Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՀԵՏԵՎԵՆՔ ՎԱՏ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՆ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյան-Լուկաշենկո հակասությունների ֆոնի վրա Վլադիմիր Պուտինը ներքուստ համակրանք է տածում առաջինի նկատմամբ: Եվ բանը նրանց «ջերմ» ողջագուրանքի մեջ չէ, որին ականատես եղանք ԵԱՏՄ-ի նիստի բացումից առաջ: Հատկապես վերջին ժամանակներս չափից դուրս ագրեսիվ ու հախուռն է Բելառուսի ղեկավարը բելառուսա-ռուսական հարաբերություններում հօգուտ իր պետության նորանոր շահաբաժիններ կորզելու մաքառումներում: Եվ դա ակնհայտորեն դրսեւորվեց նաեւ Եվրասիականի բաց նիստի ժամանակ, երբ բազմաթիվ լրագրողների ներկայությամբ Լուկաշենկոն «սկզբունքային» բանավեճի մեջ մտավ Պուտինի հետ էներգակիրների հարցում: Թեեւ դա չխանգարեց Բատկային, որ նա, իր իսկ խոստովանությամբ, փակ նիստի ժամանակ ներողություն խնդրի ռուսաց ղեկավարից իր անզուսպ պահվածքի համար: Ասել է թե արդեն տեւական ժամանակ Պուտինն ինքն էլ է, ինչպես ասում են, կրակն ընկել իր էքսցենտրիկ գործընկերոջ ձեռքին:

Չասենք, թե բելառուսները ատում են Լուկաշենկոյին, ինչպիսի երեւույթ դեռ վերջերս առկա էր Հայաստանում: Ոչ, իհարկե: Պարզապես նրանք հոգնել են Բատկայից, ինչ էլ որ լինի, վերջինս թեւակոխել է իր իշխանապահության երրորդ տասնամյակը: Ռուսական թերթերից մեկի արտահայտությամբ, Բելառուսում թեեւ առայժմ չի հայտնվել «սեփական Փաշինյանը», սակայն երկրի քաղաքական կյանքը սկսել է ճեղքվածքներ տալ:

Որոշ ռուս քաղաքական վերլուծաբաններ Բելառուսի համար ուրվագծում են իրադարձությունների մի սցենար, որը թերեւս պետք է իսպառ բացառել Հայաստանի համար: Ի տարբերություն ուկրաինացիներին, բելառուսները հավասարակշիռ, հանգիստ ազգ են: Հիմնականում խոսում են ռուսերեն (ժամանակին այդպես էր նաեւ ուկրաինայում): Բայց ահա անսպասելիորեն թե սպասելիորեն Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, սպորտի նախարար Սերգեյ Կովալչուկը տարբեր միջոցառումների ժամանակ սկսել են խոսել… բելառուսերեն: Թվում է ինչ արտառոց բան կա այստեղ, երբ բարձրագույն չինովնիկները ձգտում են խոսել իրենց մայրենի լեզվով, որն, ի դեպ, շատ քիչ է տարբերվում ռուսերենից: Բայց ոչ, ներկա իրավիճակում սա հնչում է որպես երկրի ուկրաինատիպ «բելառուսացման» ազդանշան: Երկիրը նոր լիդերների, փոփոխությունների կարիք է զգում եւ ընդդիմության հետ մեկտեղ չինովնիկներն էլ են ձգտում խարխլել պետության ղեկավարի աթոռը: Թիմը կազմալուծվում է, եւ Լուկաշենկոն ինքն էլ է զգում դա ու դառնում ավելի դյուրագրգիռ: Անգամ Փաշինյանի նկատմամբ, որը «դաշնակցին» զգուշացնում է իր թշնամուն զենք մատակարարելու անխոհեմության մեջ:(*)

Բայց արդյո՞ք բելառուսացումը կարող է այդքան վտանգավոր լինել Լուկաշենկոյի ու երկրի համար: Հայտնի է, որ նացիոնալիզմի որդը ընդունակ է շատ արագ վերածվելու համաճարակի, ու առավել եւսՙ եթե այն սնվում է Ռուսաստանին մեկուսացնելու մոլուցքով տարված Արեւմուտքից: Ժամանակին խառնելով ու ապակայունացնելով Վրաստանն ու Ուկրաինան, ամերիկացիներն ու եվրոպացիները նույն սցենարով կգործեն նաեւ Բելառուսում: Ի դեպ, Ռուսաստանից ավելի շատ զիջումներ կորզելու նպատակով նույնիսկ Բատկան է երբեմն դիմում արեւմտամետ շանտաժներին: Վերհիշենք, Ուկրաինայում ազգայնականներն հենց սկզբից երկրի ուկրաինացման պայքարի դրոշ դարձրին լեզվի հարցը, օրենքից դուրս հայտարարելով ռուսերենը: Եվ ինչպես ռուս փորձագետներն են կանխատեսում, Բելառուսն էլ է փորձում բռնել «ինքնիշխանության» հաստատման այդ ճանապարհը: Լուկաշենկոյի քթի տակ արդեն ձեւավորվում է բելառուսախոս իշխանության նոր կենտրոն պետության երկրորդ դեմքիՙ վարչապետի գլխավորությամբ: Եվ մեծ է հավանականությունը, որ այդ «փափուկ» քաղաքականությունը վաղ թե ուշ վերածվի հակառուսականի:

Բայց ինչ կշահի Բելառուսը, եթե հետեւի Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակին: Ոչինչ, չի էլ հասցնի «եվրոպականանալ»: Եվ գլխավոր խոչընդոտը կլինի Ռուսաստանը: Կրկին վերհիշենք պատմության դասըՙ մեծ պետությունների մեջ հրեշտակներ չկան, եւ Ռուսաստանը նրանցից մեկն է, փոքր պետությունները պիտի իմաստուն լինեն նրանց զոհը չդառնալու համար: Ինչ շահեց Վրաստանը իր անհավասարակշիռ ռուսատյացությամբՙ կորցրեց սեփական տարածքի 20 տոկոսը: Պատկերացրեք, աստված մի արասցե, ինչ-ինչ պատճառներով Հայաստանը կորցներ Տավուշի մարզը, կամ Սյունիքը, կամ Սեւանի ավազանը: Միտքն անգամ սահմռկեցուցիչ է: Գիտե՞ք ինչ է ասել Վրաստանի ներկայիս նորընտիր նախագահ ֆրանսավրացուհի Սալոմե Զուրաբիշվիլին արտգործնախարար եղած ժամանակ, երբ առաջին անգամ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ. «200 տարի Ռուսաստանը ճնշել-կեղեքել է Վրաստանը: Իսկ հիմա եկենք խոսենք»: Ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ համարձակություն: Ո՞ւմ ես սպառնում, եւ ի՞նչով… ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումների կապակցությամբ ռուսական մամուլում ափսոսանք են հայտնում, որ ժամանակին լսեցին Բուշի եւ Սարկոզիի խնդրանքները եւ չգրավեցին Թբիլիսին:

Իսկ ի՞նչ շահեց Ուկրաինան: Անվերադարձ կորցրեց Ղրիմը, փաստացիՙ Դոնբասը: Ռուս հայտնի պետական գործիչներ արդեն հայտարարություններ են անում Դոնեցկն ու Լուգանսկը որպես ռուսական դաշնային պետական միավորում ճանաչելու մասին: Ավելին, հայտնի է, որ Ուկրաինայի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն Լեհաստանը, Ռումինիան, Հունգարիան, Սլովակիան (Ռուսաստանի մասին էլ չենք ասում): Նշյալ տարածքները Ուկրաինային է միացրել Ստալինը 1939-1946 թվականներին: Եվ ինչ եք կարծում, ինչ դիրքորոշում կգրավի Ռուսաստանը այս պարագայում: «ԽՍՀՄ-ը արդեն վաղուց գոյություն չունի: Այդ դեպքում, կիեւցի պարոնայք, վերադարձրե՛ք այն, ինչ դուք ծածկամտորեն յուրացրիք խորհրդային տերության քայքայման ժամանակ, վերադարձրե՛ք գողացված հողատարածքները: Դրանք լեհական չորս մարզեր են, Ռումինիայի տարածքի մեկ երրորդը, ողջ Անդրկարպատները, որտեղ հունգարներ են ապրում: Վերադարձրե՛ք, այսուհետ մի պահեք գողացված բարիքը: Դուք ուզում եք ուկրաինական կայսրություն ստեղծել հարեւան ժողովուրդների հաշվի՞ն: Պետք է վերականգնել պատմական արդարությունը»: Ասեք, որ նացիոնալիստական «Զավտրա» թերթի այս պաթետիկ ոգեկոչումը պետական մոտեցում չէ, որ Ռուսական կայսրությունը անհրաժեշտության դեպքում չի պաշտպանի նշյալ եվրոպական պետությունների անթաքույց նկրտումները ընդդեմ Ուկրաինայի:

Պատրանքներ չպիտի լինեն: Եթե Բելառուսն իրոք օրինակի Ուկրաինային, ապա ռուսները նրա դեմ կգործեն նույն անողոքությամբ:

Մենք չսխալվենք:

*) Խոսքը «Պոլոնեզ» հրթիռահրանոթային համակարգի մասին է: Խմբագրության կողմից ավելացնենք, որ այդ զինատեսակը, որը կրկնօրինակված է չինական զինանոցից, Բելառուսն ստեղծել է հենց Բաքվի փողերով: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊԱՀԱՐԶԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿՈՅԻ ԲԵՐԱԾ ՏՈՆԱԾԱՌԻ ՏԱՐՈՆԱԲԱՐՈ ԾԱԽՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿՈՅԻ ԲԵՐԱԾ ՏՈՆԱԾԱՌԻ ՏԱՐՈՆԱԲԱՐՈ ԾԱԽՍԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական