Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԻՇՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՕԳՆԵԼՙ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄՆ-ԻՑ

15/06/2018
- 15 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

«Մատեան պրեսի» կայքէջըՙ www.matianpress.com

2012թ. ամերիկաբնակ Հայկ Սվաճյանը նախաձեռնեց ու կյանքի կոչեց մի ծրագիր, որի բուն նպատակը բարեգործությունն էր, ավելի կոնկրետՙ 1988-ի երկրաշարժից տուժածներն ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

Հայկը անվտանգության տեխնիկայի ինժեներ է, աստվածաբան, բանաստեղծ ու թարգմանիչ: Առաջնորդվելով լավ է քիչ, բայցՙ առկա, քանՙ հավանական, բայցՙ ոչ առկա կարգախոսով, նա այս տարիների ընթացքում կարողացել է հրապարակել 12 անուն գիրք, որոնց ողջ հասույթը ծառայել է բարեգործությանըՙ վերը նշված թիրախների վրա: Գրքերը լույս են տեսել «Մատեան պրես» մատենաշարով: Ինձ հետ զրույցում Հայկը նշեց, որ դժվար է եղել նախՙ տպագրելը, հետոՙ իրացնելն ու հարակից խնդիրները, բայց հպարտությամբ նշեց, որ իր գաղափարակից-համախոհները նրան շատ են օգնել այդ հարցերում: Նա բոլորից առանձնացրեց մատենաշարիՙ Հայաստանում ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արծվի Բախչինյանին , գրքերի ձեւավորող Նվարդ Երկանյանին , գրքերի պատկերազարդող Հայկ Համբարձումին :

Թվում էՙ վեց տարվա ընթացքում տասներկու գիրքն այնքան էլ շատ չէ, բայց միայն թարգմանված գրքերի ցանկն արդեն ցրում է թյուր կարծիքն ու խոսում այն մասին, որ աշխատանք է տարվել, այն էլՙ բավականին մեծ, եւՙ հենց այնպես ոչինչ չի արվել:

Լեոնիդ Անդրեեւ – «Հուդա Իսկարիովտացին» (վիպակ), ռուս. թարգմ. Ներսես Աթաբեկյանը , 2017:

Սոմերսեթ Մոեմ , «Վերեւումՙ առանձնատանը» (վիպակ), անգլերենից թարգմանեց Անահիտ Բաբայան-Զեյթունցյանը , 2017:

Շառլ Բոդլեր , «Չարի ծաղիկներ» (բանաստեղծություններ), ֆրանս. թարգմ. Հենրիկ Բախչինյանը , 2018:

Պատմվածքներ նկարիչների մասին (Բաստիան-Լըպաժ եւ Մարի Բաշկիրցեւ), Հերման Հեսսե, Քլինգզորի վերջին ամառը, Ալբեր քամյու, Ժոնաս կամ Արվեստագետն աշխատելիս: Ֆրանս. եւ գերման. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը , 2018:

Նինա Բերբերովա – «Նվագակցուհին» (վիպակ), ռուս. թարգմ. Հեղինե Մուրադյանը , 2015:

Ահա, միայն այսքանը բավարար էՙ հասկանալու համար, որ գրքերը հենց այնպես չեն ընտրված, նույնիսկ թարգմանիչների անունները հուշում են, որ ոչինչ հենց այնպես չի արված:

Հայկը շարունակում է իր ակտիվ գործունեությունն այս ասպարեզում եւ ակնկալում հայրենակիցների աջակցությունը, այն էՙ գրքերի սպառումն ու պրոպագանդումը: Արծի Բախչինյանն իր հերթին ասաց, որ Հայկն ակցիա է կազմակերպումՙ Գյումրու մի շատ կարիքավոր ընտանքի օգնելու համար. ակտիվ համագործակցության մեջ է «Օգնիր զինվորին» հիմնադրամի հետ:

«Մատեան պրես» մատենաշարով հրատարակված գրքերը վաճառվում են Երեւանիՙ Բուկինիստ, Նոյյան տապան, Զանգակ, Հայ գիրք եւ այլ գրախանութներում, ցուցադրվում են նաեւ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (Իսահակյան 38):

Նախորդ գրառումը

ՄԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՍՈՒՐԲԸ

Հաջորդ գրառումը

ԱՀԱԶԱՆԳ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՀԱԶԱՆԳ

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական