Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸՙ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ամերիկացիները կհեռանան, բայց…

Միջազգային ընկերակցությունում Սիրիայի հնարավոր մասնատման մասին սկսեցին խոսել 2014 թվականին: Ավելին, իսրայելցի քաղաքագետ Զեեւ Խանինը այն ժամանակ Սիրիայի մասնատումը համարեց արդեն կատարված փաստ: Ըստ որում, Սիրիայի հակամարտության բոլոր մասնակից կողմերը հրապարակավ հանդես են գալիս երկրի տարածքային ամբողջականության օգտին: Սակայն փաստերն այլ բան են վկայում:

ԱՄՆ-ը շարունակում է վերահսկել Սիրիայի արեւելքի առավել նավթառատ քրդաբնակ շրջանները եւ Ատ-Տանֆ քաղաքի շրջանը, որը Թեհրան-Բաղդադ-Դամասկոս շիա առանցքը փակող ռազմավարական հատված է: ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն տեղավորվել Սիրիայում Եփրատի արեւելյան ափին, Վաշինգտոնը փաստորեն այդ երկիրը քայքայելու գիծ է վարում, այս տարվա մայիսին նշեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ որում, ամերիկացիները մեծ եռանդով պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը, ինչի վկայությունն է ս.թ. փետրվարի 8-ին սիրիական ուժերի վրա նրանց կատարած հարձակումը:

Թուրքիան նույնպես ունի իր ծրագրերը: Անկարային անհրաժեշտ է ինչ-որ ռեալ բանի վերածել իր նեոօսմանյան քաղաքականությունըՙ «Թուրքիան պետք է ձգողականության կենտրոն դառնա Օսմանյան կայսրության նախկին տիրույթների համար, որոնք միավորված են ընդհանուր ճակատագրով»: Այդ նպատակով երկիրը ներքաշվեց Սիրիայի պատերազմի մեջ, զորք մտցրեց երկրի հյուսիս-արեւմուտքՙ իր քայլերը փաստարկելով քրդական անջատականության դեմ մղվող պայքարով:

Իսրայելը փորձում է նվազագույնի հասցնել իր կարծիքով իրանամետ ուժերից երկրի արեւելյան մասին սպառնացող վտանգը: Ինչ-որ պահի նա Գոլանի բարձունքներից նշանառության տակ առավ քաղցրահամ Տիբերիադ լիճը: Այժմ, երբ այդ շրջանը, փաստորեն, դարձել է իսրայելական տարածք, չի կարելի բացառել, որ Իսրայելի պետությունը կփորձի Գոլանի պարագծով անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի Կունեյտրա նահանգում, որտեղ Իսրայելը վայելում է տեղացի դրուզների աջակցությունը:

Իրանի համար Սիրիայի տարածքային ամբողջականությունն ավելի շուտ ցանկալի, քան պարտադիր պայման է: Թեհրանի համար կարեւոր է Սիրիայում պահպանել ալավիների վարչակարգը, որը ամենայն հավանականությամբ կձգտի դեպի աշխարհում միակ շիա պետությունը: Գլխավորն այն է, որ այդ վարչակարգը վերահսկի Լիբանանին սահմանակից տարածքը, որը «շիա առանցքի» վերջնակետն էՙ դեպի Միջերկրական ծով ելքով:

Այս աշխարհաքաղաքական խաղի մեջ եւս մեկ դերակատար է Սաուդյան Արաբիան: Էր-Ռիադին ձեռնտու է այն ամենը, ինչը ձեռնտու չէ Թեհրանին: Սակայն սաուդցիները հազիվ թե հավակնեն իրական վերահսկողության: Ըստ որում, Արաբական պետությունների լիգայում սաուդցիների ներկայացուցիչը այս տարվա մարտին կասկածներ արտահայտեց, թե Սիրիան կկարողանա պահպանվել ներկայիս սահմաններում: Նրա կարծիքով, հակամարտությանը մասնակցում են չափազանց շատ կողմեր: Սաուդցի դիվանագետը կարծիք է հայտնել, որ վերջին հաշվով Սիրիան կմասնատվի:

Տարածաշրջանում երկարաժամկետ ծրագրեր ունեցող Ռուսաստանի համար ձեռնտու է, որ Բաշար Ասադը միավորի ամբողջ երկիրը: Սակայն առանց Ռուսաստանի օգնության Ասադը դժվար թե կարողանա վերահսկողությունը վերականգնել ամբողջ երկրի տարածքում: Ռուսաստանը չի կարող անվերջ մնալ մինչեւ տարածաշրջանում խաղաղության հաստատում, ուստի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ռուսական զորքերի մի մասի դուրսբերման մասին:

Սիրիայի հակամարտության մեջ Մոսկվային միանգամայն ձեռնտու կլիներ միջնորդի դերը: Սակայն Ասադի եւ միմյանց առանձնապես չվստահող Իրանի ու Թուրքիայի միջեւ համաձայնության հասնելը շատ դժվար է: Ասադի վարչակարգը մեծ տարբերություն չի տեսնում զինված ընդդիմության եւ համաշխարհային ընկերակցության կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միջեւ:

Ավելին, Բաշար Ասադը մերժել է Մոսկվայի առաջարկած Սիրիայի սահմանադրության նախագիծը, որը երաշխավորում էր քրդերի լայն ինքնավարություն եւ սահմանափակում էր երկրի նախագահի լիազորություները: Թեհրանը նույնպես Սիրիան տեսնում է որպես միասնական պետություն, ինչը միանգամայն հասկանալի է. նա ինքը վեճեր ունի «սեփական» քրդերի, ինչպես նաեւ բելուջների, ադրբեջանցիների հետ: Ըստ որում, Իրանը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը քրդական Աֆրին:

Իսկ ներկայումս Իդլիբում իրանամետ եւ թուրքամետ խմբավորումները մերթընդմերթ կրակում են միմյանց վրա: Պարբերաբար վեճեր են ծագում նաեւ թուրք գործընկերների հետ: Դրա վերջին վկայությունը ռուսական օդատիեզերական ուժերի կողմից թուրքերի վերահսկողության տակ հատնված Ջիսր-էշ-Շուղուր շրջանի գդակոծությունն է ի պատասխան ռուսական Խմեյմիմ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերի արձակման: Ըստ երեւույթին, այդ սարքերի ծագումը հայտնի էր դարձել:

Հասկանալի է, որ խաղաղություն չի լինի, քանի դեռ Սիրիայում մնում են օտարերկրյա զորքեր: Մայիսինՙ Բաշար Ասադին հերթական հանդիումից հետո, Ռուսաստանի ղեկավարը մամլո ասուլիսում հայտարարեց. «Սիրիական բանակի նշանակալի հաջողությունների եւ հակաահաբեկչական հաջող պայքարի կապակցությամբ, քաղաքական գործընթացի զարգացմանը զուգընթացՙ օտարերկրյա զորքերը աստիճանաբար դուրս կբերվեն Սիրիայի արաբական հանրապետության տարածքից»: Ի դեպ, ներկա իրավիճակը նկատի առնելիս հասկանալի է դառնում, որ դա այնքան էլ շուտ տեղի չի ունենա: Թեպետեւ ռուս-ամերիկյան բաձր մակարդակի մոտալուտ հանդիպումը նկատի ունենալովՙ ի հայտ է եկել հնարավորություն խոսելու վերոնշյալի մասին:

Դոնալդ Թրամփը մտահոգված է ամերիկացի հարկատուներով եւ քանիցս մտադրություն է հայտնել Սիրիայից դուրս բերելու ամերիկյան զորքերը եւ նվազագույնի հասցնելու կապերը սիրիական ընդդիմության հետ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Թրամփը մտադիր է Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերումը այն բանի դիմաց, որ Ռուսաստանը Իրանին համոզի Սիրիայի հարավից (ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելի եւ Հորդանանի սահմանների մոտից), դուրս բերել իրանական զորամասերը եւ իրանամետ կազմավորումները:

ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը վերջերս Մոսկվա կատարած այցելության ժամանակ Սիրիայում Իրանի ներկայությունն անվանեց «ռազմավարական խնդիր»: Ըստ որում, ամերիկացի դիվանագետը ընդգծեց, որ Բաշար Ասադի իշխանության գլուխ մնալը ԱՄՆ-ի համար «ռազմավարական խնդիր» չէ: Իր հերթին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հորդանանցի պաշտոնակցի հետ բանակցելուց հետո մամլո ասուլիսում ընդգծեց, որ Իսրայելի սահմանի մոտ պետք է մնան միայն Սիրիայի կառավարական ուժեր, եւ որ համապատասխան պայմանավորվածությունն արդեն գոյություն ունի:

Ի դեպ, ամեն ինչ չէ, որ այդքան պարզ եւ ակնհայտ է: Դատելով ըստ ամենայնի, ԱՄՆ վարչակազմը, խոսելով ամերիկացի զինվորների դուրսբերման մասին, մտադիր չէ Դամասկոսին հանձնել երկրի հյուսիս-արեւելքը: Ըստ երեւույթին, Թրամփը ծրագրել է ամերիկյան զորքերը փոխարինել ենթադրյալ արաբական կոալիցիայով, որի մեջ պետք է մտնեն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Հորդանանը: Եթե Էր-Ռիադը դեմ չէ դրան, ապա արաբական աշխարհում առավել մարտունակ բանակն ունեցող Ամմանը առայժմ չի շտապում որոշում ընդունելՙ արդարացիորեն վախենալով այդ դեպքում անխուսափելի դարձող Իրանի հետ առճակատումից: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը ընդառաջում է Անկարայի պահանջներին, որը մտադրվել է սեփական ազդեցության ոլորտը ընդլայնել առնվազն մինչեւ Եփրատ:

Չի կարելի բացառել, որ թուրք եւ սաուդցի զինծառայողների անմիջական շփումը թուրք-սաուդյան մրցակցությունը կվերածի առճակատման, գրում է Международная жизнь հանդեսը: Իսկ Իրանի սահմանների մոտ սաուդյան բանակի հայտնվելը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Այնպես որ, Ամերիկայի համար խաղաղությունը կարող է նշանակել նոր պատերազմ Մերձավոր Արեւելքի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿ

Հաջորդ գրառումը

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական