Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՐՔԵՐԻ ԲԱՐԻՔՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՆՙ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Փետրվարի 20-ին հազվագյուտ գրքերի ցուցահանդեսով լոնդոնյան «Իտոն» (Eton) քոլեջը գիտաշխատողների առաջ բացել է իր գրադարանի «Բարիքյան հավաքածոյի» մոտ 650 հայկական հատորներ պարունակող բաժինը: Ցուցահանդեսին առընթեր հայկական առաջին աստվածաշնչի տպագրության 350-ամյակի առթիվ խոսք է առել դոկտ. Գագիկ Ստեփան-Սարգսյանը , որից հետո Լեւոն Չիլինգիրյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Չիլինգիրյան քառյակը:

Քոլեջի գրադարանը 1988-ին է Բարիքյան ընտանիքից ստացել 16-19-րդ դարերին պատկանող այդ հազվագյուտ հատորները, որոնք միայն մոտ 30 տարի անց ենթարկվել են առարկայական ցուցակարգման եւ դասակարգման Բրիտանական գրադարանի քրիստոնեական Մերձավոր Արեւելքի բաժնի նախկին կուրատոր Վրեժ Ներսիսյանի կողմիցՙ աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի:

Ճանաչված բրիտանահայ ջութակահար Մանուկ Բարիքյանն (1920-1987) ու կինըՙ Դիանան (1927-2012) տասնամյակներ շարունակ հավաքել են այդ արժեքավոր հատորները, որոնց մեջ կան նաեւ լատինատառ հրատարակություններՙ 16-րդ դարից: Մանուկի մահվանից հետո հավաքածոն նվիրվել է «Իտոն» քոլեջի գրադարանին, որովհետեւ ընտանիքի երկու որդիներըՙ Ստեփանն ու Լեւոնը այնտեղ սովորելիս են եղել:

Մանուկ Բարիքյանը ծնվել էր Մերսինում (Կիլիկիա), հասակ առել Կիպրոսում, ապա երաժշտության հետեւել Լոնդոնի Տրինիտի (Trinity) երաժշտական քոլեջում (1936-39 թթ.): Առաջին անհատական ելույթը ունեցել է Լիվերպուլում 1947-ին: 1947-48 թվերին ղեկավարել է Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, այնուհետեւ 1949-57 թվերինՙ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Անմոռանալի ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐԻՔ Է ՄՈՍԿՎԱՆ ԽԱՂԱ ԲԱՔՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՆՔԴ ՔԵ՛Զ ԵՍ ՊԱՐՏՎՈՒՄ….

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՆՔԴ ՔԵ՛Զ ԵՍ ՊԱՐՏՎՈՒՄ....

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական