ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ հղում անելով Սորոսյան հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքին, ապացուցել է, որ «ԵՊՀ Restart» նախաձեռնությունըՙ գրանտի տեսքով, հիշյալ հիմնադրամից ստացել է 20. 000 ԱՄՆ դոլար: «Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից վերածվեցին փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ»,- գրում է Դավիթ Ափոյանը: