Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Գերմանիան 2016 թվի հունիսի 2-ից միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին: Ու թեեւ ճանաչման գործընթացին նպաստող խորհրդարանականների անունները ծանոթ են, բայց նրանք չէին առաջինն այդ գաղափարը մտահղացողները: Նրանցից առաջ Գերմանիայում ապրող մի խումբ թուրքեր հիմնել էին «Սոյքըրմ Կարշըտլարը Դերնեգի» (SKD)ՙ ընդդեմ ցեղասպանության ընկերությանը, որի հիմնադրման քսանամյակի առթիվ վերջերս Ֆրանկֆուրտի համայնքային կենտրոններից մեկում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» Գերմանիայում ապրող թղթակիցՙ Մուրիել Միրաք-Վայսբախի հաղորդման, հավաքվել են թուրքեր, հայեր, հույներ, քուրդեր, արամեացիներ եւ գերմանացիներ: Տեղի են ունեցել ելույթներ, հնչել են երգերՙ տարբեր լեզուներով: SKD-ի հիմնադիր եւ նախագահՙ Ալի Էրտեմը պատմել է, թե ինչպես ուսանողական տարիներին Միհրան Դաբաղի հետ հանդիպելուց եւ Ցեղասպանության մասին լսելուց հետո որոշել է հետամուտ լինել դրա ճանաչմանը: Իր Հայաստան առաջին այցի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ է հիմնել այդ ընկերությունը, նա պատասխանել է ասելովՙ «Մենք փորձում ենք լեռներ տեղաշարժել» եւ հիշել է շիա դավանող մահմեդականի անեկդոտանման պատմությունը: Այդ մարդն ապրել է մի լեռան ստորոտում: Որդիներն անընդհատ հորդորել են տեղափոխվել մի այլ, ավելի հարմար ու արեւոտ վայր, բայց նա մերժել է եւ փոխարենը սկսել փորել լեռան հիմքը: Հարցին, թե ինչ է անումՙ պատասխանել է. «Փորձում եմ տեղափոխել լեռը: Եթե չհասցնեմ ավարտել իմ գործը, դուք կշարունակեք, եթե ձեզ էլ չհաջողվի ավարտել, ձեր երեխաները կշարունակեն փորել մինչեւ ավարտվի լեռան տեղափոխումը»: Նա բացատրել է, որ դա նշանակում է տաբուների, ժխտողականության վերացում:

Հաջորդ ելույթ ունեցողըՙ Դողան Ակհանլին է եղել, որը նշել է, թե Ցեղասպանությունը անժխտելի փաստ է եւ դրանով ավարտվում է «հայկական հարցը»: Հիմա «թուրքական հարցն» է հարկավոր բարձրաձայնել մինչեւ որ ժխտողականությանը վերջ տրվի Թուրքիայում: «SKD-ի ջանքերի շնորհիվ էր, որ մոտ 20 տարի անց Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», ասել է նա, հիշեցնելով, որ ավելի քան 10 հազար թուրք քաղաքացիների ստորագրություններն էր ուղարկել SKD-ն Թուրքիայի խորհրդարանինՙ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը, պահանջը մերժվել էր: Հետագայում այլ կազմակերպությունների հետ (ճանաչման աշխատանքային խմբակցություն, եւ Հանուն խաղաղության հաշտեցման ծառայություն) համագործակցելով դիմել էին Գերմանիայի խորհրդարանին: «Մենք շարունակելու ենք պայքարը: Այդ պայքարի շնորհիվ է, որ ես ազատվել եմ բռնապետական ճիրաններից եւ այսօր այստեղ եմ մասնակցելու այս տոնակատարությանը, ինչի համար շատ շնորհակալ եմ», եզրափակել է իր խոսքը Ակհանլին:

Նկար 1. Դողան Ակհանլի

Նկար 2. Ալի Էրտեմ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՄՊԵՈՆ ԵՎ ԲՈԼԹՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸՙ ԴԵՐ ԵՒ ՆՊԱՏԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆ, ՆԱԵՒՙ ՍՓԻՒՌՔ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸՙ ԴԵՐ ԵՒ ՆՊԱՏԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆ, ՆԱԵՒՙ ՍՓԻՒՌՔ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական