ը եւ Իսրայելը, ինչպես նաեւ Թուրքիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Եվրոմիության անդամ որոշ պետություններ:

Հենց Ռուսաստանը եւ Իրանն են, որ թույլ չեն տալիս Սիրիան դարձնել միջազգային ահաբեկչության կենտրոն: Այդ երկու երկրները Մերձավոր Արեւելքում լուծում են հետեւյալ խնդիրըՙ իրենց սահմաններից հնարավորինս հեռու պահել սեփական աշխարհաքաղաքական թշնամիների մարտիկներին: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, հենց ԱՄՆ-ը եւ Իսրայելն են Ռուսաստանի եւ Իրանի թշնամիները, որքան էլ որ այդ երկրների ղեկավարները միմյանց անվանեն գործընկերներ: ԱՄՆ-ը եւ Իսրայելը ձգտում են տարածաշրջանը վերաձեւել եւ դարձնել Գլոբալ Մերձավոր Արեւելք, ինչը ենթադրում է ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի, այլեւ, մասնակիորեն, Ռուսաստանի եւ Իրանի ոչնչացում:

Ռուսական հց-25 գրոհիչի խոցումը եւ օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությունը ցույց տվեցին, որ աշխարհը գործ ունի արդեն ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Իսրայելի հատուկ ծառայությունների վաղուց մշակած բազմաստիճան ծրագրի հետ: Իրադարձությունների ընթացքը դիտարկենք դրանց զարգացման մեջ: Ինչ-որ մեկը խոցում է հց-25 գրոհիչը, եւ ինչ-որ մեկն էլ սպանում է ռուս օդաչու Ֆիլիպովին: Ամեն ինչ տեղի է ունենում Իդլիբ նահանգում Թուրքիայի զավթած տարածքում: Դրան հաջորդում են վրիժառության երկու պատժիչ ձեռնարկումներՙ օդայինՙ ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությամբ, եւ ցամաքային, երբ խառը կազմով ուժերը, ըստ որում ոչ միայն ռուսներն ու սիրիացիները, բառացիորեն հատում են թուրքամետ խմբավորումները հց-25-ի անկման շրջանում:

Դրան հաջորդում է ամերիկյան օդուժի գործողությունը Սիրիայի կառավարամետ ուժերի դեմ: Ուկրաինական մի շարք կայքեր չարախնդում են, թե ամերիկացիները ոչնչացրել են ռուսաստանցի 200 զինվորականների: Եփրատի ափամերձ այդ շրջանում շիա մարտիկներ եւ սիրիական բանակի ուժեր վաղուց չկան: Դա անուղղակիորեն հաստատում են իրանական ոչ այնքան հեղինակավոր ԶԼՄ-ները, որոնք մակերեսայնորեն հաղորդեցին, որ ամերիկացիների հարձակման ժամանակ հակամարտության գոտում սպանվել են քսան խորհրդատու սպաներ:

Իրանը, որպես կանոն, հաղորդում է միայն սեփական կորուստների եւ շիի կամավորների կորուստների մասին: Դա չի նշանակում, թե Սիրիայում չեն կարող լինել ռուսաստանցի կամավորներ կամ Սիրիայում նման անձինք չեն զոհվում: Նաեւ հարկ է նշել, որ այնտեղ, որտեղ կան իրանցի զինվորական խորհրդատուներ, լինում են ընդամենը երկու-երեք կամ ամենաշատը տասը ռուս խորհրդատուներ: Եվ դժվար թե ռուսները համաձայնեին հանդես գալ իրանցների հրամանատարության ներքո: Կարելի է հիշատակել նաեւ ամերիկյան CBS հեռուստաընկերության հաղորդումը, որը վկայակոչում է Պենտագոնի անանուն աղբյուր:

Եվ դրան հաջորդում է Իսրայելի մասնակցությունը պատերազմինՙ հօգուտ ահաբեկիչների: Հարվածներ են հասցվել Սիրիայում գտնվող իրանական որոշ հրամանատարական կետերի եւ սիրիական բանակի տեղաբաշխման վայրերին: Այս անգամ իսրայելցիների վրա պատասխան կրակ բացվեց: Սիրիացիները պնդում են, թե իրենց հակաօդային պաշտպանության ուժերը իսրայելական մի քանի օդանավ են խփել: Իսրայելը խոստովանեց մեկ F-16 ռազմօդանավի կործանումը: Հայտնի չէ, թե իրականում քանի օդանավ է խփվել եւ ում կողմիցՙ սիրիացիների, թե՞ ռուսների:

Ակնհայտ է միայն, որ ԱՄՆ-ը բացեիբաց բռնել է Իսրայելի կողմը եւ փորձում է Ռուսաստանին ու Իրանին դուրս մղել Սիրիայից: Իրանը եւ լիբանանյան «Հզբոլլահը» տվեցին իրենց մեկնաբանությունը: Խփված իսրայելական F-16-ը նշանավորում է տարածաշրջանի նոր ստատուս-քվոն եւ ռազմավարական նոր փուլի մեկնարկը: Իրանի բարձրագույն ռազմական խորհրդի նախագահ Ալի Շամխանին փետրվարի 11-ին ասել է, որ արդեն ավարտվել է անպատիժ հարվածների ժամանակաշրջանը: ԱՄՆ-ի եւ սիոնիստական վարչակարգի գործողություններին դիմակայելու միակ միջոցը դիմադրության շարունակումն է: Սիոնիստական վարչակարգը պետք է պատրաստ լինի կրելու Սիրիայում իր նախահարձակման հետեւանքները, ասել է նա:

Իրանը եւ շիա կազմավորումները ինչո՞ւ են կարեւորում իսրայելական օդուժին ներկայումս տրվող հակահարվածները: Իսրայելցիները պնդում են, թե իրենց օդային տարածքը արդեն անհեթեթություն է, քանի որ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, միջադեպը տեղի է ունեցել Գոլանի բարձունքների վերեւում, իսկ միջազգային պայմանագրերի համաձայնՙ դա սիրիական տարածք է, որտեղ իբր նկատվել էր իրանական ինչ-որ անօդաչու թռչող սարք, ուստի իբր պատասխան հարված էր հասցվել սիրիական ուժերին եւ իրանցիների հրամանատարական կետերին:

Հենց փետրվարի 11-ին Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ դա ակնհայտ ազդանշան է Իրանին, որի ներկայությունը Իսրայելի սահմանների մոտ անհանդուրժելի է: Նույն օրը Շամխանին հանդես եկավ պատասխան հայտարարությամբՙ նշելով, որ Սիրիայում Իրանն ունի ոչ թե ռազմական ներկայություն, այլ զինվորական խորհրդատուներ: Փետրվարի 12-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հավելեց, որ իրանական անօդաչու թռչող սարքի վերաբերյալ պնդումները առնվազն ծիծաղելի են: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին իր հերթին հայտարարեց, որ սիրիացիները իրենք կարող են կռվել, իսկ Իրանը ի զորու է դժոխք ստեղծել սիոնիստների եւ նրանց ամերիկացի հովանավորների համար, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր ռազմակայանները հասանելի են իրանական հրթիռների համար:

BBC-ն հաղորդել էր, թե իրանցիները մշտական ռազմակայան են ստեղծում Սիրիայում: Ավելի վաղՙ 2017-ի սեպտեմբերին, Իսրայելը Մոսկվային եւ Վաշինգտոնին խնդրել էր թույլ չտալ իրանցի զինծառայողների եւ շիա կազմավորումների ներկայություն Սիրիայի հարավումՙ Իսրայելի սահմանների մոտ: Մոսկվան ի վերջո չէր համաձայնել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերովՙ Սիրիայում Իրանի ներկայությունը օրինական է:

ԱՄՆ-ում բարձրացված այն աղմուկը, թե ս.թ. փետրվարին ամերիկացիները Սիրիայում ռուսներ են ոչնչացել, այժմ հանդարտվել է: Ավելին, այս կապակցությամբ սաուդցիների տարածած տեսանյութերը պատկերում են ոչ թե սպանված ռուս զինծառայողների, այլ Իդլիբում սիրիական բանակի ոչնչացրած գրոհայինների:

Պենտագոնի մամլո քարտուղար Դանա Ուայթը հայտարարել է, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն ռուս զինծառայողների զոհվելու մասին: Նա ասել է, որ իրենք մշտական կապ են պահպանում ռուսական հրամանատարության հետ, որպեսզի խուսափեն կոնֆլիկտային իրավիճակներից: Ամերիկյան օդուժի գրոհից առաջ եւ դրանից հետո կանոնավոր կապ է պահպանվել կողմերի միջեւ: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ մարտի մեջ չի մտնի կոալիցիայի ուժերի հետ:

Պենտագոնի գլխավոր տեսուչի փետրվարի 12-ի հաշվետվության մեջ նշվում է, որ ռուսական ռազմօդանավերը վտանգավոր մանեւրներ են կատարել ամերիկյան օդանավերի մոտակայքում, ինչը մեծացնում է չկանխամտացված փոխհրաձգությունների վտանգը: Ըստ Պենտագոնի, Սիրիայում ռուսների ներկայությունը դժվարցնում է գործողությունը «Իսլամական պետության» դեմ: Ռուսական կողմը քանիցս հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պատերազմն ավարտված է, ուստի ամերիկացիները եւ կոալիցիոն մյուս ուժերը պետք է հեռանան Սիրիայից: Ըստ այդմ, հնարավոր է, որ այս տարի դիվանագիտական տարբեր ճնշումների գործադրման միջոցով Մոսկվան ձգտի հասնել Սիրիայից կոալիցիոն ուժերի դուրսբերմանը:

Մինչդեռ փետրվարի 1-10-ը ամերիկացիների եւ իսրայելցիների ձեռնարկած ակտիվ գործողությունների նպատակն է հասնել Սիրիայից ռուսական եւ իրանական ուժերի դուրսբերմանը: Ըստ որում, կատարվել է աշխատանքի բաժանում. ամերիկացիները ստուգում են ռուսների նյարդային համակարգը, իսրայելցիներըՙ իրանցիների:

Կան նաեւ հակազդեցություններ, ըստ որումՙ ոչ միայն Իրանից: ՌԴ արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ Իսրայելին փաստորեն մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ եւ զսպվածության կոչ է արել Սիրիային ու Իսրայելին. «Անհրաժեշտ է հարգել Սիրիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հարկավոր է ապահովել ռուսաստանցի զինծառայողների անվտանությունը, որոնք Սիրիայի իշխանությունների հրավերով այդ երկրում են հակաահաբեկչական պայքարին օժանդակելու համար»:

Իսրայելը չի թաքցնում դժգոհությունը Մոսկվայի հայտարարությունից: Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ Իրաքի շիա կազմավորումների հրամանատարը իր հերթին սպառնացել է հարվածել ամերիկացիներին, եթե նրանք տարածաշրջանից չհեռանան «Իսլամական պետության» ոչնչացումից հետո:

Ամերիկացիներն ու իսրայելցիները ամեն ջանք գործադրել էին, որպեսզի իրենց օդային հարվածները ժամկետի առումով համընկնեն Իրանի Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին: Հարկ է նշել, որ Իրանի վրեժը պատմական կտրվածքով երբեմն դարեր է տեւում: Հետաքրքրական զուգադիպությամբ հենց փետրվարի 11-ին սիրիացի քրդերը երկրի հյուսիսում խոցեցին թուրքական ուղղաթիռ:

Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Լրահոս

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

15/07/2026

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ....

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական