Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է Անդրիս Ֆրեյբերգսը

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թ. հոկտեմբերի 18-ին կյանքից հեռացավ լատվիացի բեմանկարիչ, Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Անդրիս Ֆրեյբերգսը:

Նա ծնվել էր 1938 թ.՝ Վիդենիեկիում, սակայն պատանի տարիքից ապրել եւ աշխատել Ռիգայում: Ձեւավորել է 200-ից ավելի բեմադրություն, այդ թվում՝ Երեւանում (Ռայնիսի «Փչիր քամի, քամի»` Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, 1983 ):

Ֆրեյբերգսը եղել է Ռիգայի դրամայի թատրոնի բեմադրող նկարիչը, ապա՝ Ռիգայի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչը (1973-1992) եւ Լատվիայի ազգային օպերայի գլխավոր բեմանկարիչը (1992-2019): Աշխատել է նաեւ որպես բեմական հագուստի նկարիչ, համագործակցել Ալվիս Հերմանիսի, Անդրեյս Ժագարսի հետ: Նրա բեմական կոմպոզիցիաները աչքի են ընկել ճարտարապետական հստակ ձեւերով, տարածականությամբ, կերպարների ծավալային մոնումենտալ լուծումներով: Հինգ անգամ ճանաչվել է Լատվիայի լավագույն բեմանկարիչը, մեկ անգամ՝ Էստոնիայի, արժանացել Լատվիայի բարձրագույն՝ Երեք Աստղ շքանշանին (2003), Իտալիայի Il Premio Ubu բարձրագույն թատերական պարգեւին (2010): «Կրեդո» բալետի (Պենդերեցկու-Բախի երաժշտությամբ) մանրատիպարի համար արժանացել է «Պրահայի Կվադրենալե-95» ցուցահանդեսի Արծաթե մեդալին:

2021 թ. մարտին՝ հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում, նա միացավ լատվիացի մտավորականներին՝ կոչ անելով Ադրբեջանին արագացնել հայ գերիների եւ զոհերի մարմինների վերադարձը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գեղեցիկ պատմություն» հայրենիք վերադարձի մասին

Հաջորդ գրառումը

Օրակարգում արդի հայ թատրոնի հիմնախնդիրներն են

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Օրակարգում արդի հայ թատրոնի հիմնախնդիրներն են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական