Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ՄԵԾ ԽԱՂ Է ՍԿՍՈՒՄ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

5 միլիարդանոց վարկ Իրանին

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանից 5 մլրդ դոլարի հերթական վարկը ստանալու նախագծին: Այդ գումարը Իրանի կառավարության եկամուտների աղբյուր պետք է դառնա մարտի 21-ին սկսվող ֆինանսական տարվա համար: Թեհրանը Մոսկվայից վարկ է խնդրում 2013 թվականից ի վեր արդեն երրորդ անգամ, սակայն բանը դեռ չի հասել պարտավորեցնող պայմանագրի կնքմանը: Ավելի վաղ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Թեհրանն ուզում է Ռուսաստանից 7 մլրդ դոլարի չափով հավելյալ միջոցներ ստանալ: Նրա խոսքերով, երկկողմ լայնընդգրկուն հարաբերություններ ունենալու համար դա բավարար չէ, հարկավոր է ընդլայնել այդ ոլորտը:

Ընթացիկ տարվա հունվարի 18-ին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստարչակը լրագրողներին հայտնեց, որ Իրանին միջպետական վարկի հատկացմանն ուղղված բանակցությունները շարունակվում են: Բայց քանի որ Իրանի խորհրդարանն ու կառավարությունն ընդունել են համապատասխան որոշում, գործարքի կնքումը կարելի է ավարտված համարել: Հատկացվող գումարը կուղղվի ատոմային էներգետիկայի, երկաթուղային փոխադրումների, ջրամատակարարման եւ ամբարտակնեի կառուցման ոլորտներին: Ամերիկյան անչափ դաժան տնտեսական պատժամիջոցների ճնշման տակ հայտնված Իրանը վարկերի կարիք ունի սեփական ենթակառույցը զարգացնելու համար:

Սակայն գոյություն ունի մի նրբություն: «Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհուրդը նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորությամբ Պենտագոնին է դիմում Իրանին հարված հասցնելու կամ այդ երկիրը քաղաքական ցնցումների ասպարեզ դարձնելու տարբերակների քննարկման խնդրանքով», Մոսկվայի կողմից մի քանի միլիարդ դոլարի հատկացումը քաղաքական կամ աշխարհաքաղաքական կարեւոր բնույթ է ստանում, գրում է The Wall Street Journal թերթը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա ռուս-իրանական հարաբերությունները բնութագրել է որպես լավ եւ գրեթե ռազմավարական: Այսինքն դրանք դեռ ռազմավարական չեն, չնայած Սիրիայի հարցում կնքված դաշինքին: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ Իրանի ղեկավարությունում տեղի է ունենում քննարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակահարմարության առնչությամբ: Ոմանք առաջարկում են ի նպաստ Իրանի օգտագործել ռուս-ամերիկյան հակասությունները եւ որպես պահեստային տարբերակ նկատի ունենալ Վաշինգտոնի հետ միջուկային նոր համաձայնագրի կնքումը: Ի դեպ, անցյալ տարեվերջին հենց նախագահ Դոնալդ Թրամփն էր առաջարկել Իրանին ստորագրել նրա միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագիր:

Տեսականորեն Թրամփը կարող էր Իրանի նկատմամբ նուրբ դիվանագիտություն վարել իր նախորդ Բարաք Օբամայի ոճով, բայց դրա փոխարեն Թրամփի վարչակազմը ընտրել է այնպիսի տարբերակ, որը նախատեսում է Իրանի անձնատրություն ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Սպիտակ տունն ակտիվորեն օգտագործում է պատժամիջոցների ռեժիմը, չնայելով նույնիսկ այն բանին, որ Եվրոպայում Ռոհանին եւ նրա վարչակազմը ընդհանուր առմամբ ընկալվում են որպես արեւմտակենտրոն, իսկ Ռուսաստանի հետ Իրանի առեւտրատնտեսկան հարաբերությունների զարգացումըՙ որպես կարեւոր առեւտրային գործընկեր Ռուսաստանի հանդեպՙ Իրանի գործնական մոտեցման արտահայտություն: Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Թեհրանին 5 մլրդանոց ռուսական վարկի հատկացումը կարելի է դիտարկել որպես այդ երկրի հանդեպ կայուն քաղաքականության դրսեւորում եւ նրա հետագա զարգացման հեռանկարների դրական գնահատում: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ դա տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում:

Ռուսաստանի եւ Իրանի փոխհարաբերություններում միմյանց լրացնող տնտեսությունների ստեղծումը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կարող է ընկալվել որպես իրենց աշխարհաքաղաքական շահերին ուղղված մարտահրավեր: Իրադարձությունների նման ընթացքը Մերձավոր Արեւելքում էլ ոչ բոլորին է դուր գալիս : Այնտեղ վախենում են, որ Մոսկվայի ու Թեհրանի փոխհարաբերություններում կարող է ի հայտ գալ նոր օպերատիվ չափում այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին եղել են Պարսից կայսրության կազմում, ապա անցել են Ռուսաստանին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեռք են բերել անկախ պետականության կարգավիճակ: Բացի դրանից, անկարելի է շրջանցել վերջին տարիներին նկատվող ռուս-թուրք-իրանական մերձեցման հարցը: Ի դեպ, Թուրքիան եւս ունի կայսերական պետականության փորձ: Եթե մոտենանք պատմական տեսակետից, ապա նախկին կայսրությունների կցատեղում մշտապես ի հայտ են գալիս քաղաքական ճյուղավորումներ, լինի դա Իրաքը, Լիբիան, թե Սիրիան: Այս տեսանկյունից հասկանալի են դառնում նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Ինչպես գրում է բաքվեցի փորձագետներից մեկը, Ադրբեջանը հայտնվում է Ռուսաստանի եւ «ռուսամետ Իրանի, ինչպես նաեւ ռուսամետ Հայաստանի» միջեւ: Այս կապակցությամբ Թբիլիսին փորձում է ճեղքում կատարել դեպի Եվրոպա, իսկ Բաքուն իր բազմավեկտոր քաղաքականությանն ավելացնում է «ազգային շահեր», որոնց աշխարհաքաղաքական ուղղվածությունն առայժմ մնում է անորոշ: Պատճառը թերեւս այն է, որ ռուս-իրանական դաշինքը եւ ընդլայնվող առեւտրատնտեսական համագործակցությունը նոր ասպարեզ են բացում Հարավային Կովկասում (եւ ոչ միայն այնտեղ) կողմերի դիվանագիտական ջանքերի համար: Ինչպես այս կապացությամբ արձանագրում է The Washington Post թերթը, այս ամենը տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցության նվազման պայմաններում, երբ անցյալում երբեւէ մոտիկ դաշնակիցներ չեղած Ռուսաստանն ու Իրանը միավորում են ջանքերը հանուն սեփական դիրքերի ամրապնդման, իսկ Սպիտակ տունը ստիպված կլինի բացառիկ տաղանդ դրսեւորել իրադարձությունների ընթացքը փոխելու համար:

Նախորդ գրառումը

21 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԳՅՈՒՏԱՐԱՐ ՍԻՐԻԱՀԱՅԸ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական