Ի պատասխան իսլամական հանրապետության դեմ Եվրամիության մտցրած սահմանափակիչ միջոցների՝ Իրանն էլ իր հերթին է պատժամիջոցների ցուցակ մտցրել 12 ֆիզիկական եւ 8 իրավաբանական անձանց, որոնք կապված են Եվրամիության հետ։ Այս մասին նշվել է Իրանի արտաքին գործերի նախարարության հոկտեմբերի 26-ի տարածած հայտարարությունում։
Իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել Bild գերմանական թերթի գլխավոր խմբագիրների եւ Եվրախորհրդարանի մի քանի անդամների, գերմանական Deutsche Welle մեդիա-ընկերության եւ ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանի պարսկական խմբագրությունների նկատմամբ։