Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Աշնանը նախատեսվում է 4-ից 17-րդ դարերի հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված աննախադեպ մի ցուցահանդես բացել Նյու Յորքի ամենահեղինակավոր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, տեղեկացնում է Թալին Բաբայանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 21-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 13-ը: Ներկայացվելու են արվեստի գործեր, քանդակներ, ձեռագրեր եւ այլ մասունքներ աշխարհի տարբեր վայրերիցՙ Հայաստանից (Մատենադարանից, Պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ. Էջմիածնից), Երուսաղեմից (պատրիարքարանից), Վենետիկից (Մխիթարյան միաբանությունից), Պորտուգալիայից (Գալուստ Գյուլբենկյան թանգարանից), Ամերիկայից (Դետրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանից եւ Ուոթերթաունի Հայկական թանգարանից): Եզակի ցուցանմուշներից է լինելու Թորոս Ռոսլինի ձեռագիրը, որ Երուսաղեմում է հանգրվանել 1400-ականներին:

«Սույն ցուցահանդեսով մենք մեր ժողովրդին իրազեկելու ենք, որ հայկական արվեստը պետք է դիտարկվի որպես համաշխարհային արվեստի բաղկացուցիչ եւ անքակտելի մաս», նշել է Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի վերահսկիչ-կուրատոր Հելեն Էվանսը , որը 1982-ին իր ատենախոսությունը պատրաստելիս Հայաստան է այցելել եւ ուսումնասիրություններ կատարել Մատենադարանում: Իր պաշտոնավարության տարիներին թանգարանում կազմակերպել է «Բյուզանդիայի փառքը: 843-1261 թթ.» (1997-ին), «Բյուզանդիա: Հավատ եւ իշխանությունՙ 1261-1557 թթ.» (2004-ին) ցուցահանդեսները, ինչպես նաեւ մասնակցել Մորգան գրադարան-թանգարանում 1994-ին բացված «Երկնային գանձեր» ցուցահանդեսին: Էվանսը դոկտորականի գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի բաժնից: Ներկայիս Միջնադարյան արվեստի միջազգային կենտրոնի նախագահն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՂՊԱՏԻ ԵՎ ԱԼՅՈՒՄԻՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ «ԻՊ»-Ի ԴԵՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԴԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ «ԻՊ»-Ի ԴԵՄ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական