Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը

Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված եւ նշանավոր իրադարձությամբ: Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանականՙ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը եւ ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին:

Հայաստանում սիրված եւ երկրի սահմաններից դուրս ընդունված կինոփառատոնի մեկնարկի մասին ազդարարել են «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության եւ կինոփառատոնի գլխավոր գործընկերՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչները:

Համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը , «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը , Սուսաննա Հարությունյանը , Միքայել Ստամբոլցյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կողմերը կարեւորել են տարիների գործակցության արդյունքը:

«Այս տարի փառատոնն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրածՙ «Մշակույթների եւ քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսին: Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունը եւ մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որոնց շնորհիվ է նաեւ, որ «Ոսկե ծիրան»-ն այսօր տարածաշրջանի կարեւորագույն միջազգային մշակութային իրադարձություններից է եւ իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոքարտեզի վրա»,- ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են փառատոնի հիմնականՙ խաղարկային եւ վավերագրական միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահները եւ կազմը:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն):

Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշեւը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր եւ պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր եւ պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվումՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա):

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները եւ մարտահրավերները:

«Ուրախությամբ պետք է նշել, որ այս տարի ամառը եւս մշակութային կյանքով լի է լինելու: Ողջունում եմ նախաձեռնության կազմակերպիչներին եւ շնորհակալություն եմ հայտնում նվիրական աշխատանքի համար: Համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս մեզ սպասում են հաճելի կինոդիտումներ եւ հանդիպումներ» ,-նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Արդեն 15 տարի շարունակ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը` մեր երկրում, կինոարվեստը շարունակում է դարձնել մշակույթի զարգացման հիմնասյունն ու անկյունաքարը: Ակնհայտ է, որ փառատոնը ոչ միայն կրթում ու դաստիարակում է սերունդներ, այլեւ ձեւավորում է արժեհամակարգ: Այդ մասին է վկայում երիտասարդ սերնդի տարեցտարի ավելացող հետաքրքրությունն ու սերը դեպի կինոարվեստն ու մշակույթը: Սա իսկապես մեծ ներդրում է մեր երկրի համար, եւ ես ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս հոբելյանական տարում ամուր կանգնած է կինոփառատոնի կողքին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից գործում է GAIFF Pro (ԳԱԻՖ պրո) կինոյի զարգացման հարթակը, որի աշխատանքային խումբն սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսվածՙ կինոնախագծերի եւ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի C2C (սի թու սի) համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը:

Կինոարտադրության այս հարթակը մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 – 13-ը Երեւանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների եւ փառատոնների ներկայացուցիչների հետ եւ ստեղծել համատեղ արտադրության եւ համագործակցության հնարավորություններՙ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 4-ն է, իսկ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համարՙ 2018թ. հունիսի 15-ը:

Նախորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՌԱՆՑ ՄՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՌԱՆՑ ՄՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական