Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹՈՒՄՈՆ»ՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏԸ, ՄԵԾ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական ԶԼՄ- ների ուշադրության առանցքում խորհրդարանական ընտրություններն են

Գերմանական լրատվամիջոցներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հայաստանը պահել են ամենօրյա ուշադրության կենտրոնում. մագնիսն անշուշտ խորհրդարանական ընտրություններն են, որ գրելու բազմաշերտ թեմա են հուշում, երբ տեղում ես: ԶԼՄ- ների ամենատպավորիչ շեշտադրումը թերեւս սա էՙ մեր սահմաններով փոքր պետությունը, որում 3 միլիոն բնակիչ կա, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, սփյուռքի 7- 10 միլիոնի ներուժը հավելելով, գլոբալ դառնալու ուղին է բռնել: Դեկտեմբերին Հայաստան այցելած թղթակիցներն անշուշտ մոռացության չեն մատնում նաեւ երկրաշարժի 30 տարինՙ նկարագրելով, թե Գյումրիում տնակային պայմաններում դեռ մեծաթիվ մարդիկ են գոյատեւում, հիշատակում են մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», հաղորդում դեկտեմբերի 9- ի խորհրդարանական ընտրություների հետ հույս կապող մեր երիտասարդության մասին:

Տեղի սղության պատճառով անդրադառնում ենք դրանցից մի քանիսինՙ հնարավորինս հակիրճ:

Մարի Իլլները «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» դեկտեմբերի 2- ի համարում Երեւանից գրում է «Թումո» կենտրոնի մասինՙ զրուցելով տեղի սաների, ուսուցիչների, հիմնադիրների հետ: «Նոր, մեծ ՏՏ ազգ դառնալու ճանապարհին» վերնագրյալ ծավալուն հոդվածում հեղինակը շեշտադրում է, թե փակ սահմաններ ունեցող, աշխարհաքաղաքական լարված տարածաշրջանում գտնվող, նվազ քանակությամբ արտահանվող ապրանքատեսակներ ունեցող երկրիՙ աշխարհին ուղղված նոր հայտը ՏՏ զարգացմամբ մեծ աշխարհ դուրս գալն է:

ԽՍՀՄ փլուզումից հետո աղքատ երկիր, ԼՂ հակամարտություն, կոռուպցիա, ով կարողանում, լքում էր երկիրը, բայց «Թումոն» մնալու պատճառ ու նպատակ է, գրում է «ՖԱՑ»- ըՙ հավելելովՙ այն ավելին է ձգտում լինել, քան սոսկ կրթավայրը: 2011- ին Երեւանում բացված անվճար մեդիա կենտրոնը 12- 18 տարեկան ավելի քան 14 000 պատանիների ՏՏ կրթություն է ապահովում: Թերթն անդրադառնում է նաեւ կանցլեր Մերկելիՙ կենտրոն կատարած օգոստոսյան այցին ու ոգեւորությանը: «Մաթեմատիկոսների, շախմատիստների ազգից» ավելի քան 600 գործարար ՏՏ ոլորտում ակտիվ ներգրավում ունի, նրանց մեկ երրորդըՙ արտասահմանյան ընկերություններում: Ստարտափերի երիտասարդ հեղինակները մայիսյան հեղափոխության հետ հույս են կապումՙ «ապագան ավելի շուտ է մերձենում մեզ, քան ակնկալում էինք», երիտասարդների կարծիքն է ներկայացնում «ՖԱՑ»-ը: Հայաստանի հայացքն դեպի ուր ուղղելՙ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա հարցին, նրանք մի պատասխան ունենՙ մեր երկրին:

Դեկտեմբերի 1-ին «Բայրիշե ռունդֆունկ»- ը «Հայաստանը վերագտնում է իրեն» վերնագրված ռեպորտաժում նույն թեման լուսաբանելով նախ նկատել է տալիս, թե ՏՏ ոլորտի զարգացման հետ հույս կապող նոր Հայաստանը ԽՍՀՄ- ի «Սիլիկոնյան հովիտն էր» արդեն, եւ սա վերադարձ է ակունքներինՙ հեղափոխության հետ հույս կապող ՏՏ մասնագետների նորոգ մեկնարկով: Երկիր կառավարող 40- ը չբոլորած նախարարներն իրենց քաղաքական ընդդիմադիրների հետ հանդիպումները տրամադրում են ուղիղ եթերովՙ իրենց որդեգրած արմատական թափանցիկությանը հակադրելով նախորդներիՙ խնամիբարեկամական, կոռուպցիոն տնտեսական համակարգին, հաղորդում է ռադիոմեկնաբանըՙ ռեպորտաժի ավարտին, կարծես հուշելով, թե դեկտեմբերյան ընտրությունից հետո պարզ կդառնաՙ կհաջողե՞նք մեր ճանապարհին, օրինակ կդառնա՞նք այլոց համար:

Դեկտեմբերի 2- ին կիրակնօրյա եթերում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, «թավշյա հեղափոխությամբ» ժողովրդավարացման ավելի մեծ հույս փայփայող մեր երկրի քաղաքական ներկային անդրադարձավ նաեւ գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ իր դիտարժան «Եվրոպական հանդես» հաղորդման եթերում: Բիրգիթ Վիրնիչի Երեւանից պատրաստած 5 րոպեանոց ռեպորտաժում նույն «հերոսն» էՙ «Թումո» կենտրոնն իր սաներով, սփյուռքից Հայաստան վերադարձած ուսուցիչներով, որ երկրի մտքի թռիչքն իրականացնող, նրա սահմաններն անսահման դարձնողն են: Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» քաղբանտարկյալ էր Գեւորգ Սաֆարյանը, նա ընտրություններում հայտ ներկայացրած իր կուսակցությամբ («Սասնա ծռեր») Սփյուռքի աջակիցն է ուզում դառնալ ապագա խորհրդարանումՙ նրանց գործարարության համար քաղաքական բարենպաստ հենարան ստեղծելով օրենսդրական դաշտում: Հայաստանը սպասման, մեկնարկի, շարժման ճանապարհին է, եզրափակում է հաղորդման հեղինակը:

Գերմանական ԶԼՄ- ների մեջ մայիսից ի վեր առանձնանում է «Դոյչլանդֆունկ»- ն իր Հայաստանի հանդեպ անօրինակ ուշադրությամբ: Ինչպես «հեղափոխության» ժամանակ ամեն օր եթերում թարմացնում էր Հայաստանի մասին լրատվությունը, այնպես էլ հիմաՙ նոյեմբերի վերջից Քրիստոֆ Քերսթինգի քննախույզ հայացքով անդրադառնում է մեր երկրի անցյալին ու ներկայինՙ քաղաքական ու պատմական դիտանկյունից, իր վերլուծությանը զուգահեռելով կենդանի շփումները, զրույցները տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ:

Նախորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՏԵՂԸ ԿԳՏՆԻ ՄԵՏԱՔՍԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական