Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՀԻՇԵՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎՄԱՆ ՄԱՍԻՆ

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Սայքս-Պիկոյի նոր համաձայնագի՞ր

Առաջին աշխարհամարտի ավարտման առիթով Փարիզ ժամանելու նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարեց, «որ Մերձավոր Արեւելքի սահմանների վերաձեւումն անընդունելի է, իսկ տարածաշրջանի բաժանմանը վերաբերող Սայքս-Պիկոյի նոր համաձայնագրի ընդունումը կարեւոր նշանակություն ունի ինչպես Եվրոպայի անվտանգության համար, այնպես էլ տարածաշրջանի նկատմամբ հարգանքի տեսակետից»:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության մասնատման վերաբերյալ գաղտնի բանակցությունները վարվել են 1915 թվականից: Համաձայնագիրը հրապարակման ենթակա չէր: Այն մշակել էին անգլիացի եւ ֆրանսիացի դիվանագետներ Մայքլ Սայքսը եւ Ֆրանսուա Ժորժ-Պիկոն: Փաստաթղթի համաձայնՙ Օսմանյան կայսրությունը պետք է բաժանվեր դաշնակից երեք տերությունների միջեւ: Ֆրանսիացիներին ստանձնելու էին ներկայիս Սիրիան, Լիբանանը: Ավելի բարդ էր Մոսուլի հարցը, որին հավակնում էր Փարիզը: Անգլիացիները սկզբում զիջեցին, բայց հարցը կրկին բարձրացվեց, եւ, վերջին հաշվով, Առաջին աշխարհամարտից հետո տարածքը ենթակա դարձավ Անգլիային: Ավելի ուշ, օսմանյան տարածքների բաժանմանը միացավ Իտալիան, որին մի պատառիկ հատկացրին արդի Թուրքիայի հարավում: Որոշակի պայմաններ կային Բաղդադի երկաթգծի առնչությամբ. ֆրանսիացիները ստանում էին իրենց հատվածը, անգլիացիներըՙ իրենցը:

Ռուսաստանում բոլշեւիկների իշխանության գալուց հետո իրադրությունն արմատապես փոխվեց: 1917 թ. նոյեմբերին բոլշեւիկյան կառավարությունը հանդես եկավ ընդդեմ գաղտնի պայմանագրերի: Սայքս-Պիկոյի համաձայնագրի տեքստը հրապարակվեց եւ բնությագրվեց որպես ժողովուրդների թիկունքում նյութված իմպերիալիստական դավադրություն, բռնակցման, ռազմատուգանքի քաղաքականություն եւ այլն: Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից եւ դադարեց լինել Անտանտի տերությունների համաձայնագրի մասնակիցը: Իսկ ժամանակակից Թուրքիայի սահմանները հայտարարվեցին երկրի խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտ»: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է Էրդողանը վերստին անդրադառնում Սայքս-Պիկոյի համաձայնագրի նմանությամբ Մերձավոր Արեւելքին վերաբերող նոր համաձայնագրի խնդրին:

Այսպես կոչված «արաբական գարունը», Սիրիայի ճգնաժամի մեջ Թուրքիայի ներքաշումը հանգեցրին այն բանին, որ երկիրը սկսեց իրեն թուլացած զգալ, ի հայտ եկավ Թուրքիայի սահմանների մոտ ԱՄՆ-ի օգնությամբ քրդական պետության ստեղծման հնարավորություն: Ըստ որում, քրդական գործոնը երկրի վրա ազդում է երկուՙ իրաքյան եւ սիրիական կողմերից, թեեւ Մերձավոր Արեւելքում խաղացողների մեծամասնությունը խոսում է սահմանների անխախտելիության գերակայության մասին: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արտացոլում է գտել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Էրդողանը կասկածներ ունի, թե ամենքը կկարողանան մինչեւ վերջ պահպանել այդ դիրքորոշումը: Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա, եթե անտեսենք, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ բազմամյա համագործակցության փորձ ունենալով, շարունակում է Եփրատից արեւելք քրդերի պետական կազմավորման ձեւավորումը, ինչը հղի է Մերձավոր Արեւելքը կրկին ազդեցության ոլորտների բաժանելու վտանգով:

Անկարան նման հնարավորությունը համարում է առավել իրականՙ կարծելով, որ աշխարհում կան թուրքերի հանդեպ վրեժխնդրությամբ լցված ուժեր: Թուրքիան այսօր հայտնվել է հորձանուտի մեջ, չափազանց բարդ ու խճճված պատմական միջավայում: Պատահական չէ, որ Foreign Policy in Focus-ի ամերիկացի փորձագետները վերջերս հանդես եկան այն բացահայտ կանխատեսմամբ, թե Իրաքի եւ Սիրիայի հավանական մասնատումը կարող է հանգեցնել առնվազն վեց փոքր պետությունների ստեղծմանը, որոնք միատարր կլինեն էթնիկական եւ կրոնական կազմով: Ուստի այս կապակցությամբ Էրդողանի մտահոգությունը միանգամայն հիմնավորված է թվում, քանզի նա հասկանում է, որ Թուրքիային հասցրել են այն կետիին, որի հիման վրա կարելի է ամեն տեսակ կենտրոնախույս սցենար խաղարկել Մերձավոր Արեւելքում:

Թուրքիան Սիրիայի հարցում դաշն է կնքել Ռուսաստանի եւ Իրանի հետ, բայց, չցանկանալով լիովին խզել կապերը ԱՄՆ-ի հետ, օգտագործում է երկու գերտերությունների միջեւ զուգակշռության քաղաքականության հնարքները: Ստեղծված իրավիճակում Անկարային մնում է միայն ցուցադրել դիվանագիտական մանեւրման արվեստը եւ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությունը: Բայց հիմա արդյոք ամեն ի՞նչ է նրա ձեռքին, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում որեւէ երկրի խնդիրները այս կամ այն կերպ անդրադառնում են հարեւան պետությունների վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՊԻ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸՙ Ի ՇԱՀ ԵՐԿԻՐ-ՄՈԼՈՐԱԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՀԱՍՏԱՏՄԱՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸՙ Ի ՇԱՀ ԵՐԿԻՐ-ՄՈԼՈՐԱԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՀԱՍՏԱՏՄԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական