Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

90-ամյա փառավոր ուղի

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի նշվում է Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակը: Այս առիթով մեր զրուցակիցն է ճանաչված կոմպոզիտոր եւ խմբավար Կոնստանտին Պետրոսյանը (Մ. Նահանգներ), որը ներկայումս հանդիսանում է Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ: Մենք խնդրեցինք պրն Պետրոսյանին պատասխանել մեր մի քանի հարցերին:

– Սիրելի Մաէստրո, կուզեինք ձեր կարծիքը Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակի մասին, հայկական կոմպոզիտորանական արվեստի կարեւորության, նրա ձերքբերումների եւ նպատակների մասին:

– Այո, այս տարի հոբելյանական տարի է Հայաստանի կոմպոզիտորների միության համար: Հիմնադրվել է Երեւանում, 1932 թ. մայիսին, իսկ արդեն հունիսին կայացել է առաջին նիստը: Անցած տարիներին բազմաթիվ հայ կոմպոզիտորներ եւ երաժշտագետներ դառձան Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Մեր ժողովրդին քաջ հայտնի են հայ մեծ կոմպոզիտորների անունները, սկսած Ա. Սպենդիարյանից, Ռ.Մելիքյանից, Ա.Խաչատրյանից, Ա. Բաբաջանյանից մինչեւ մեր օրերը: Հայ կոմպոզիտորները իրենց ստեղծած բազմաթիվ ստեղծագործություններով, տարբեր ժանրերում (օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, օրատորիաներ, կանտատներ, խմբերգային ու գործիքային, վոկալ  ստեղծագործություններ) գրավեցին իրենց պատվարժան տեղը համաշխարային երաժշտական արվեստում: Հայ կոմպոզիտորական արվեստը շատ բարձր է գնահատվում աշխարհում, հայ կոմպոզիտորների գործերը հնչում են աշխարհի բազմաթիվ բեմահարթակներից, փառատոններում, դարձել են համաշխարային երաժշտական արվեստի կարեւոր մասը: Այստեղ հնարավոր չէ նշել անուններ, քանի որ շատ-շատ տեղ կը զբաղեցնեն: Բայց, անկասկած, հայ եւ ոչ միայն հայ, ժողովուրդը մեծ պարծանքի իրավասություն ունի մեր կոմպոզիտորների ստեղծած երաժշտական կոթողների շնորհիվ: Նշենք նաեւ մեր հիանալի երաժշտագետների գիտական, եւ հասարակական գործունեությունը, հայ կոմպոզիտորների գործերի ուսումնասիրությունը, լայն հասարակայնությանը ներկայացնելով այն:

– Գիտենք, որ դուք մի քանի տարի  ղեկավարել եք Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը, իսկ այժմ ներկայացնում եք Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որպես արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ: Ի՞նչ կասեիք ձեր գործունեության մասին:

– 1985-ից մինչեւ 1990- ը ղեկավարել եմ Հայաստանի կոմպոզիտորների միության Երաժշտական կենտրոնը եւ իմ գործնկերների հետ փորձել ենք անել լավագույնը հայ կոմպոզիտորների գործերի տարածման, կատարման, հրատարակման համար: Պետք է խոստովանեմ, որ այն ժամանակ կար Կոմպոզիտորների միության հստակ պետական ֆինանսավորում, որի շնորհիվ մենք կարողանում էինք կազմակերպել համերգներ եւ փառատոններ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարբեր երկրներում: Հիշում եմ մեր կազմակերպած ժամանակակից հայ կոմպոզիտորների փառատոնները Հայաստանի հեռավոր շրջաններում՝ Ղափանում, Սիսիանում, Ստեփանավանում եւ այլուր, որոնց մասնակցում էին շատ կոմպոզիտորներ եւ կատարողներ; ավանդական դարձած հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնները Կոմիտասի անվան կամերային տանը, բազմաթիվ հեղինակային համերգներ, որոնցում հնչում էին հայ կոմպոզիտորների գործերը: Կոմպոզիտորների միությունն ուներ իրեն թողարկման հատուկ ժամերը Հայաստանի հեռուստատեսությամբ եւ այլն: Հետո եղան 90-ականների դժվարին տարիները, եւ պետք է ազնվորեն խոստովանել, որ հայկական արվեստը տարբեր ոլորտներում միանգամից հայտնվեց ճգնաժամային վիճակում, կրճատվեց կամ լրիվ վերացվեց արվեստի բնագավառի պետական ֆինանսական աջակցությունը, առանց որի հնարավոր չէր գոյատեւել ու զարգանալ: Բայց,  ի պատիվ մեր արվեստագետներին, այդ դժվարին տարիներին նրանք կարողացան շարունակել իրենց գործունեությունը մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում, հաղթահարեցին դժվարությունները եւ շարունակեցին իրենց առաքելությունը:

– Կուզեինք անդրադառնալ ձեր ներկա գործունեությանը Հայաստանի կոմպոզիտորների միությունում:

– 2014թ.ին, երբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց ճանանչված կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ինձ եւ Լեւոն Չաուշյանին առաջարկվեց ստանձնել արտասահմանյան հանձնաժողովի համանախագահների պարտականությունները: Մշակվեցին արտերկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում (իմ պարագայում) ծրագրեր կազմակերպելու եւ անցկացնելու տարբեր միջոցառումներ: Նույն թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բոստոնում, Պրովիդենսում եւ Նյու Յորքում առաջին անգամ կայացավ հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը, որտեղ առաջին անգամ հնչեցին 15 հայ կոմպոզիտորների գործերը, եւ որոնք արժանացան ունկնդիրների մեծ ուշադրությանը: Այնուհետեւ Բոստոնի Հայկական թանգարանի հետ համատեղ մի քանի տարի կազմակերպվեց հայ կոմպոզիտորների գործերին նվիրված համերգաշար, այդ թվում՝ «Բոստոնիան», վոկալ համույթի հիասքանչ երգային համերգը, որտեղ մենակատարները, չլինելով հայ, հայերենով կատարեցին երկու տասնյակ երգեր, սկսած Կոմիտասից, Եկմալյանից մինչեւ այսօրվա հեղինակներ: Այդ համերգը կրկնվեց Պրովիդենսում, նկարահանվեց եւ ներկայացվեց հեռուստատեսությամբ լայն հասարակությանը: Հիշատակեմ Ալեքսանդր Աճեմյանին եւ Խաչատուր Ավետիսյանին նվիրված հեղինակային համերգները եւ շատ ուրիշներ: Հայկական ցեղասպանության 100-ամյակին նվիրված (Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ) համերգներ կազմակերպվեցին Բոստոնում, Պրովիդենսում, Նյու Յորքում, Մասաչուսեց նահանգի տարբեր քաղաքներում:

Մեր նախաձեռնությամբ, կանադահայերի դրամական աջակցության շնորհիվ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը կարողացավ հրատակել մի շարք հայ կոմպոզիտորների գործեր: Պրովիդենսի հայկական եկեղեցու մշակույթային կոմիտեյի աջակցությամբ «Հայկական մշակույթային ժամ» խորագրով օն-լայն ձեւաչափով պարբերաբար ներկայացվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործական համերգների տեսանյութերը, նրանց գործերի կատարումները ամերիկյան երաժիշտների կողմից: Ծրագրերը մեծ են, մեծ է նաեւ  մարդկանց հետաքրքրությունը դեպի հայ ժամանակակից երաժշտությունը:

– Ի՞նչ կասեիք Հայաստանի կոմպոզիտորների միության համերգային դահլիճի եւ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան մասին:

– Վերջին մի քանի տարիններին Հայաստանի կոմպոզիտորների միության եւ հատկապես նրա նախագահ՛ կոմպոզիտոր Արամ Սաթյանի կողմից մեծ ուշադրություն է դարձվում այս երկու մշակույթային կենտրոններին: Վերանորոգման աշխատանքներ են ընթանում կոմպոզիտորների տան դահլիճում, որտեղ  1969 թ. տեղադրված է առաջին երգեհոնը Հայաստանում եւ որտեղ զետեղված է մեծն Մ. Սարյանի «Հայաստան» նկարը:

Վերջերս մի քանի հիասքանչ համերգներ տեղի ունեցան այնտեղ, մասնավորապես հայ կոմպոզիտորների գործերից բաղկացած: Կան բազմաթիվ ծրագրեր այդ դահլիճը վերանորոգումից հետո ավելի ակտիվ դարձնելու:

Ինչ վերաբերում է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որը վերջերս անվանվեց նրա հիմնադիր Էդ.Միրզոյանի անունով, այսօր վերելք է ապրում տարինների անգործությունից հետո: Պետք է խոստովանել, որ կային մի քանի գայթակղիչ առաջարկներ վաճառելու կոմպոզիտորների ստեղծագործական տունը պատկառելի գումարներով, բայց հանձին միության ներկա ղեկավարությանը եւ հատկապես նրա ներկա նախագահի, այդ բոլոր առաջարկները վերջնականապես մերժվեցին, եւ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը մնաց ծառայելու հայ կոմպոզիտորներին եւ երաժշտագետներին: Այժմ կապիտալ վերանորոգվում են բոլոր առանձնատները, վերանորոգված է Բեթհովենի անվ. համերգային դահլիճը, որտեղ անց են կացվում համերգներ, տարբեր միջոցառումներ: Դիլիջանի ստեղծագործական տունը նորից պիտի շենանա:

Չեմ կարող չնշել հատկապես Հայաստանի կոմպոզիտորների միության  ներսի այժմյա գործնեության մասին: Երկար տարինների դադարից հետո վերականգնվել է եւ ակտիվ գործում է միության երիտասարդական մասնաճյուղը, որը հայ կոմպոզիտորների  երաժշտության համերգներ է կազմակերպում հատկապես դպրոցներում: Հարկ է նշել, որ վերջերս  ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ հնարավոր եղավ կնքել համագործակցության պայմանագիր Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջեւ, որի շնորհիվ առաջին անգամ կատարվեցին 7 երիտասարդ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունները: Այդ գործունեություն դեռ նոր է սկսվել եւ շարունակական է լինելու: Այդպիսի համագործագցություն ստեղծվում է նաեւ այլ նվագախմբերի եւ երգչախմբերի հետ:

Նշենք նաեւ, որ օրերես մի խումբ հայ կոմպոզիտորներ համերգներով հանդես եկան Արցախում, Սյունիքում եւ Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղերում, հանդիպեցին տեղի բնակիչներին, աջակցություն ցուցաբերեցին տեղի երաժշտական օջախներին՝ նվիրելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ձեռնարկներ:

Կարելի է ասել, որ Հայաստանի կոմպոզիտորների միությունն այսօր ապրում է լիակատար ստեղծագործական կյանքով: Աջակցենք նրան եւ մաղթենք նրա բոլոր անդամներին ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԿ»-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական