Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶԳՕՆՈՒԹԵԱՆ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ, Յուլիս 21, 2018

Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս բովանդակ հայութիւնը այս օրերուն կը դիմաւորեն ազգային ու քաղաքական նոր իրականութիւն մը: Թաւշեայ յեղափոխութիւնը իր սկզբունքներով, հեռանկարներով եւ նպատակներով եկաւ նոր հեռանկար մը պարզել հայութեան կեանքի հորիզոնին վերեւ: Յստակ բեկում մը յառաջացաւ անցեալի փտածութեան, վրիպումներու եւ ձախորդութեանց հետ, ճամբայ հարթելով ժողովրդավարական նոր պայմաններու դիմացՙ ընկերային արդարութեան հաստատումով եւ մարդկային իրաւանց ամրագրումով:

Այդ պատճառաւ ալ համայն հայութեան հետ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը եւս, իր հայրենական եւ սփիւռքեան կառոյցներով անվերապահօրէն ողջունեց թաւշեայ յեղափոխութիւնը, անոր սկզբունքներն ու անոր խիզախ առաջնորդը:

Սակայն այդ պայծառ հեռանկարին հետ անհաշտ կը մնան շարունակուող ցոյցերը եւ հասարակութեան անդորրը խանգարող երեւոյթները: Խօսքը կը վերաբերի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումին: Մեր ժողովուրդը երախտապարտ է նորահաստատ մեր իշխանութեանց, որոնք կը պաշտպանեն ազատութիւնները խօսքի եւ խիղճի: Սակայն Ամենայն Հայոց հայրապետին դէմ ուղղուած այս շարժումը իր դրսեւորումներով, լոզունգներով եւ արարքներով չի համապատասխաներ քաղաքակիրթ երկիրներու չափանիշներուն, ինչպէս իր նպատակներով կու գայ ապակայունացնելով մեր դարաւոր սրբազան հաստատութիւնները:

Այս շարժումի պարագլուխներուն իսկ խոստովանութեամբ այս նախաձեռնութիւնները կը թելադրուին, կը ղեկավարուին եւ կը ֆինանսաւորուին օտար կառոյցներու կողմէ, որոնք կը միտին մեր հասարակութեան կառոյցը, նուիրական սկզբունքներն ու աւանդութիւնները խախտել: Հետեւաբար այս արտաքին գրոհը մեզ հարկադրանքին առջեւ կը դնէ համազգային դիմադրութեան եւ հակադարձութեանՙ ի խնդիր մեր նուիրականութեանց պաշտպանման:

Մեր արժէքներու եւ սրբութեանց պաշտպանութեան համար պարտաւոր ենք իմանալ կարգ մը պատմական փաստեր եւ իրողութիւններ:

Ա. Համաձայն Հայաստանեայց Եկեղեցւոյ կանոններուն եւ աւանդութեանց, Ամենայն Հայոց հայրապետը կ՛ընտրուի ցմահ: Միայն մեր Ամենակալ Տէրն է որ իրաւասու է սահմանելու այդ պաշտօնին տեւողութիւնը:

Բ. Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ կանոնադրութեամբ Ամենայն Հայոց հայրապետի ընտրութիւնը կը կատարուի Ազգային-եկեղեցական ընդհանուր համագումարով, որ կ՛ընդգրկէ Հայաստանի եւ սփիւռքի թեմերը: Հետեւաբար Ս. Էջմիածինը եւ Ամենայն Հայոց հայրապետը կը հանդիսանան բացառիկ օրգանական կապերը Հայաստանի եւ սփիւռքի զանգուածներուն միջեւ: Այդ հանգամանքով ալ Ամենայն Հայոց հայրապետը հոգեւոր իշխանաւորն է տասը միլիոն հայութեան: Ոչ մէկ խմբաւորում իրաւասութիւնն ունի այդ տասը միլիոն զանգուածին անունով խօսելու եւ տնօրինումներ պահանջելու:

Գ. Որեւէ կանոնական կամ կառուցային խախտում միակողմանի սադրանքներով Հայաստանն ու սփիւռքը հակադրելու աղետալի բնոյթը պիտի ունենայ: Ամէն գիտակից քաղաքացի իրազեկ պէտք է մնայ այս իրողութեան:

Դ. Շնորհիւ ժողովրդական սկզբունքներու վերահաստատման, Հայաստանի մէջ այսօր եկեղեցին ու պետութիւնը անջատ կառոյցներ են, եւ պետութիւնը երաշխաւորն է եկեղեցւոյ հոգեւոր ծառայութեան մատուցման: Պետութիւնը նաեւ երաշխաւորն է անհատի ազատութեան եւ մարդկային իրաւանց: Ամենայն Հայոց հայրապետը եւս – անկախ իր հոգեւոր գերագոյն հանգամանքէն – կը մտնէ մարդկային իրաւունքի պաշտպանութեան սահմանին մէջ:

Պետութիւնը պաշտպանելով հանդերձ ցուցարարներու ազատ արտայայտուելու իրաւունքըՙ զերծ չի մնար պաշտպանութեան պարտաւորութենէն անձերու եւ հաստատութեանց ապահովութեան: Ոստիկանութիւնը, որ խորհրդանիշներէն է պետութեան, ցարդ թերացած է իր պարտաւորութեանց մէջ, փաստօրէն քաջալերելով օրինազանցներն ու վտանգելով Վեհափառ Հայրապետին ապահովութիւնը եւ այդ կեցուածքին պատճառով արժանանալով լուրջ քննադատութեան:

Ե. Դժբախտաբար խռովարարները պատրուակ կը դարձնեն մեր մայր եկեղեցին տագնապեցնող խնդիրներըՙ առաջ մղելու համար իրենց թաքուն նպատակները: Բոլոր թեմական առաջնորդները, եպիսկոպոսական դասը եւ հաւատացեալ զանգուածներուն մեծամասնութիւնը պաշտպան կը կանգնին Մայր աթոռին եւ անոր Գահակալին, միեւնոյն ժամանակ իմանալով եւ վճռելով, որ ժամանակը եկած է խռովարարներու ձեռքէն առնելու եկեղեցւոյ բարեկարգման անհրաժեշտութեան պատրուակներըՙ գործադրութեան դնելով Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ նոր կանոնադրութիւնը: Համաձայն մեր Ազգային Սահմանադրութեան, սոյն կանոնադրութիւնը կը նախատեսէ Գործադիր իշխանութեան ամուր կառոյց մը, որ կը գործէ Հայրապետին հոգեւոր վերին իշխանութեան ներքեւ:

Բացայայտուած արտաքին ոյժերը, որոնք կ՛օգտագործեն Հայաստանի կարգ մը մոլորեալները, վստահաբար դիտումն ունին մեր ժողովուրդը զբաղցնելու երկրորդական հարցերով, որպէսզի թուլացնեն անոր զգօնութիւնը սահմանին վրայ կուտակուող ռազմական վտանգներուն նկատմամբ:

Այդ ռազմավարութիւնը կը միտի նաեւ յետաձգելու անհրաժեշտ բարեկարգումները երկրին մէջ, խափանելով մեր հայրենիքին տնտեսական զարգացումը եւ ռազմական պատրաստուածութիւնը:

Խնդրելու պէս կը պահանջենք Հայաստանի նոր իշխանութենէն, որ վերջ տայ իր անտարբերութեան եւ իր պաշտպանութեան տակ առնէ Մայր աթոռն ու անոր Գահակալը, որպէսզի կարենայ անմիջականօրէն նուիրուիլ թաւշեայ յեղափոխութեան նպատակներուն եւ խոստումներուն իրականացման:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանի մէկ խօսքը կրնայ կախարդականօրէն կանգնեցնել այս ամբողջ շարժումը: Ժողովուրդը կը սպասէ այդ խօսքին, եւ հիմա՛: Արդարացում չկայ ոեւէ ուշացումի:

Նախորդ գրառումը

ԹՈՒՆԱԼԻՑ ԺԱՌԱՆԳ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Լրահոս

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական