Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ժողովրդի շահերից բխող անկախ արտաքին քաղաքականություն է վարում՝ սառցահատի (սառույցներում լողալու համար նախատեսված նավ) պես շարժվելով ճիշտ ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Վարչապետ Մոդին այն մարդն է, եզակի մարդկանցից մեկն աշխարհում, ով ի վիճակի է վարել անկախ արտաքին քաղաքականություն՝ ելնելով իր ժողովրդի շահերից՝ հակառակ որեւէ բան զսպելու կամ սահմանափակելու փորձերին։ Գիտեք, սառցահատի նման այն հանգիստ շարժվում է հնդկական պետության համար անհրաժեշտ ուղղությամբ»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում։