Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՌԴ-ում միգրանտների համար պետական տուրքերը բարձրացել են

Ռուսաստանում ուժի մեջ է մտել միգրացիայի ոլորտում պետական տուրքերի բարձրացման և նոր պետական տուրքերի սահմանման մասին օրենքը։

Նոր դրույքաչափերը հետևյալն են․

  • բազմակի մուտքի վիզայի ձևակերպում՝ 6 000 ռուբլի,
  • Ռուսաստան մուտքի հրավերի տրամադրում՝ 8 000 ռուբլի,
  • կացության թույլտվության տրամադրում՝ 30 000 ռուբլի,
  • ժամանակավոր բնակության թույլտվության ձևակերպում՝ 15000 ռուբլի,
  • կրթություն ստանալու նպատակով ժամանակավոր բնակության թույլտվության ձևակերպում՝ 8 000 ռուբլի,
  • օտարերկրյա աշխատողներ ներգրավելու թույլտվության տրամադրում՝ 15 000 ռուբլի՝ յուրաքանչյուր օտարերկրացու համար,
  • աշխատանքի թույլտվության ձևակերպում՝ 5 000 ռուբլի,
  • Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու և դրանից հրաժարվելու դիմումների քննություն՝ 50 000 ռուբլի՝ յուրաքանչյուր անձի համար։

Բացի այդ, սահմանվել են նաև նոր պետական տուրքեր՝ կացության թույլտվության փոխարինման համար՝ 6 000 ռուբլի, իսկ ժամանակավոր բնակության թույլտվության և կրթության նպատակով տրված ժամանակավոր բնակության թույլտվության կրկնօրինակի տրամադրման համար՝ 5 000 ռուբլի։