Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՅՆ ՄԱՐԴՆ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ

Հայ իրականության մեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նոր անուն չէ։ Տնտեսական գործոնեությունը Հայաստանում նա սկսել է ավելի քան 20 տարի առաջ։ 1998-ին նշանակվել է “Հայէներգո” ՓԲԸ գլխավոր տնօրեն, որից հետո, մինչ պետական-քաղաքական գործունեություն սկսելը, կարեւոր դերակատարում է ունեցել անկախ Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում։

90-ականների ծանր տարիներին փլուզվեց նաեւ խորհրդային տարիներին կառուցված Հայաստանի գազամատակարարման համակարգըՙ իր ենթակառուցվածներով։ “Հայռուսգազարդի” ստեղծումը նպատակ ուներ վերականգնել Հայաստանի գազամատակարարումը, ինչը նշանակում էր ըստ էության ստեղծել նոր գազամատակարարման համակարգ։ Սկսած 2001-ից, երբ “Հայռուսգազարդի” ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն նշանակվեց Կարեն Կարապետյանը, սկսվեց Հայաստանի վերագազաֆիկացումը։ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ 10 տարվա ընթացքում Հայաստանի գազամատակարարման համակարգն ամբողջությամբ վերակագնվեց, մեր երկիրը դարձավ աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից մեկը, որտեղ կապույտ վառելիքից օգտվում է բնակչութան մոտ 95 տոկոսը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների մեծ մասն անցել է ավելի խնայողական վառելիքովՙ գազով աշխատելուն։ Այդ ընթացքում բարձրացավ նաեւ “Հայռուսգազաարդի” կառավարման արդյունավետությունը, իսկ ընկերությանը շարունակում է մինչ այժմ գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։

2010-2011 թվականներին Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետն էր, նախաձեռնել էր մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին Հայաստանի մայրաքաղաքի արդիականացմանը, տրանսպորային համակարգի բարեփոխմանը, նոր ենթակառուցվածների ստեղծմանը եւ Երեւանը ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող քաղաք դարձնելուն։ Նրան հաջորդած քաղաքապետերը շարունակեցին իրենց ջանքերն այդ ուղղությամբ, իսկ Կարեն Կարապետյանը վերադարձավ գազամատակարարման համակարգՙ զբաղեցնելով ռուսաստանյան խոշորագույն ընկերությանըՙ “Գազպրոմին” պատկանող “Գազպրոմբանկ” ԲԲԸ առաջին փոխնախագահի, ապա նաեւ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի եւ «Գազպրոմ էներգոհոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնները։ Լինելով բարձրակարգ կառավարիչ, Կարեն

Կարապետյանը լուրջ հաջողություններ է արձանագրել այս պաշտոններում, զուգահեռաբար ծավալելով հաջողակ մասնավոր գործունեություն։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաեւ հայաստանյան իրականությանը քաջատեղյակ լինելը, 2016-ի սեպտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ այստեղ նույնպես, տնտեսական չափազանց դանդաղ աճի փուլում գտնվող Հայաստանը, նրա վարչապետության մոտ մեկուսկես տարիների ընթացքում գրանցեց այնպիսի արդյունքներ, որոնք չէին արձանագրվել երկնիշ տնտեսական աճի վերջին տարվանից 2008 թվականից ի վեր։ Այսպես, 2017-ի տարեկան տնտեսական աճը շնորհիվ Հայաստանի վարչապետի թիմի գործադրած ջանքերիՙ բիզնես միջավայրի, հարկային վարչարարության բարելավման եւ ներդրումային բարենապաստ պայմանների կազմեց 7,7 տոկոս։ Ընդ որում, արդյունաբերության աճը կազմեց 12,6 տոկոս, արտահանումն աճեց 25,2 տոկոսով կազմելով աննախադեպ ցուցանիշՙ 2 մլրդ 242 մլն դոլար։ Զբոսաշրջությունը աճեց 20 տոկոսով։ Անգամ 9 տարի շարունակ անկում ապրող շինարարությունն աճ արձանագրեց։ Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներն ավելի տպավորիչ էինՙ արդեն երկնիշՙ 10,6 տոկոս տնտեսական աճ, արդյունաբերության 8,2 տոկոս աճ, իսկ շինարարության ծավալներն ավելացան 23 տոկոսով։ Շարունակվեց արտահանման կարելի է ասել թռիչքային աճըՙ 34,4 տոկոս։

Կարեն Կարապետյանի կենսագործունեությունը հուշում է, որ նա հենց այն մարդն է, որ կարող է Հայաստանի տնտեսությունը բերել որակապես նոր աստիճանի, ամրապնդելով նրա անվտանգությունն ու պաշտպանվածությունը, բարձրացնելով բնակչության կենսամակարդակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 103 ՏԱՐԵԼԻՑԸ

Հաջորդ գրառումը

«ՊԱՆԱՄԱԿԱՆ ԹՂԹԵՐ». ՈՐՔԱ՞Ն ԿՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՊԱՆԱՄԱԿԱՆ ԹՂԹԵՐ». ՈՐՔԱ՞Ն ԿՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԱՐԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական