Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճել է քառորդ եզրափակչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարել է 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո մեր մարզուհին 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկել է մենամարտի ընթացքը։ Անուշը համառ պայքարում կամային հաղթանակ է տարել ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ:
Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան: