Նոյեմբերի 14-ին թեժ քննարկման ու ծաղրի առարկա դարձավ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, որն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ թույլ էր տվել առնվազն հինգ ուղղագրական սխալ: Բարձրացված աղմուկից հետո նախարարն անմիջապես խմբագրել էր տեքստը, բայց մի շարք օգտատերեր հասցրել էին այն արտապատճենել ու տարածել: Հիշեցնեմՙ գրառումն անելուց մեկ-երկու ժամ առաջ նախարարը ԱԺ ամբիոնից խոսել է կրթության ցածր որակի մասին: Հայտնի առածը պնդում է. «Բժիշկ, բժշկեա զանձն քո»: