Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ադրբեջանցիները իսկույն կրկնապատկել են հենակետում զինծառայողների թիվը

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ուշագրավ դեպք է պատմել.

Նիկոլ Փաշինյանի ու բարձր իշխանավորների զիջողական, պարտվողական քաղաքականությանը լրիվ հակադիր է սահման պահողների վճռական ու պինդ կեցվածքը։

Տավուշի սահմանագոտին հսկող, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների պաշտպանությանը հանձնված հենակետում վերջերս հետաքրքիր դեպք է եղել։ Սահմանապահները բարձրացրել են գետնին ընկած փշալարը, այն վերև բարձրացրել, որպեսզի փշալարի տակը, կողքերը մաքրեն աճած բուսականությունից։

Մոտակա դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետում դա տեսնելով` ուրիշ բան են կարծել, իրար են խառնվել, իսկույն կրկնապատկել են այդ հենակետում գտնվող զինյալների թիվը։