Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
«Մենք մշակել ենք պատժամիջոցների ութ փաթեթ եւ յուրաքանչյուրի օրինակով հասկացել, թե ինչպես փակենք դրանցից շեղվելու «սողանցքերը»։ Մենք հիմա հերթական փաթեթը գործի դնելու մասին ենք ազդարարում, որով անհնար կդարձնենք այդ շրջանցումները»,- Տալլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Սողանցքեր» ասելով՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նկատի ունի 3-րդ պետություններին, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները կամ կազմակերպությունները, որոնք կբռնվեն Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու մեջ, կներառվեն իրենց ցուցակում։
