Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մեր հանրապետության վրա բեւեռեց համայն աշխարհի ուշադրությունը, հարյուր հազարավոր մարդիկ շտապեցին Հայաստան եւ չխնայելով իրենց ուժերըՙ տեւական ժամանակ գտնվում էին աղետի գոտում։ Տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուներ։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվեցին արտերկրի բուժարաններ։ Ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին անշահախնդիր օգնություն էր ցույց տալիս ողջ աշխարհը, բարի կամքի տեր հազարավոր մարդիկ։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է հայ ժողովրդի երախտագիտությանը։

Եվ ահա նոյեմբերի 28-ին Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Մատյան երախտագիտության» միջոցառումը, որը կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ազնավուր» հիմնադրամը։

Միջոցառումը նվիրված էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին եւ ուներ անչափ կարեւոր մի խորհուրդՙ համայն հայության անունից երախտագիտության խոսք հղել ամբողջ աշխարհինՙ բոլոր այն մարդկանց ու պետություններին, ովքեր Հայաստանի համար ծանր ու դժվարին ժամանակներում ցուցաբերել են բացառիկ մարդասիրություն եւ օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին։

Միջոցառմանը մասնակցում էին հասարակական, քաղաքական եւ մշակութային բազմաթիվ գործիչներ, դիվանագետներ, 1988-ի երկրաշարժի փրկարարական աշխատանքների մասնակիցներ, գործարարներ Հայաստանից ու Ռուսաստանից, լրագրողներ, ինչպես եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։

Խորհրդանշական էր նաեւ, որ նույն օրը, նոյեմբերի 28-ին, աշխարհը նշում է Կարեկցանքի միջազգային օրը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը , Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանը, Սպիտակում փրկարարական ջոկատի փոխհրամանատար Եվգենի Ժիլյաեւը , ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը , ռուսաստանցի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակից Միխայիլ Կուսնիրովիչը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլա Ազնավուրը , երգահան Մարինա Ալեսը , «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան ։

«Հայաստանը երբեք չի մոռացել մարդկանց եւ ժողովուրդներին, որոնք անտարբեր չեն եղել հայ ժողովրդի պատմության դժվարին օրերին։ Հայոց ցեղասպանությունից մինչեւ Սպիտակի աղետալի երկրաշարժՙ մեր պատմությունը առատ է մարդասիրության եւ հոգատարության բացառիկ օրինակներով։ Ի դեմս ռուս ժողովրդիՙ մենք ոչ միայն շնորհակալություն ենք հայտնում ամբողջ աշխարհին, այլ նաեւ հայտարարում ենք, որ պատրաստ ենք կանգնել մեր կարիքն ունեցողների կողքին»,- ասաց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Այս միջոցառումը սոցիալական փոխակերպումների ոգեշնչման եւ աջակցության համընդհանուր խորհրդանիշ կարող է լինել։ Եթե ուզում ենք փոխել մեր հասարակությունը եւ հաստատակամ ենք անելու այդ ամենը, որպեսզի գալիք սերունդներն ապրեն ավելի լավ պայմաններում, պետք է աշխարհին ցույց տանք հոգատարության կարեւորությունը, ինչը ոգեւորում եւ առաջ է մղում մերօրյա հերոսներին»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Երկրորդ համաշխարհայինի տարիներին հորսՙ Շառլ Ազնավուրի ծնողներն իրենց տանը հրեաների ու ֆաշիստական ուժերի հակառակորդների էին թաքցնում։ Անգամ մահվան սպառնալիքը նրանց հետ չէր պահում մարդկանց օգնելուց։ Հայրս առաջիններից էր, որ արձագանքեց 1988-ի աղետալի դեպքերին ու միանգամից գործի անցավ։ Նույն գիշերը նա Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Քեզ համար, Հայաստան» երգըՙ համախմբելով արտիստների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, որոնց հետո միացան շատ-շատերը։ Անհատները, որոնք կարող են իրենց շուրջ համախմբել կարեկցող մարդկանց մեր ապագայի զարգացման երաշխավորներն են»,- ասաց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը։

Միջոցառման գեղարվեստական մասն ապահովել էին բազմաթիվ ճանաչված համույթներ եւ անհատ կատարողներ։

Ավարտին տպավորությունները ներկայացնելիս Աննա Հակոբյանը շեշտեց, որ միջոցառումը շատ կարեւոր ուղերձներ էր պարունակում։ «Չնայած խոսքը երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին էր, սակայն միջոցառումը շնորհակալության միջոցառում էր, իսկ շնորհակալությունը վեհ զգացողություն է, վեհ արարք է։ Միջոցառումն ուներ նաեւ շատ կարեւոր, փաստական մաս, թե ինչպես հարյուրից ավելի պետություններ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Եվ նաեւ մտածելու տեղիք է տալիս, թե ինչու այսօր, երբ կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, տեղահանվում, ոչ թե բնական աղետների, այլ նաեւ պատերազմների պատճառով, մարդիկ իրար նույն կերպ օգնության ձեռք չեն մեկնում»,- ասաց Աննա Հակոբյանըՙ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրականացրած աշխատանքի համար։

Երախտագիտության այս միջոցառումը նախապատրաստելու եւ իրականություն դարձնելու համար չափազանց մեծ դերակատարություն է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունըՙ Վարդան Տողանյանի անմիջական ղեկավարությամբ։ Արդեն մոտ երկու տարի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Տողանյանը, ով աշխատանքի բերումով լավատեղյակ լինելով տեղի հայ համայնքի հոգսերին եւ տրամադրություններինՙ նոր մարդ չէ ռուս-հայկական իրականության մեջ, մինչ դեսպան նշանակվելը դիվանագիտական աշխատանքի զգալի փորձառություն է ունեցել, եւ այսօր արդեն հասցրել է ձեռք բերել իր հարյուրավոր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը։

Բարեկիրթ, բանիմաց, դիմացինին լսելու եւ անպայման օգտակար լինելու ձգտումով ու կարողությամբ օժտված մարդ. այսպես են մեր հայրենակիցները բնութագրում մասնագիտությամբ պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Տողանյանին, ում ծննդյան տարեդարձը, ի դեպ, վաղն էՙ դեկտեմբերի 8-ին։ Շնորհավորում ենք Ռուսաստանի հայ համայնքի կողմից սիրված ու մեծ հարգանք վայելող Վարդան Տողանյանինՙ բարեմաղթելով իր մարդկային կերպարին եւ նախանձելի աշխատասիրությանը հարիր բարեխիղճ ու եռանդուն գործունեությունՙ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական շահերը Ռուսաստանի Դաշնությունում ակտիվորեն ներկայացնելու եւ մեր Հայրենիքն աշխար

Նախորդ գրառումը

THIRTY YEARS OF MISERY

Հաջորդ գրառումը

451 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՌՈՒՑՈՒՄՙ ԸՍՏ ՓԱՇԵՆՀԱՅԹԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

451 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՌՈՒՑՈՒՄՙ ԸՍՏ ՓԱՇԵՆՀԱՅԹԻ

Լրահոս

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական