Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ. «ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՇԱՏ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ»

15/02/2019
- 15 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրույցը վարեց ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

«Ազգ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը

– Հարգելի պարոն Տարասով, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Դուք, նկատի ունենալով Երեւանում կայացած ռուսական զորքի ներկայության դեմ սակավամարդ բողոքի ցույցը, անցյալ դեկտեմբերին ասել եք, որ եթե հայերը չեն ուզում նրանց ներկայությունը, ապա խնդիր չկաՙ ռուսները կարող են պարզապես գնացք նստել ու հեռանալ: Որպես լավատեղյակ եւ քաջահմուտ վերլուծաբան, Դուք, վստահ եմ, տեղյակ եք, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմնակից չէ նման պահանջների: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ձեր նման հայտարարությունը. նախազգուշացո՞ւմ էր այն, թե՞…

– Համամիտ լինելով Ձեր այն մտքի հետ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը կողմնակից չէ նման կոչերի եւ պահանջների, ուզում եմ նշել հետեւյալը. մեզ անհանգստացնում է Հայաստանում նման տրամադրվածության յուրաքանչյուր փաստ եւ դրսեւորում, իսկ խոսքն այս դեպքում արմատական ընդդիմության կողմից հնչած գնահատականների մասին է: Հասկանո՞ւմ եք, նման տրամադրությունները դիմացինի մոտ ստեղծում են անորոշություն եւ դեպքերի զարգացման այլընտրանքային սցենար ունենալու զգացողություն: Խնդիրն այստեղ այնքան էլ հեշտ ու պարզունակ չէ, ինչը կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ Հայաստանում ռուսական ռազմակայանի հայտնվելու պատճառներն ու առկայությունը տարիներ շարունակ տեղիք է տվել բողոքի ալիքների եւ բազմաթիվ սպառնալիքների, որոնք հնչել են, առաջին հերթինՙ Թուրքիայից, ապա Ադրբեջանից: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր ցանկանում են, որ ռուսական զորքերը դուրս գան Հայաստանից, ապա ունեն ապագայի տարբեր տեսլականներ ու հայացքներ: Սակայն Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական իրավիճակը լրջորեն փոխվեց այն բանից հետո, երբ ռուսական ռազմակայանները հայտնվեցին Սիրիայում եւ Սիրիայի ուղղությամբ ի հայտ եկավ Թուրքիայի հետ դաշինքի հնարավորություն:

Հետեւաբար, ռազմավարական իմաստով Հայաստանում ռուսական բազայի առկայության հարցը հարթեցվեց եւ լարվածությունը մեղմվեց: Բայց տարօրինակն այն է, որ Թուրքիայում սկսեցին աճել ռուսամետ տրամադրությունները, մինչդեռ Հայաստանում գործընթացն ընթանում է հակառակ ուղղությամբ: Սա, ըստ իս, խոսում է այն մասին, որ հայաստանյան որոշակի շրջանակներ նոր հայացքներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի մասին եւ այլեւս ռուսական աջակցության կարիքը չունեն:

Հետեւաբար, նման մտայնությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եւ հայերի մի մասը, փաստորեն, մեն-մենակ կմնա Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւանների հետ պայքարում:

– Ըստ Ձեզ, այժմ որտե՞ղ, ո՞ր փուլում են գտնվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ինչպե՞ս կգնահատեք դրանք:

– Ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս իրավիճակը ես գնահատում եմ այսպես. մեր երկու երկրների հարաբերությունները նախկինում ավելի լավ էին, ներկայումս շատ անորոշություններ կան: Ճիշտ է, այս փուլում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է հաջողությամբ զարգանալ, իսկ մնացածի համար կասեմ հետեւալըՙ շատ բառեր եւ շատ անորոշություններ:

– Հայաստանում շատերի մոտ կա տպավորություն, որ, դատելով Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացումից, Մոսկվան ուզում է պատժել հայկական կողմին: Առավել եւսՙ կա մտավախություն, որ Ռուսաստանը ղարաբաղյան հարցում հավասարակշռության նժարը կթեքի Բաքվի կողմը, դատելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սերտացումից:

– Ինչ վերաբերում է գազին եւ Հայաստան մատակարարման գնին, ապա դա զուտ տնտեսական խնդիր է եւ քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Այնուամենայնիվ, քանի Հայաստանը Ռուսաստանի համար պահպանում է արտոնյալ գործընկերության կարգավիճակ, ապա կարծում եմ առաջիկայում երկու երկրների համար ընդունելի լուծումներ կգտնվեն այդ հարցում: Սա առաջինը: Երկրորդը. Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ էՙ հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը, բացառել զենքի ուժի կիրառումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարմանը, ապա դա ուղղված չէ Հայաստանի դեմ: Ադրբեջանը, բացի ղարաբաղյան խնդրից, ունի այլ լուրջ արտաքին մարտահրավերներ, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի անթաքույց ցանկությունըՙ ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանին սահմանակից Իրանում: Եվ եթե չդադարեցվի այդ աղետալի գործընթացը, ապա Ռուսաստանը ինքը կարող է դա անել: Ահա եւ բոլորը:

– Տեւական ժամանակ է, որ Երեւանում շրջանառվում է դավադրական մի տեսություն, ըստ որիՙ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հեղաշրջումը նախածրագրված եւ համաձայնեցված էր Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի վերջինս խուսափի 5 տարածքներ անձամբ հանձնելու ստիպողությունիցՙ այդ դժնդակ պարտականությունը «զիջելով» Նիկոլ Փաշինյանին: Կոնսպիրատիվ այս տեսության գոյությունն արդեն ընդգծում է հասարակության մտահոգությունը, որ Մինսկի խումբը պարտադրում է Հայաստանին զիջելու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հարակից 7 շրջաններից 5-ը: Ի՞նչ կասեք այս մասին: Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների սրման այս պայմաններում հնարավո՞ր է նման համախոհություն Ռուսաստանի, Մ. Նահանգների ու Ֆրանսիայի միջեւՙ այսպես կոչված մասնակի նշանակության այս հարցում:

– Կասեմ այսպես. գրեթե բոլոր բանակցությունների շուրջ գաղտնիությունը տեղիք է տալիս իրավիճակի գնահատման տարբեր մեկնաբանությունների, ամենատարբեր դավադրությունների վերաբերյալ ենթադրություններ, կարծիքներ եւ գնահատականներ են հնչում: Անձամբ ես երբեք չեմ օգտագործում այս մեթոդաբանությունը եւ փորձում եմ վերլուծել իրողությունները, որոնք գտնվում են խնդրի մակերեւույթին եւ հնչում են պաշտոնապես: Դրանք ինձ տալիս են բազմաթիվ օգտակար տեղեկություններ եւ փաստերՙ խորհրդածությունների եւ վերլուծությունների համար:

– Ձեր գնահատմամբ ի՞նչ նշանակություն ունի Հայաստանը Ռուսաստանի արտաքինՙ հատկապես կովկասյան քաղաքականության մեջՙ ֆորպո՞ստ, Ադրբեջանին զսպելու միջո՞ց, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդա՞մՙ առանց սահման ունենալու այդ երկրի հետ, ռուսական 200 տարվա քաղաքականության ավանդակի՞ր, թե՞..

– Իմ կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ արդյունավետ ու պասիվ է: Եթե մի պահ դուրս գանք ղարաբաղյան խնդրի տիրույթից, ապա դժվար է որոշել, թե ինչ է իրականացնում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի «ֆորպոստի» բնորոշմանը, ապա մի ժամանակ Հայաստանը, իրոք, այդպիսի դերակատարում ուներ: Հիմա չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ՆԱԽԿԻՆ ԿԱՐԴԱՑԱԾԸ ՊԱՏՄՈՒՄ, ԵՎ Ո՞Վՙ ՆՈՐ ԳԻՐՔ ԳՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական