Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հուլիսի 18-ին Երեւանի Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից, Վանի նահանգապետ Արամ Մանուկյանի` Արամ Փաշայի արձանի հանդիսավոր բացումը: Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլք: Բոլորից լսեցինք գովասանքի խոսքեր` Արամ Մանուկյանի մասին: Իհարկե, Արամ Մանուկյանն արժանի պետական ու ռազմական գործիչ է, եւ նրա արձանը պետք է կանգնեցված լիներ դեռ 90-ականներին, ինչի մասին խոսել եմ դեռ «Ազգ» թերթի 05.26.2018 համարում: Հիշյալ հոդվածում ես Արամ Մանուկյանի արձանի մասին խոսելիս մի բառ էի գործածել` շքեղ, որի համար ներողություն եմ խնդրում Արամ Մանուկյանից ու ողջ հայ ժողովրդից, որովհետեւ նոր կանգնեցված արձանը շքեղ անվանելով մեղանչել եմ Արամի դեմ: Այն, որ Արամին մատուցվելիք հարգանքի լավագույն տուրքը կլիներ նրա աղբանոցի վերածված տունը վերանորոգելը, արդեն ասել եմ,… բայց, ընկերնե՛ր, այս ի՞նչ հաշիվ է, այս արձանն ի՞նչ կապ ունի Արամ Մանուկյանի հետ: Ինքնապաշտպանության ղեկավար, նահանգապետ, պետության հիմնադիր, հասկանու՞մ եք սրանց խորքային իմաստը: Մի՞թե այդ սավանով մարդը նման է վերոգրյալ հատկանիշներն ունեցողին:

Սա ոչ նահանգապետի, ոչ էլ ինքնապաշտպանություն ղեկավարած մարդու չի հիշեցնում: Սա արձանագործական թյուրիմացություն է, որովհետեւ անգամ դիտմամբ հնարավոր չէր լինի այսքան վատ քանդակել արձանը: Արամ Մանուկյանի պես մարդու արձանը պետք է, քանդակված լիներ ձիու վրա, կամ, ասենք, ամբիոնի հետեւում կանգնած: Ի դեպ նման առաջարկ եղել է, բայց չի ընդունվել:

Մի տարօրինակ բան էլ կա: Գուցե սխալվում եմ: Երբ տեղ էր ընտրվում Գարեգին Նժդեհի ոչ պակաս վատ արձանագործական լուծում ունեցող արձանի համար, որոշվեց այն տեղադրել Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց: Ինչո՞ւ է Արամ Մանուկյանի արձանը կանգնեցվել թիկունքովՙ Նժդեհի արձանին: Թավրիզի դատավարությունից հետո Նժդեհն արդարացվել է, չէ՞:

Սույնով ես ամենեւին միտում չունեմ ցեխ շպրտելու ՀՅԴ-ի վրա կամ նսեմացնելու Արամ Մանուկյանի կերպարն ու ավանդը, ավելին, հենց նրա հանդեպ տածած պատկառանքն է ինձ մղում նման տողեր գրելու: Ես սա ասում եմ ի գիտություն այն մարդկանց, ովքեր նյութի առաջին երկու տողից հետո ինձ կհամարեն դաշնակցության թշնամի եւ կկանգնեցնեն պատի տակ:

Բոլոր պարագաներում պիտի հասկանաք ու շտկեք սխալը: Որտե՞ղ են դրոշի երանգները, երբեւէ նման դրոշ տեսե՞լ եք: Ի՞նչ եք մտածել նման արձան տեղադրելուց առաջ, բայց մտածե՞լ եք, եթե այո, ապա ո՞ւմ գաղափարն է եղել, եւ ո՞ւմ գաղափարի բացակայության արդյունքում է հաստատվել այն: Որոնեք, գտեք այդ մարդկանց եւ ստիպեք, որ ներողություն խնդրեն Արամ Մանուկյանից, որովհետեւ սա ոչ թե հարգանքի տուրք է, այլ… չգիտեմՙ ինչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶԳՕՆՈՒԹԵԱՆ

Հաջորդ գրառումը

101 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԹՈՌԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

101 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԹՈՌԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական