Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զբաղվածության երկու նոր ծրագիր է գործարկվում՝ անապահով քաղաքացիներին ինտեգրելու աշխատաշուկային. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

29/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զբաղվածության երկու նոր ծրագիր է ընդունվել. դրանք նախատեսված են օգնելու չորս խումբ մարդկանց ինտեգրվել աշխատաշուկային և հոգալու սեփական կարիքները։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով անապահով ընտանիքիների համար գործարկված նոր ծրագրերին։  

Ըստ բանախոսի՝ ծրագրերն ուղղված են հետևյալ թիրախային խմբերին՝ չաշխատող-չսովորող երիտասարդներ, 30-40 տարեկան կանայք, մարզային բնակավայրերի աշխատունակ քաղաքացիներ և անապահովության գնահատման համակարգով անցած աշխատունակ քաղաքացիներ։
«Ուսուցման ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ ուսուցում, փորձի ձեռքբերում և աշխատավարձի մասնակի փոխհատուցում։ Այստեղ գործատուն է առաջարկում ուսուցումով աշխատանքի վերցնելու, պրակտիկայի կամ մասնակի փոխհատուցման մոդելը։ Ուսուցման պարագայում պետությունը հոգում է մինչև 5 ամիս տևողությամբ ուսուցումը և պետությունը գործատունի փոխհատուցում է ուսման ծախսը՝ մինչև 250 հազար դրամ, որից հետո գործատուն պարտավորվում է առնվազն  6 ամսով աշխատանքային պայմանագիր կնքել շահառուի հետ։

Երկրորդ բաղադրիչը հետևյալն է. եթե գործատուն կարծում է, որ շահառուին ընդամենն անհրաժեշետ են որոշակի փորձնական գիտելիքներ՝ աշխատանքի անցնելու, պրակտիկայի տարբերակն է ընտրվում։ Այդ պարագայում 6 ամսվա աշխատանքային պայմանագիր է ստորագրվում, որից 3 ամսվա համար պետությունը գործատուին փոխհատուցում է աշխատավարձը և հարկերը՝ 165 հազար դրամ։

Աշխատավարձի մասնակի փոխհատուցման պարագայում հետևյալ մոտեցումն է գործում. եթե գործատուն շահառուի հետ 6-11 ամսվա աշխատանքային պայմանագիր է ստորագրում, ապա պետությունը գործատուին փոխհատուցում է 6 ամսվա համար՝ յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ՝ հարկերով։ Եթե 12 ամսից ավելին է, ապա 12 ամիս փոխհատուցվում է 75 հազար դրամ։

Առաջին փուլում այս ծրագիրը կիրականացվի 400  հոգու համար՝ Կոտայքի և Սյունիքի մարզերում»,- ասաց բանախոսը։

Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց՝ երկու ծրագիրն էլ բացառապես այն քաղաքացիների համար են, որոնք գնահատվել և անապահով են ճանաչվել անապահովության նոր ծրագրով։
«Երբ ծրագրերն այլ մարզերում ևս սկսենք կիրառել, շահառուներ կարող են հանդիսանալ այլ քաղաքացիներ ևս։ Մի կարևոր բան ևս՝ զբաղվածության ծրագրի ծանուցումներն ու առաջարկներն ամբողջովին կլինեն թվային համակարգով։
Բոլոր այն մարդիկ, որոնք ճանաչվել են անապահով, սակայն աշխատունակ են, կարող են հանդիսանալ այս ծրագրի շահառուներ։ Քաղաքացիները կարող են դիմել արդեն հաջորդ շաբաթվանից։ Բոլոր դեպքերում այսօրինակ ծրագրերը քննարկում ենք և՛ գործատուների, և՛ արհմիությունների հետ»,- ասաց նամախոսը։

Անդրադառնալով երկրորդ ծրագրին, որը վերաբերում է ծայրահեղ և չափավոր անապահով, սակայն աշխատունակ անձանց, պաշտոնյան նշեց՝ այս պարագայում առաջարկվում են ամսական վարձատրվող աշխատանքներ։ «Այստեղ, ի տարբերություն նախորդ ծրագրի, ոլորտային որոշակի ուղղություններ կան, որոնք, սակայն, մասնագիտական գիտելիքներ չեն պահանջում՝ խնամք, սպասարկում, անտառային տնտեսություն, սանմաքրում և այլն։ Այս ոլորտի գործատուներին երկու պահանջ ունենք՝ նա պետք է առնվազն երեք տարվա փորձ ունենա, մեկ տարվա ընթացքում առնվազն տասը հոգի աշխատող ունենա։ Պետք է լինի օրավարձ՝ 3500 դրամ։ Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ 3500 դրամ, այլ ոչ ավելին, որովհետև զուգահեռաբար պետությունը նպաստառուներին նաև տրամադրում է դրամական աջակցություններ։ Փորձում ենք մարդուն օգնել չկապվել նպաստի աջակցության հետ, այլ անկախանալ։ Այս ծրագրի համար նախատեսել ենք 350 շահառու»,- ամփոփեց Ռուբեն Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը

Հաջորդ գրառումը

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական