Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու

Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ իրողությունը կայացել է զանգվածային ցույցերի ու անհնազանդության գործողությունների միջոցով, որը ներկայումս բնութագրվում է որպես թավշյա հեղափոխություն: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը եկել է իշխանությանՙ ստանալով ժողովրդի մի հսկայական զանգվածի լիարժեք աջակցությունը: Ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ընտրություններում չհաղթած, սակայն ժողովրդական լայն աջակցություն ունեցող ուժը փաստորեն ստեղծել է թերեւս ամենալիգիտիմ կառավարությունը 1991թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունից հետո:

Ստեղծվել է որոշակի էյֆորիկ իրավիճակ, ինչը իշխանության եկած նոր ուժերին կարող է խանգարել տեսնելու իրականությունը, առավել եւս կատարելու իրական գնահատական դրանք հասկանալու ու համապատասխան քաղաքականություն մշակելու համար: Խոսքը այստեղ առաջին հերթին անվտանգային վիճակի գնահատման ու պաշտպանական քաղաքականության մշակման մասին է: Այս թեմային անդրադարձը պայմանավորված է վերջերս սոցցանցերում Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջեւ սկսված բանավեճով ազգ-բանակ կոնցեպտի շուրջ:

Իրականում ինչումն է խնդիրը եւ ինչ վտանգների մասին է խոսքը: Հայաստանում ստեղծված փոփոխությունները կարող են այն սխալ պատկերացումը ստեղծել, թե փոխվել է նաեւ իրականությունը մեր շուրջ, սա ուղղակի ենթադրություն չէ, նոր իշխանություների մի շարք հայտարարություններն այն մասին, թե մեզ «ռազմահայրենասիրություն պետք չէ, այլՙ ժամանակակից Հայաստան» կամ որ բոլորին «պագոնի տակ դնելով իրենց ենթարկելու սկզբունք է ազգ-բանակը», կարող է սխալ տպավորություն ստեղծել հենց նոր իշխանությունների մասին:

Գեղեցիկ թվացող այս հայտարարությունները իրականում իրենց մեջ թակարդ են պարունակում, քանի որ ստեղծվում է կեղծ մտայնություն, թե այս սկզբունքները իրար հակասում են, սակայն այսօրվա աշխարհում կան պետություններ, որոնք այս երկու սկզբունքները համատեղում են ու մեկը մյուսին միայն լրացնում է, այլ ոչ թե խանգարում: Սրա թերեւս լավագույն օրինակը ԱՄՆ-ն է, որտեղ ռազմահայրենասիրությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակին ու սա չի խանգարում միաժամանակ լինել ժամանակակից պետություն, կամ Շվեյցարիան ու Իսրայելը, որտեղ «պագոնի տակ» են բոլորըՙ թե տղամարդ եւ թե կին, ու սա չի խանգարում ազատ մտածել ու գործել:

Սակայն իրականում ԱՄՆ կամ Շվեյցարիան չեն կարող մեզ համար լինել այն պետությունները, որոնց արժե նմանվել, քանի մեր ռեսուրսները բնավ համեմատելի չեն: Իրավիճակը մեր տարածաշրջանում, դրա ռազմա-քաղաքական բաղադրիչը ոչ միայն չի փոխվել, այլ հստակ կերպով սրացման միտում ունի: Մենք ապրում ենք շրջապատված ագրեսիվ հարեւաններով, որոնք չեն էլ թաքցնում, որ առիթի դեպքում պատրաստ են ոչնչացնել մեզ` կրկնելով 1915թ. ցեղասպանությունը, ու սա փորձ չէ ինչ-որ մեկին վախեցնելու, այլ ընդամենը հիշեցում, որ իրականում անցած 100 տարիների ընթացքում տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, առավել եւս չէր կարող փոխվել վերջին թավշյա հեղափոխության արդյունքում:

Նոր իշխանությունները հների դեմ կարող են պատերազմ հայտարարել բոլոր բնագավառներում, բացառությամբ անվտանգության խնդիրների: Ժամանակը, պատմությունը եւ փորձը ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրողությունը դա մի ժառանգություն է, որը անցնում է մի իշխանությունից մյուսին անկախ նրանիցՙ դրանք ավտորիտար են, թե՞ ժողովրդավար:

Ամբողջ խնդիրը նրանում է, թե ով կսկսի այս հարցի արմատական լուծումըՙ դրա բանալին չփորձելով փնտրել Հայաստանից դուրս, քանի որ այն հենց այստեղ է` մեր մեջ, ու միայն մենք կարող են այն լուծել: 2016թ. ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական գործի կազմակերպման մեր համակարգը իրեն չի արդարացնում, պետության պաշտպանության գործը չի կարող դրվել 18-20 տարեկանների ուսերին, ժամանակն է շարժվելու ազգ-բանակ ուղղությամբ, որի հիմքը պետք է հանդիսանա ոչ թե գործող բանակը, այլ պահեստազորը, ինչը կարող է ու պետք է դառնա ապագա բանակի հիմնական ռազմական ներուժը:

Խնդիրը այդ պահեստազորի ձեւավորման ու դրա շուրջ Հայաստանի պաշտպանական նոր համակարգի կառուցման մեջ է: Այս տարի տպագրվեց բանակի զարգացման յոթամյա ծրագիրը, ինչին «ԱԶԳ»-ը («Որոշ նկատառումներ ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագրի շուրջ», 2018.03.30) անդրադարձավ` նշելով դրա թույլ կողմերը եւ թերությունները, սակայն շեշտելով նաեւ, որ այս թեմայով առաջին փաստաթուղթն ընդունելի է հետագա արդիականացման պայմանով:

Հայկական բանակը, պետության անվտանգությունը, նրա ռազմական հզորությունը-սրանք այն ուղենիշներն են, որոնք պետք է դառնան համազգային համաձայնության ու միասնության գաղափարները: Անկախ քաղաքական դիրքորոշումից ու հայացքներից եւ հին ու նոր պիտակավորումիցՙ անվտագությունն է, որը պետք է լինի միասնական գործելու գրավական ու համաժողովրդական աջակցության գլխավոր առանցքը: Հակառակը, ամեն տեսակի գզվռտոցը այս հարցի շուրջ, թուլացնում է մեզ բոլորիս ու հնարավորություն չի տալիս կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք «հետապնդում» են մեզՙ անկախ տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից:

Ազգ-բանակ սկզբունքը, անկախ այս բառի իրագործումից կամ դրանից հրաժարվելուց, պետք է դառնա ուղենիշ պետության պաշտպանական-անվտանգային համակարգի հզորացման համար: Պետության պաշտպանությունը չպետք է դառնա միայն որոշ մարդկանց պարտականությունը, դա բոլորի պարտքն է, անկախ դիրքից ու գրաված պաշտոնից: Նախկինում քննադատել եմ այս առումով գործող իշխանություններին` նրանց անվանելով դասալիքների ամբոխ, եւ չէի ցանկանա, որ հասարակության մի հսկայական զանգվածի մոտ հետագայում տպավորություն ստեղծվի, թե «ավտորիտար» դասալիքերին փոխարինելու են եկել «ժողովրդավար» դասալիքները (ընդհանրապես դասալքությունը որպես հայկական քաղաքական ֆենոմեն առանձին հետազոտության ու հոդվածի թեմա է):

Ազգ-բանակ կոնցեպտի հիմնական գաղափարը ազգովին պետության պաշտպանության սկզբունքն է, որի հիմքում այն է, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորի, առանց բացառության, պարտքն է եւ իրավունքը: Ոչ ոք չի կարող տարբեր պատճառաբանություններով ազատվել դրանից, քանի որ պետության պաշտպանությունը այն հարթակն է, որտեղ հավասար են բոլորը` թե՛ իշխանավորը, թե՛ հասարակ քաղաքացին, թե՛ հարուստը եւ թե՛ աղքատը: Այսինքն, անկախ սոցիալական կարգավիճակից, հասարկության մեջ անձերի տեղից, այդ նույն հասարակությունը միավորվում է հենց պաշտպանական խնդիրների շուրջը:

Հրաժարվելով սրանից մենք նորից վերադառնում ենք այն սկզբունքին, որ որոշները պարտավոր են պաշտպանել իրենց պետությունը, իսկ մյուսները այն կարող են իրականացնել ըստ ցանկությանՙ պայմանավորված նրանց ֆինանսական ու սոցիալական հնարավորությամբ: Սա այն էր, որը կար մինչեւ օրս, սա այն է, որը բաժանում է մեր հասարակությունը ու ստեղծում կարծիք, որ պետության պաշտպանությունը սոցիալապես անապահով խավի «մենաշնորհն» է:

Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որի նկատմամբ մեր նոր իշխանությունները պետք է հանդես գան հստակ դիրքորոշմամբ, հակառակ դեպքում մենք ականատես ենք լինելու վերադարձ հնին, մի քաղաքականություն, որը երկար տարիներ իրականացնում էր հենց Հանրապետականը եւ ստիպված էր դրանից հրաժարվելու քայլեր իրականացնել ապրիլյան պատերազմից հետո, տեղի տալով հասարակության ընդհանուր պահանջին: Հուսամ, պաշտպանական համակարգի նոր պատասխանատուները մի քանի անգամ կմտածեն այս թեմայի շուրջ հետագա հայտարարություններ կատարելիս եւ վաղ թե ուշ կներկայացնեն պետության պաշտպանության իրենց հայեցակարգը, որը իր գլխավոր գծերի մեջ չի կարող տարբեր լինել քան այն սկզբունքին, որ պետության պաշտպանությունը անխտիր բոլոր քաղաքացիների իրավունքն է: Վերջինը կարող է զարգացվել, բարելավվել, սակայն չի կարող ուրիշ լինել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՉԱՓ, ԵՐԿՈՒ ԿՇԻՌ

Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է...

ԿարդալDetails

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական