Հայերից, ով մեկ անգամ օգտվել է Google Maps- ի ծառայություններից, կհամաձայնի, որ 14 տարի առաջ ստեղծված այդ հարթակն անգլերեն կամ ռուսերեն գործածելն որքան էլ անխոչընդոտ եղած լինի, հայերեն տարբերակի կարիքն անշուշտ կա, իսկ անփոխարինելի է այն շերտի համար, որ միայն հայերենին է տիրապետում: Ըստ գերմանական աղբյուրների, Google Maps-ի արտադրության մենեջեր Աթցուկո Յամագամին իր բլոգում նշել է, թե ճանապարհաորոնողական այս ծրագիրն արդեն իր ծառայություններն է մատուցում 39 նոր լեզվով, որոնցով խոսում է 1, 25 միլիարդ մարդ, այդ թվումՙ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, եբրայերեն եւ այլ լեզուներով: