Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՔՄԵԿՋԻՕՂԼՈՒԻ ԵՎ ՍՈՒՋԻՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator)

Պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանի անվան 2015-ին հիմնված «Ակնառու գրքերի մրցանակը» նպատակ է հետապնդում խրախուսելու գիտական ուսումնասիրությունները հայկական համայնքների, մշակույթի եւ պատմության բնագավառներումՙ անցյալից մինչեւ մեր օրերը: Հարգարժան պրոֆեսորը, որ Կալիֆոռնիա պետհամալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի տնօրենն է եւ «SAS» հայագիտական ընկերության նախկին նախագահը, պարտավորվել է 2018-ից սկսած հինգ տարի շարունակ հովանավորել մրցանակաբաշխությունը:

2015-ից մինչեւ 2017-ը ընկած ժամանակաշրջանի համար անցյալ տարվա վերջում ընկերության առաջին մրցանակները շնորհվել են, ըստ Ֆրեզնոյից «Միրոր-Սփեքթեյթրի» լրատվության, դոկտ. Լեռնա Էքմեկջիօղլուն եւ դոկտ. Թալին Սուջիյանին համապատասխանաբար «Recovering Armenia: The Limits of Belonging in Post-Genocide Turkey» (Վերականգնվող Հայաստան: Ինքնությունը վերագտնելու սահմանները հետ-ցեղասպանության Թուրքիայում: ԱՄՆ, Ստենֆորդ համալսարանի հրատարակչություն, 2016) եւ «The Armenians in Modern Turkey: Post-Genocide Society, Politics and History» (Հայերը արդի Թուրքիայում: Հետ-ցեղասպանական հասարակությունը, քաղաքականությունը եւ պատմությունը: Լոնդոն, ի.բ. Թորըս հրատարակչություն, 2015) հատորների համար: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 500 դոլարի չափով դրամական պարգեւ եւ հավաստագիր: Հատուկ հիշատակության է արժանացել նաեւ Տարա էնդրուզի «Մատթեոս Ուռհաեցին եւ նրա «Ժամանակագրությունը» աշխատությունըՙ գրված 2017-ին:

Լեռնա Էքմեկջիօղլուն պատմության գծով պրոֆեսորի օգնականն է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT): Ծնվել եւ մեծացել է Ստամբուլում: Հասարակագիտություն է ուսումնասիրել Բողազիչի համալսարանում, այնուհետեւ պատմության, Մերձավոր Արեւելքի եւ իսլամական ուսումնասիրությունների բնագավառներում գիտական աստիճաններ է ստացել Նյու Յորքի համալսարանում: Վերոնշյալ հատորում, որը Թուրքիայում Արաս հրատարակչատան կողմից շուտով կհրատարակվի նաեւ թուրքերենով, նա անդրադարձել է «Հայ կին» հանդեսի խմբագիր, ճանաչված ֆեմինիստ Հայկանուշ Մարկին եւ ընդհանրապես հայկական ավանդույթների պահպանման գործում հայ կանանց նշանակալի դերին:

Թալին Սուջիյանը Մյունխենի (Գերմանիա) Լուդվիգ Մաքսիմիլան համալսարանի թուրքական ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսորի օգնականն է: Ծնվել եւ մեծացել է Ստամբուլում: Ավարտել է Ստամբուլի համալսարանը, այնուհետեւ գիտական աստիճաններ է ստացել Հնդկաստանում եւ Գերմանիայում: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է, ներառյալ «Որոնելով Զապել Եսայանին» ֆիլմի, որը նկարահանել է ռեժիսոր Լարա Ահարոնյանի հետ միասին: Ըստ նրա, իր վերոնշյալ գիրքը ժխտողականության դեմ է եւ լավագույն ապացույցը այն բանի, որ Թուրքիայի պատմությունը ամբողջական չի կարող լինել առանց հայկական ողբերգական իրադարձությունների ճշգրիտ լուսաբանմանն ու ընդունմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՇՐՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՍՈՒՀԱՆԴԵՐՁՙ ԴՈՒ ՃԻՇՏ ԵՍ, ՎԱՐՉԱՊԵՏ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍՈՒՀԱՆԴԵՐՁՙ ԴՈՒ ՃԻՇՏ ԵՍ, ՎԱՐՉԱՊԵՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական