Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՀՐԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ԷԹՆԻԿ ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Բաբեկը որպես Ադրբեջանի եւ Իրանի միջեւ կռվախնձոր

Իրանի անվտանգության ուժերը տասնյակ էթնիկ ադրբեջանցիների են ձերբակալել «Բաբեկ ամրոցի» շրջանում (իրանական անունըՙ Բազզ): Այն գտնվում է Արեւելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգի Կարադաղի շրջակայքի Կալեյբեր ավանում: Իրանցի պատմաբան Մուհամմեդ Թահի Զեհթաբիի նախաձեռնությամբ, 1999-ից ի վեր ամեն տարի Բաբեկ ամրոցին փորձում են մոտենալ իրանցի (հարավային) ադրբեջանցիները, որոնք ամրոցը համարում են «թյուրքական ինքնության խորհրդանշան»:

Վերջին ժամանակներս նման հանդիպումների անցկացումը չէր հաջողվում Թեհրանի գործողությունների պատճառով: Բանն այն է, որ Բաքուն Բազզը համարում է իր ազգային հերոս Բաբեկի միջնաբերդը, որը 815 – 837 թթ. գլխավորել է պայքարը արաբ նվաճողների դեմ: Սակայն Իրանում եւս Բաբեկին համարում են ազգային հերոս, որը գլխավորել է իրանցի խուռամիտների ապստամբությունը արաբական խալիֆայության դեմ: Եվ ոչ միայն դա:

Իրանցի պատմաբանները, պատմական աղբյուրներ վկայակոչելով, հայտարարում են, որ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը կոչվում էր Առան, իսկ Արաքսից հարավ գտնվող տարածքըՙ Ադրբեջան, ինչից եզրակացնում են, որ Առանը եւ Ադրբեջանը եղել են Իրանի մասը: Հարկ է մատնանշել հետեւյալ փաստերը: Այն հողերը, որոնց վրա 20-րդ դարում դարում հիմնադրվեց Ադրբեջան կոչվող պետությունը, մինչեւ 19-րդ դարի սկիզբը եղել են Պարսից կայսրության կազմում: 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ընդգրկում էր միայն Առանի եւ Շիրվանի տարածքները, իսկ Իրանը այն ժամանակ ակտիվորեն բողոքում էր այն բանի դեմ, որ Անդրկովկասում նոր ստեղծված պետությունը կրում է իրանական նահանգներից մեկի անունը:

Այս կապակցությամբ ահա թե ինչ է գրում Մոնմուտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Տադեուշ Սվենտոխովսկին . «Մինչեւ 1919 թվականը Իրանը պաշտոնապես ներկայացնում էր հավակնություններ հյուսիսային Ադրբեջանի նկատմամբ, իսկ 1919 թվականին, առավել իրատեսական դիրք բռնելով, անկախ հանրապետության հետ բանակցություներ էր վարում համադաշնություն ստեղծելու շուրջ: Միայն 1920-ական թվականներին Իրանը սկսեց երկու Ադրբեջանների համագործակցությունը դիտարկել որպես իր միասնական պետականությանը սպառնացող վտանգ»:

Ինչո՞ւ: Նկատի ունենալով խորհրդային իշխանության տարիներին Մոսկվայում գոյություն ունեցող նախագծերը, Ադրբեջանում աշխատող մասնագետները ակտիվորեն մշակում էին հանրապետության այսպես կոչված «զուգահեռ պատմությունը»: Ինչպես նշում է պատմաբան Վիկտոր Շնիրելմանը , 1930-ականների վերջերից տեղի է ունենում Խորհրդային Ադրբեջանի տարածքին առնչված պատմական գործիչների եւ քաղաքական կազմավորումների «ադրբեջականացում»: Դրա արդյունքում Բաբեկը, որն առանձնանում է կրոնականությամբ (իսլամ) եւ էթնիկությամբ (թյուրքիզմ), հռչակվեց Ադրբեջանի ազգային հերոս:

Նկատի ունենալով իրանական Ադրբեջանի ներգրավմամբ Մեծ Ադրբեջան ստեղծելու նախագիծը, նմանօրինակ գաղափարները մեծ եռանդով արտահանվում էին Իրանՙ նպատակ ունենալով արթնացնել այնտեղ ապրող էթնիկ թյուրքերի ազգային ինքնագիտակցությունը: Խորհրդային քարոզչությունը Բաբեկիՙ որպես ադրբեջանական ազգային հերոսի կերպարը, առաջ էր մղում սկսված Հայրենական մեծ պատերազմի պայմաններում եւ խորհրդային զորքերի Իրան մտնելու կապակցությամբ: Թվում է, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ բոլոր գաղափարները պետք է հայտնվեին պատմության աղբանոցում:

Սակայն 1990-ականների սկզբներին Ադրբեջանի բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ սկսեցին հանդես գալ հյուսիսային եւ հարավային Ադրբեջանների միավորման օգտին: Դրա առավել հետեւողական ջատագովը այն ժամանակվա ազգային ճակատի առաջնորդ, հետագայում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էր: Իսկ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, ճիշտ էՙ առայժմ միայն Հայաստանի վերաբերյալ, թե Երեւանի խանությունը, Զանգեզուրը Գեյչեն իրենց պատմական հողերն են, եւ որ այդ մասին պետք իմանա ինչպես ադրբեջանցիների երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը: «Մենքՙ ադրբեջանցիներս պետք է վերադառնանք այդ հողեր, դա մեր պատմական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պարտավոր ենք աստիճանաբար մոտենալ դրան»:

Հայաստանում հասկանալի պատճառներով այդ հայտարարություններն ընկալվում են խիստ բացասաբար: Սակայն Իրանում եւս զգացել են վտանգըՙ արձանագրելով Պարսից կայսրության պատմությունը սեփականացնելու վտանգը: Ահա թե ինչու Թեհրանը սկսել է ամենայն լրջությամբ վերաբերվել Բաբեկի ծննդյան օրվան նվիրված երթերին: Առկա են նաեւ ուրիշ պատճառներ:

Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում Իրանը գլխավոր հակառակորդ հայտարարած ԱՄՆ-ի համար գայթակղիչ է թվում Իրանի հարցում ոչ միայն ադրբեջանական խաղաքարտի խաղարկումը, այլեւ մերձավորարեւելյան հակամարտության տեղափոխումը Անդրկովկաս եւ, մասնավորապես, Ադրբեջան: Այս կապակցությամբ փորձագետներից շատերը միանգամայն իրական են համարում, որ իրանա-ամերիկյան պատերազմի դեպքում Իրանի հյուսիսում կարող է հռչակվել առնվազն թյուրքական ինքնավարություն (Իրաքում եւ թերեւս նաեւ Սիրիայում քրդական ինքնավարության օրինակով): Բացի դրանից, հետխորհրդային Ադրբեջանի Հանրապետությունը միտված է ոչ թե դեպի Թեհրան, այլ դեպի Անկարա, որը, այսուհանդերձ, մնում է ԱՄՆ-ի դաշնակիցը:

Թեհրանում հիմնավոր կասկածներ ունեն, որ այն պայմաններում, երբ Բաքուն բավականաչափ ինքնուրույն քաղաքական ռեսուրսներ չունի «միավորման» գործընթացների իրականացման համար, Իրանում ադրբեջանական կամ թյուրքական ինքնության բորբոքումը տեղի է ունենում ոչ առանց Թուրքիայի մասնակցության, քանի որ այստեղ վերջինիս շահերը կարող են համընկնել ԱՄՆ-ի շահերին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ապրում է «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդ» Մահմուդալի Չեհրանգալին:

Անցյալ տարվա սկզբներին «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը» դիմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինՙ խնդրելով իրենց չհամարել իրանցիներ, ինչպես նաեւ հայտարարեց, թե ինքը «խաղաղ պայքար է մղում Իրանի վարչակարգի տիրապետությունից ու ճնշումից ազատագրվելու համար»: Ըստ որում, հարակից փաստաթղթերում ներկայացվում էր Հարավային Ադրբեջանի պատմությունը եւ «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության» պատմությունը: Պատմվում էր այն մասին, թե անցյալ հազարամյակում Իրանի կառավարիչների մեծամասնությունը եղել են թյուրքեր, իսկ այսօր Թեհրանը իբր վարում է ամբողջ ոչ պարսկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունՙ ջնջելով ամենայն ադրբեջանականը:

Ամեն դեպքում, թե՛ Պարսից կայսրությունում, թե՛ Ռուսական կայսրությունում, եւ թե՛ ԽՍՀՄ-ում Ադրբեջանը միշտ եղել է ծայրամասում: Ներկայումս նա նոր-նոր փորձում է փնտրել իր աշխարհաքաղաքական «գրանցումը»: Բազային թուրքական տարածքը գտնվում է Անատոլիայում, իսկ Արաքսի հարավում թյուրքալեզու միջավայրը դարեր շարունակ հանդես է եկել որպես իրանական մշկութային եւ քաղաքական ինքնությունը ձեւավորող ուժեղագույն տարր:

Ինչպես նշում է Սվենտոխովսկին, իր պատմության մեծ մասի ընթացքում Ադրբեջանը ընդհանուր ճակատագիր է ունեցել ավելի շատ Պարսկաստանի, քան Թուրքիայի հետ: Նրա մտածող խավի ներկայացուցիչերի մեծ մասը ավելի լայն իրանական ինքնությունը զուգորդել է ադրբեջանական ինքնության հետՙ երկուսի համար էլ օգտագործելով «վաթան» (հայրենիք) բառը:

Ռուսական կայսրության կազմում ադրբեջանցիները դուրս բերվեցին Իրանի մշակութային գերիշխանությունից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաքվում կառավարող վերնախավը սկսեց Ադրբեջանը տանել Թուրքիայի գերիշխանության գոտիՙ փաստորեն ստեղծելով մշակութային եւ քաղաքական նոր հաղորդակցություն: Ի դեպ, վերջերս Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մամեդովի վկայակոչմամբ ի հայտ եկան տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համագործակցում է թյուրքերի ընդհանուր պատմության շարադրման գործում:

Իրադարձությունների նման ընթացքը օբյեկտիվորեն վերածվում է բարդ խնդրի, որը վերաբերում է ինչպես Թեհրանի, այնպես էլ Արցախի Հանրապետության հայերի հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունների կառուցմանը: Ինչպես նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , Իրանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների խնդիրները որոշակի հանգամանքներում կարող են վերսկսվել, իսկ Թեհրանը կարող է վերանայել Անդրկովկասում իր գլխավոր գերակայությունները: Թեհրանում էթնիկ ազգայնականությունը եւ դրան արտաքին ուժերի միջամտությունը դիտարկվում է որպես վտանգավոր սպառնալիք, որը կարող է փլուզել միասնական պետությունը: Այնպես որ «Բաբեկ ամրոցի» շրջանում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունը Մեծ Մերձավոր Արեւելքի արեւելքում ներկայումս ձեւավորվող աշխարհաքաղաքական պայմաններում սառցալեռան գագաթն է միայն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՆՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ԳՈՐԻՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՐԻՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական