Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Մոսկվան, Անկարան, Թեհրանը, գուցե նաեւ Բաքունՙ նույն նավակում

Նոր տարվա նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ՀՏրրՌÿ-24 հեռուստաալիքին: Նախագահը արձագանքել է Բաքվի արտաքին մարտահրավերներին:

«Էներգետիկ նախագծերի իրականացման առումով մենք որեւէ խոչընդոտի չենք հանդիպում: Մյուս կողմից, Ադրբեջանի դերն ու նշանակությունը զգալիորեն մեծանում են ոչ միայն էներգետիկայի ոլորտում, այլեւ աշխարհաքաղաքական տեսակետից: Երկիրն ավելի է զարգանում, եւ մեր զարգացմանը զուգընթաց ուժեղանում է մեր վրա գործադրվող արտաքին ճնշումը: Մեզ փորձում են ներքաշել տարբեր քաղաքական արկածախնդրությունների մեջ»: Որպես ճնշման միջոց օգտագործվում են «այնպիսի միջազգային կազմակերպությունների բանաձեւեր, որոնց Ադրբեջանը չի էլ մասնակցում, մամուլում տարածվում են ստահոդ լուրեր» եւ նման այլ բաներ:

Ժամանակին Հենրի Քիսինջերն ասում էր, որ «Ադրբեջանը երբեք չի կարողանա էներգետիկ քաղաքականություն վարել որպես զուտ տնտեսական ձեռնարկում: Ի սկզբանե այն հանդիսանում է արտաքին քաղաքականության բաղադրիչ»: Իրոք, մինչեւ վերջերս, էներգետիկ քաղաքականությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր ռեսուրսն էր: Խնդիր էր դրվում էներգետիկայի միջոցով ամրապնդել երկրի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային դիրքերը, որպեսզի առաջին հերթին Արցախի խնդիրը լուծվի բացառապես ադրբեջանական սցենարով: Առավել եւս, որ Իրանը իր վիթխարի էներգետիկ պաշարներով պատժամիջոցների ռեժիմի տակ էր, Կասպիական տարածաշրջանում նավթի ու գազի տեսակետից գերիշխում էր միայն Ադրբեջանը: Ավելին, Բաքվում հույս ունեին, թե Մոսկվային չի հաջողվի իրականացնել սեփական էներգետիկ նախագծերը, մասնավորապես «Թուրքական հոսքը»: Ադրբեջանին թվում էր, թե ինքը հանդես է գալիս իբրեւ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր»:

Այս կապակցությամբ Արեւմուտքում կարծում էին, թե Բաքուն տարածաշրջանում Մոսկվայի դերի մեծացման հակակշիռն է: Թեեւ քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանի գոյությունը ճանաչելի դարձավ, բայց նրան այդպես էլ չհաջողվեց ի հայտ եկած կապիտալն օգագործել Արցախի խնդրի լուծման հարցում: Արեւմուտքի կողմից Բաքվի ենթադրյալ շրջափակումը տեսականորեն նրան պետք է դրդի մերձենալ Մոսկվայի հետ, որն ունի էներգետիկ տարանցման այլընտրական նախագծեր եւ ներկայումս Սիրիայի հարցում դաշնակցում է Թուրքիայի եւ Իրանի հետ:

Այդ դեպքում Բաքվին ուրիշ ի՞նչ արկածախնդրություների մեջ ներքաշելու փորձերի մասին է խոսում Ալիեւը: Ամենայն հավանականությամբ, խոսքը հակաիրանական պատժամիջոցների ձեռնարկմանը Բաքվին դրդելու որոշակի արտաքին ուժերի ձգտման մասին է, այն մասին, որ Բաքուն հրաժարվի հավասարակշռության քաղաքականությունից եւ տեղաշարժվի դեպի ամերիկյան ուժի կենտրոնի կողմը:

«Ռեգնում» գործակալության կարծիքով, Ալիեւը իր հարցազրույցում կողմնորոշվել է: Նա Իրանի դեմ ուղղված գործողություններում սերտորեն չի համագործակցի ԱՄՆ-ի հետ, հնարավոր էՙ նույնիսկ ամրապնդի կապերը Մոսկվայի, Բրյուսելի, Թեհրանի, Անկարայի հետ: Ահա թե ինչու աչքի են զարնում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զգալի զարգացումը, Թուրքիայի հետ ակտիվ խորհրդակցությունները: Օրերս այցով Թեհրանում էր գտնվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը: Բաքուն սկսել է գործել առաջանցիկ տեմպերով, որպեսզի, եթե չվերացնի էլ հարավային հարեւանի հետ գոյություն ունեցող լարվածությունը, ապա գոնե դրան հաղորդի գործնականության հուժկու ազդակ, Վաշինգտոնին զրկի Բաքվին ու Թեհրանին ապակառուցողական սյուժեների պարտադրումից:

Մոսկվան, Թեհրանը, Անկարան, հավանաբար նաեւ Բաքուն, պատկերավոր ասած, հայտնվում են միեւնույն նավակում: Եթե Ադրբեջանին եւ Իրանին հաջողվի դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում, ապա Երեւանի նոր իշխանությունները իրենց հռչակած «հայակենտրոնությամբ» կարող են այդ կազմակերպությունում կորցնել իրենց ազդեցությունը, նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ռուսաստանին սահմանակից Անդրկովկասն ունի ռազմավարական կարեւորություն ինչպես բուն Ռուսաստանի համար, այնպես էլ Իսլամական Մեծ Մերձավոր Արեւելքի վրա նրա ազդեցության տեսակետից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆՔ, ԲԱՐԵԿԱ՛Մ…

Հաջորդ գրառումը

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ Է ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ Է ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում

01/10/2025

ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելն մերժվել է և դատավճիռն ստացել...

ԿարդալDetails

Կարգալույծ Խորեն Հովհաննիսյանը պաշտոն է ստացել Կառավարությունում

01/10/2025

Քանի որ «ՀՀ-ն էնքան էլ մեծ չի», իսկ 70 կմ-ը «հեչ բան է», քայլ առ քայլ կհասնենք «Իրական Հայաստանին» . Կարեն Հեքիմյան

01/10/2025

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական