Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ C-400-ԻՑ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Որոշակի լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի եւ մերձավորարեւելյան խոշոր երկրներից մեկիՙ Թուրքիայի փոխհարաբերություններում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրերս ընդունեց 2019 թ. ֆինանսատնտեսական բյուջեի օրինագիծը: Այն պաշտպանության նախարարին զրկում է Թուրքիային սպառազինության մատակարարմանը հավանություն տալու իրավունքիցՙ առանց Անկարայի կողմից ռուսական հ-400 համակարգերի գնմանն առնչվող զեկուցագրերի տրամադրման: Օրենսդիրները մտադիր են խափանել նաեւ Թուրքիայի կողմից ամերիկյան F-35 տիպի 100 կործանիչների ձեռքբերումը:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ իր երկիրը շարունակում է ջանքեր գործադրելՙ խոչընդոտելու Անկարայի կողմից ռուսական հ-400 համակարգերի ձեռքբերումը: Պոմպեոն ասել է, որ իր տեղեկությունների համաձայն դրանք դեռ չեն մատակարարվել Անկարային, եւ ԱՄՆ-ը հույս ունի, թե հնարավոր կլինի կանխել մատակարարումը: Երբ կոնգրեսականներից մեկը Պոմպեոյին հարցրել էր, թե չարժե՞ արդյոք քննարկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը, նա պատասխանել էր, որ այդ երկիրը պետք է մնա ՆԱՏՕ-ի կազմում, բայց նրա գործողությունները պետք է համապատասխանեն դաշինքի նպատակներին:

Այսպիսով, ուրվագծվում են իրար զուգահեռ մի քանի գործընթացներ: ԱՄՆ-ը սեղմում է օղակը Անկարայի շուրջը, որպեսզի նրան վերադարձնի իր մերձավորարեւելյան քաղաքականության նավարկուղի, դադարեցնի կամ նվազագույնի հասցնի Ռուսաստանի հետ նրա ռազմատեխնիկական համագործակցությունը, Սիրիայի ուղղությամբ քայքայի Ռուսաստան-Իրան-Թուրքիա դաշինքը:

Ինչպես նշում է ամերիկյան The National Interest հրատարակությունը, ԱՄՆ-ը Թուրքիան անվանում է ՆԱՏՕ-ի կազմում գործող հինգերորդ շարասյուն: Ավելին, կասկածներ կան, թե Թուրքիան փորձում է հասնել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառմանը, որը ենթադրում է դաշինքի անդամ երկրների հավաքական ինքնապաշտպանություն, որպեսզի դաշինքի շնորհիվ աշխարհաքաղաքական ցատկ կատարի Մերձավոր Արեւելքում:

Իր հերթին Անկարան հասկանում է, որ ԱՄՆ-ը եւ դաշինքի մյուս անդամները մտադիր չեն կորցնել Թուրքիանՙ աշխարհի անչափ կարեւոր տարածաշրջանում գտնվող այդ երկիրը, ուստի ճնշում է գործադրում Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների վրա, որպեսզի նրանք Սիրիայում փոխեն իրենց քաղաքականությունը եւ դադարեցնեն օգնությունը սիրիացի քրդերին:

Իհարկե, տվյալ դեպքում ակտիվորեն խաղարկվում է «ռուսական խաղաքարտը»: Այսպես, Թուրքիան հայտարարել է, որ ինքը մտադիր չէ հրաժարվել ռուսական հ-400 համակարգերի գնումներից, իսկ եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային մատակարարել հինգերորդ սերնդի կործանիչներ, ապա ինքը ամերիկյան F-35 ռազմօդանավերի փոխարեն կարող է ձեռք բերել ռուսական հց-57 նորագույն օդանավեր:

Սակայն առկա է նաեւ երրորդ գործընթացը: Բանն այն է, որ ներկայումս Թուրքիայում ընտրարշավ է անցկացվում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների նպատակով: Կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը պայքար է ծավալել հակաամերիկյան կարգախոսներով: Պայքարին նպաստում են Վաշինգտոնի ընձեռած փաստարկները:

Այսպես, նախագահ Էրդողանը , որը Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդն է, խստիվ քննադատում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու նախագահ Թրամփի որոշումը: Ըստ Էրդողանի հայտարարության, Վաշինգտոնը կորցրել է վստահությունը ամբողջ աշխարհի աչքում: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը հավանություն չի տվել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը: Էրդողանի խոսքերովՙ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ակտիվորեն աջակցում է ահաբեկիչներին: Իր երկրի բոլոր ներքին դժվարություննրի համար նույնպես Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին:

Նա թուրքերին հորդորում է անսալ Ալլահին, այլ ոչ թե ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին, դոլարային խնայողությունները վերածել լիրայիՙ նպատակ ունենալով օժանդակել երկրի տնտեսությանը: Ըստ որում, էրդողանը հանդես է գալիս իբրեւ նոր Աթաթուրք, որն ազգային-ազատագրական պայքար է մղում հանուն երկրի ինքնիշխանության: Սակայն մեծ հաշվով, Անկարան անցյալում եւս դիմել է նման տեխնոլոգիաների, ինչը Վաշինգտոնին թույլ է տալիս փոքր-ինչ անլուրջ վերաբերվել նման իրավիճակին: Թեեւ ամերիկացիներն ընդհանուր առմամբ հասկացնում են, որ իրենք հավանություն չեն տալիս Թուրքիայում քաղաքական փոփոխություններինՙ գտնելով, որ Էրդողանը հեռանում է աշխարհիկ ժառանգությունից եւ երկիրը տանում ավտորիտարիզմի ուղիով:

Սակայն ԱՄՆ-ը դժվար թե հատի որոշակի սահմանագիծ, չնայած երկկողմ հարաբերություններում պահպանվող լարվածությանը, կարծում է «Ռեգնում» գործակալությունը: Երկու երկրների հարաբերություններն ուղեկցվում են պատժամիջոցներով եւ հակապատժամիջոցներով: Միեւնույն ժամանակ, որոշ փորձագետներ արձանագրում են ՆԱՏՕ-ի ներքին պառակտման փաստը, ինչին բնավ դեմ չէ Մոսկվան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Անկարայի վրա Վաշինգտոնի ճնշման անօրինաչափությունը ռուսական զենիթահրթիռային համալիրների մատակարարումների հարցում, չէ՞ որ հ-400-ը «աշխարհում իր տեսակի մեջ լավագույն համակարգն է»: Պուտինն ավելացրել է, որ Թուրքիան վարում է անկախ քաղաքականությունՙ ապահովելով սեփական անվտանգությունը: Դեռ մի քանի տարի առաջ աներեւակայելի էր թվում, թե Անկարան կարող է ձեռք բերել ռուսական նորագույն զինատեսակներ, բայց այժմ այն դառնում է իրողություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ-Ն ՁԵՐ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ

Հաջորդ գրառումը

«ԵՎՐԱՍԻԱ» ՆՈՐ ՋՐԱՆՑՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ԵՎՐԱՍԻԱ» ՆՈՐ ՋՐԱՆՑՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական