Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԲԵՐ ԲԱՐՔԵՐ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն, ինչը Թրամփի խոսքերով հնարավոր չէր անցյալ տարվա հոկտեմբերին, նույն Թրամփի խոսքերով հնարավոր եղավ այս տարվա մարտին. ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնանկ արվեց ու այդ մասին հայտնեց ինքըՙ նախագահ Թրամփը, ոչ թե Սպիտակ տանը, այլ Twitter-ի սեփական էջում: Հիշեցնեմ, որ Թրամփ-Թիլերսոն հակասությունների կամ տարաձայնությունների մասին արդեն տեւական ժամանակ է նույնիսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է խոսումՙ իր ամենամսյա ճեպազրույցների ժամանակ, ավելինՙ այս թեման հենց ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, ու Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը բազմիցս էին հերքում այդ լուրերը, պարզվեցՙ դրանք իրական են: Ամեն դեպքում Թրամփը Թիլերսոնին գործից հանելու իր որոշումը հիմնավորել է հանգամանքով, որ իր եւ պետքարտուղարի միջեւ լուրջ տարաձայնություններ կանՙ աշխարհաքաղաքական տարբեր հարցերի շուրջ: Ըստ վերլուծաբանների, այդ հարցերից ամենակարեւորը Իրանի միջուկային համաձայնագիրն է, որից Թրամփն ուզում է դուրս գալ, Թիլերսոնը, ինչպես հասկանում ենքՙ ոչ: Բացի այդ, չի բացառվում, որ Թիլերսոնը այդքան էլ համաձայն չէ Թրամփի հետ, որը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին եւ ուզում է Փհենյանից հյուրեր ընդունել կամ ինքն այնտեղ հյուր գնալՙ այլ թիմով: Մի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարությունն այսուհետ կգլխավորի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, որն արդեն հասցրել է հայտարարել, որ իր համար, ինչպես եւ նախագահ Թրամփի, ամենակարեւորը ԱՄՆ շահն է, նոր մյուսների, այդ թվումՙ ԱՄՆ դաշնակիցների:

Այս ամենն, անուշտ կարեւոր է, բայց ինձ անձամբ Թիլերսոնին պաշտոնանկ անելու Թրամփի որոշման տեքստում շատ կարեւոր թվաց ԱՄՆ նախագահի հետեւյալ նախադասությունը: Հայտարարելով, որ պետքարտուղար Թիլերսոնը աշխատանքից ազատվում է, Թրամփն ասում էՙ Մաղթում եմ նրան հաջողություն եւ վստահ եմ, որ նա հիմա ավելի երջանիկ կլինի : Հրաշք: Պատկերացնո՞ւմ եք նման բան Հայաստանում: Ասենք նախագահ Սարգսյանը պաշտոնանկ է անում ՊՆ ղեկավար, օրինակՙ Սեյրան Օհանյանին եւ ասում էՙ մաղթում եմ պարոն Օհանյանին հաջողություն ու վստահ եմ, որ նա հիմա ավելի երջանիկ կլինի: Կամ պաշտոնանկ է արվում վարչապետ, օրինակՙ Հովիկ Աբրահամյանը, եւ հնչում է նույն հայտարարությունը նախագահից: Ես վստահ եմ, որ եթե այսպես լիներ, մեր երկրում չնչին, բայց կարեւոր բան կփոխվեր, օրինակ Սեյրան Օհանյանը այլեւս չէր մտածի քաղաքականություն մտնելու մասին եւ իր համար երջանիկ կապրեր, մանավանդ, որ դրա համար ամեն ինչ եւ մեկին ունի: Հովիկ Աբրահամյանըՙ նույնպես, չէր հիշի զանազան առուներ եւ գետակներ ու հանգիստ կվայելեր Արարատ լեռան տեսարանըՙ հայրենի Արարատի մարզում,…Բայց, քանի որ այս մարդկանց պաշտոնանկ են արել ու հաջողություն չեն մաղթել, ավելին, քանի որ Հայաստանումՙ նախագահից սկսածՙ Մխչյան գյուղի դպրոցի հավաքարարից վերջացրած վստահ են, որ երջանկությունը պաշտոն ունենալն է, նրանք իրենց նորից են նետում քաղաքականության մեջՙ կորցրածը հետ վերադարձնելու հույսով:

Թրամփը նաեւ ասել է, որ իր եւ Թիլերսոնի հարաբերությունները մնում են լավը: Պատկերացրեցի՞ք, Սերժ Սարգսյանը հայտարարում էՙ Իմ եւ իմ մարտական ընկեր Սեյրան Օհանյանի հարաբերությունները մնում են լավը… Չէ, ես հասկանում եմ, որ Թրամփի եւ Թիլերսոնի հարաբերություններն ամենայն հավանականությամբ լավը չեն, ավելինՙ Թիլերսոնը հենց հիմա վատ բաներ է մտածում Թրամփի մասին, բայց խոսքը, հայտարարությունը, ասելը, …գեղեցիկ է, չէ՞, պետականամետ է, չէ՞, պետություն ու աշխարհի ամենահզոր պետություններից մեկն այսպես են ստեղծում ու պահում, չէ՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՎ ՕՐՔՅԱՆԸ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական