Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու մտադրություն

ԱՄՆ ազգային անվտանգության նոր թիմը հակված է հարվածելու Իրանին եւ նրա շահերին: Նախագահ Դոնալդ Թրամփիՙ Համատեղ գործողությունների ծրագրի վրա կատարվող հարձակումը արդեն իսկ նշանակալի երկյուղներ եւ վիճաբանությունների է առաջացրել Եվրոմիությունում, Չինաստանում եւ Ռուսաստանում, չխոսելով արդեն Իրանի մասին: Սակայն իրանցիների միջուկային համաձայնագրի վրա ձեռնարկված գրոհը ԱՄՆ վարչակազմում քննարկվող հակաիրանական միակ տարբերակը չէ, գրում է ամերիկյան The Hill հրատարակությունը:

Եթե ԱՄՆ վարչակազմը ձգտում է մեկուսացնել Իրանին, ապա քայլեր կձեռնարկվեն Անդրկովկասի հետ իրանցիների հարաբերությունները փչացնելու նպատակով. խոսքը հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է: Այդ հարաբերությունները առանձնահատուկ կարեւորություն ունեն Իրանի համար, քանի որ տվյալ երկրները գտնվում են Իրանի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում: ԱՄՆ-ը կարող է ոչ միայն իր շահերն առաջ մղել Կովկասում, այլեւ հարված հասցնել Իրանին եւ նրա գործընկեր Ռուսաստանին:

Դա անելը բավական հեշտ է: Վերջին տարիներին Իրանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեին փոխադարձ կասկածներ: Ադրբեջանն առաջվա պես չի վստահում Իրանին, չնայած այն բանին, որ երկկողմ հարաբերությունները բարելավվել են 2012-ից ի վեր: Այն ժամանակ բացահայտվել էին Ադրբեջանի եւ Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ ձեռնարկելու Իրանի ծրագրերը, ինչը հանգեցրել էր այդ պետությունների միջեւ ճգնաժամի առաջացմանը:

Իրանը Ադրբեջանին համարում է հարրթակ, որը կարող է օգտագործվել Իրանի տարածքում ապրող ադրբեջանական փոքրամասնության մեջ անկարգությունների հրահրման նպատակով: Թեհրանը Ադրբեջանին համարում է նաեւ շիաների դավաճան, որը բարեկամական հարաբերություներ է հաստատում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ: Ադրբեջանը նաեւ Իրանի մրցակիցն է էներգետիկ ոլորտում: Ներկայումս Իրանը շահագրգռված է իր հյուսիսային սահմանի ամրապնդմամբ եւ Բաքվի ու Վաշինգտոնի չափազանց սերտ հարաբերությունների ստեղծման կանխմամբ:

Հայաստանը, ընդհակառակը, բավական մոտ է Իրանին Ադրբեջանի հետ իր մշտական հակամարտության պատճառով: Բացի դրանից, Հայաստանն Իրանի հետ իրականացնում է ենթակառուցվածքային խոշոր նախագծեր: Վերջիններս պետք է մեղմացնեն Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումը, երկիր, որը Հայաստանին շրջափակման մեջ է պահում Ադրբեջանի հետ նրա հակամարտության պատճառով:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի արբանյակն է, որը, վերջինս, ռազմակայաններ ունի այդ երկրում, այլեւ Իրանի գլխավոր գործընկերն է Կովկասի տարածաշրջանում: Այդուհանդերձ, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այրելու դեպի Արեւմուտք տանող կամուրջները: Երեւանն առաջվա պես ձգտում է ընդլայնել իր արտաքին քաղաքական հարաբերություններն արեւմտյան երկրների հետ:

Այնպես է ստացվում, որ Թրամփի վարչակազմի առջեւ ճանապարհը բաց է: Անհրաժեշտ է խթանները զուգորդել ճնշման հետ, որպեսզի հնարավոր լինի նպաստել Կովկասի տարածաշրանում խաղաղության ապահովմանը եւ նվազագույնի հասցնել Մոսկվայի ազդեցությունն ու Թեհրանի «չարաճճիությունը»: Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու պարտավորությունը, վերջինս զուգորդելով օգուտների ու պատժամիջոցների համակարգի հետ, ԱՄՆ վարչակազմը կարող է ուժեղացնել երկրի ազդեցությունը տարածաշրջանում: Թրամփը նաեւ կարող է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերն առաջ մղել մի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մյուս կողմիցՙ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում որոշ հեռավորություն պահպանելու միջոցով:

Թեհրանի հայտարարություններում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում ամերիկացի զինվորականների կամ հատուկ ծառայությունների աշխատակիցների հայտնվելու հնարավորության կապակցությամբ: Վաշինգտոնը կարող է նաեւ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի թուլացնի հայ-իրանական հարաբերությունները:

Ավելին, ցանկալի է համարվում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացումն Անդրկովկասում, անկախ Մերձավոր Արեւելքի իրադրությունից եւ Իրանի կամ Վրաստանի հետ հարաբերություններից: Վաշինգտոնի համար կարեւոր է ընդլայնել էներգիայի մատակարարումները Կովկասից դեպի Եվրոմիություն: Կովկասում ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությունը նաեւ թուլացնում է Ռուսաստանի ճնշումը Թուրքիայի վրա եւ հիմք ստեղծում Անկարայի ու ԱՄՆ-ի դաշինքի ամրապնդման համար:

Որպեսզի ԱՄՆ-ը կարողանա տարածաշրջանում արդյունավետորեն առաջ մղել իր շահերը եւ ժողովրդավարական արժեքները, նա պետք է մեծ շահագրգռություն դրսեւորի Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ապահովման նկատմամբ: Հակառակ դեպքում որեւէ հիմք չի լինի կարծելու, թե այդ երկրների կառավարությունները լրջորեն կվերաբերվեն ԱՄՆ-ի շահերին, չխոսելով արդեն ժողովրդավարական արժեքների մասին:

Պոտենցիալ կերպով ԱՄՆ-ը կարող է եռակի շահում ունենալ: Նախ եւ առաջ, ընդլայնելով սեփական ազդեցությունը Անդրկովկասում եւ ամրապնդելով հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ԱՄՆ-ը կարող է նպաստել խաղաղությանը: Երկրորդ, ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում նվազեցնելու Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը Կովկասում եւ հարեւան շրջաններում:

Շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի բազմաթիվ հետաքրքրություններ ու գերակայություններ: Սակայն եթե Վաշինգտոնն իրոք ուզում է ճնշում գործադրել Թեհրանի վրա, ապա նա պետք է սկսի հենց Կովկասից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՒՐ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՈՒԺԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՈՒԺԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական