Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Մոտ ժամանակներս աշխատանքային խմբերը կպատրաստեն խաղաղության պայմանագրի տեքստը. Ալիև

«Ինչպես հայտնի է, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, և, մեր դիտարկմամբ, այդ գործընթացն ընդհատելու կարիք չկա։   

Մոտ ժամանակներս նախարարները պետք է երկրորդ անգամ հանդիպեն, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը միասին հավաքվեն ու մի քանի օրվա ընթացքում աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, դա մեր մտադրությունն է»,- Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Իլհամ Ալիևը։