Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտելու մասին Փաշինյանի «հեղափոխական» խոստումը նույնպես օդում մնաց

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատներն ու ազգականները լիահույս էին, թե գործը վերջապես կբացահայտվի, իրական մեղավորները երեւան կգան ու կկրեն արժանի պատիժը: Ողբերգությանը զոհ գնացածների հազարտներին ոգեւորել ու անթաքույց հիացմունքի առիթ էր տվել այն հանգամանքը, որ մոտ երեք տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր ոճրագործության զոհերից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը, այն է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասը նոր քննություն առնել: Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Կարճված գործի վերաբացումից մոտ երեք տարի անց սակայն, դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ, բացահայտումներ հայտնի չեն:  Միակ նորությունը թերեւս այն էր, որ կարճված մասը քննության ուղարկելուց օրեր անց Հայաստանը լքել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը:

Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը միշտ է խոսել, թե՛ միչեւ իշխանության գալը, թե՛ դրանից հետո  ու այժմ: Ավելին, որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ գործի շրջանակներում 1999-ին հարցաքննվել էր: Եվ եթե ընդդիմադիր գործունեության ժամանակ քարը քարին չթողնելով՝ նախկին իշխանություններին քաղաքական կամք չդրսեւորելու ու գործը մինչեւ վերջ չբացահայտելու մեջ էր մեղադրում, ապա իշխանության գալուց հետո նույնպիսի ջանասիրությամբ պարբերաբար հայտարարում է, թե «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու է: Նմանատիպ վերջին հայտարարությունը նախորդ տարի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ է արել ու ընտրողներից քվե խնդրել նաեւ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու համար: Ու թեեւ հետպատերազմական իրավիճակում անգամ ՀՀ քաղաքացիներն այդ մանդատը տվել են նրան, ոճրագործությունից 23 տարի անց Հոկտեմբերի 27-ը շարունակում է ՀՀ պատմության ամենամութ գործերից մեկը մնալ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանադայի քաղաքացիական բարձրագույն շքանշան` դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը եւ Իրանի ներքին ու արտաքին մարտահրավերները

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը եւ Իրանի ներքին ու արտաքին մարտահրավերները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական