Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՏԵՂԸ ԿԳՏՆԻ ՄԵՏԱՔՍԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեկտեմբերի 6-ին «Թագեսշպիգել»-ը ծավալուն հարցազրույց է հրապարակել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Լրագրողիՙ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի հանդեպ Հայաստանի վերաբերմունքը ճշտող հարցին ՀՀ նախագահն այսպես է պատասխանել. «Շատերը «Մետաքսի ճանապարհ»-ը բառացի են ընկալում: Մենք նոր դարաշրջան ենք մուտք գործել, որտեղ պետությունների մեծությունը, օգտակար հանածոներով հարուստ լինելն այլեւս որոշիչ, մեծ դեր չեն խաղում: Փոխարենըՙ հետազոտությունն ու նորարար հմտություններն են ապագա բարգավաճման բանալին: Տարածաշրջանում Հայաստանը ՏՏ ոլորտի ամենազարգացած երկիր լինելու հնարավորությունն ունի, ինչը ամեն մի փորձագետ կարող է հաստատել: Հայաստանն իր տեղը վստահաբար կգտնի Մետաքսիՙ վիրտուալ ճանապարհին: