Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՏ ՍԻՐԵԼՈՒՑ ՇԱՏ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իտալացի պատմաբան, դիվանագետ, զինվոր եւ գրող Բաղդասարե Կաստիլիոնեն, ում մասին հայտնի է այն, որ նա եղել է Նովիլարայի կոմսը, մի առիթով ասել էՙ «Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում»: Իհարկե կոմս Կաստիլիոնեն սա ասել է 16-րդ դարումՙ մեր սիրո հեղափոխությունից 5 դար առաջ, բայց ամեն դեպքում, նման բան, նույնիսկ 16-րդ դարում ասելու համար, պետք էր դուխով լինել…

Եթե երկու ամիս առաջ որեւէ մեկն ասեր, որ երկու ամիս անց Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի վարչապետ, ապա կարելի էր հանգիստ պատասխանելՙ «Իյա, իրո՞ք»: Դարձավ, Հայաստանի Ազգային ժողովն իր Հանրապետական մեծամասնությամբ Փաշինյանին ընտրեց վարչապետ ու հիմա նաՙ կուզի Բաղրամյան 26-ում կնստի, կուզիՙ Հանրապետության հրապարակումՙ Կառավարության շենքում, կուզի վենդետա կանի, կուզիՙ չի անի, կուզի քաղբանտարկյալներին կազատի, կուզիՙ ոչ բոլորին, կուզիՙ կշարունակի սիրել, կուզիՙ կշարունակի ատել… Մի խոսքով, այն ինչ կարող էր անել Սերժ Սարգսյանըՙ վերջին տասը տարիների ընթացքում, հիմա կարող է անել Նիկոլ Փաշինյանը: Ավելին, Փաշինյանն ի տարբերություն Սերժ Սարգսյանի կարող է մի բան էլ անել. օրինակ նա կարող է ուղերձով դիմել ժողովրդին, թե բաՙ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, առաջիկա կիրակի օրը, հաշվի առնելով տաք եղանակը, գնում ենք Արագածի լանջերըՙ երգելու: Եթե նման բան ասեր Սերժ Սարգսյանը, որեւէ մեկը տեղից չէր շարժվի, Փաշինյանի ասելու դեպքում ժողովուրդը կհագնի իրՙ «Դուխով» շապիկները եւ եթե պետք է նույնիսկ ոտքով կհասնի Արագածի լանջերին, եթե կարիք կաՙ նույնիսկ գագաթին, եթե երգելուց բացի նաեւ պետք չէ, ու եթե Նիկոլն ասի, նույնիսկ կպարի…Սա լավ է, մարդիկ ուրախ են, նրանք նշում են, որ վերջապես Հայաստանն ունեցավ մի ղեկավար, որին ամբողջ ժողովուրդը սիրում է, բայց սերը քծնանքից տարբերվում է նրանով, որ առաջինը մասսայական զբաղմունք չէ, լինում են իհարկե դեպքեր, բայց հենց այդ դեպքերից հետո էլ առաջացել է քծնանք բառը: Իմիջիայլոց, այս օրերին հանկարծ հայտնի դարձավ, որ Հայաստանում օճառի արտադրության ծավալներն ավելացել են…

Նախքան վարչապետ դառնալը Փաշինյանն արեց մի խիստ ուշագրավ հայտարարություն. Մայիսի 7-ինՙ Հանրապետության հրապարակում, Սերժի, բայց Թանկյան կողքին կանգնած, նա հայտարարեց, որ վաղըՙ այսինքն մայիսի 8-ինՙ իր վարչապետ ընտրվելու օրը, հայտարարում ենք ոչ աշխատանքային օր: Մեր աշխատասեր ժողովուրդն ուրախությունից բացականչեց ու սա շատ կարեւոր է: Բանն այն է, որ մայիսի 8-ը այսուհետ կարող է համարվել այս շարժման դե յուրե հաղթանակի օր եւ ամեն տարի նշվել որպես տոն: Այսինքն մենք բոլորս ամեն տարվա մայիսի 8-ին հագնենք մեր սպիտակ վերնաշապիկները, դուրս գանք հրապարակ ու փուչիկներով եւ ծաղիկներով նշենքՙ պայմանականորեն ՀՀ հպարտ քաղաքացու, իսկ իրականումՙ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրը: Մոտավորապես Ադրբեջանի պես, որտեղ ժողովուրդը Հեյդար Ալիեւի ծնունդն է ազգովին նշում, որին ի դեպ ադրբեջանցի ժողովուրդը պաշտում է, համարյա այնպես, ինչպես մենքՙ Նիկոլին:

Բայց անցած լինի, նկատի ունեմՙ հեղափոխությունը: Վստահեցնում եմ, որ հեղափոխությունները Հայաստանում անցած փուլ հայտարարելը հենց առաջին հերթին Փաշինյանի ցանկությունն է, այնպես որ եթե նա մի օր ասիՙ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հեղափոխությունների էջը Հայաստանում համարում ենք փակված, ու եթե նա սա ասի ավելի վաղ քան կխոսի մենաշնորհների, օլիգարխիայի, քաղաքական, տնտեսական հետապնդումների էջերը փակելուց առաջ, չհիասթափվեք. հեղափոխությամբ եկածը հեղափոխության ամենամեծ թշնամին է դառնում, առաջի՛ն հերթին հեղափոխության:

Ու հիմա մենք որքան էլ հաղթել ենք, չնայած ես հաղթանակ բառը չէի շռայլի, մանավանդ մայիս ամսին, բայց վտանգավոր իրավիճակում ենք: Խնդիրն այն է, որ չափազանց սիրելը չափազանց ատելու պես վտանգավոր է, գուցե ավելի: Քանի որ չափազանց ատելուցՙ մարդիկ, ինչպես համոզվեցինք, դուրս են գալիս հրապարակ, փակում են փողոցները, մերժում են անարդարությունը, բռնությունը, վախը, կոռուպցիան, ապա չափազանց սիրելուց մարդիկ… Չէ, էլի դուրս են գալիս փողոց, բայց կուրացած:

Վարչապետ Փաշինյանը պետք է նախ եւ առաջ այս կուրացման հարցը լուծի, եթե իհարկե այս շարժումը ժողովրդի հաղթանակն է, ոչ թե անձամբ իր:

Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԷՅՖՈՐԻԱՅԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻ՛ՇՏ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՆ ԼԻՆԻ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական